«Իսկանդերը» միակը չէ. Ի՞նչ զենք է ստանալու Փաշինյանը՝ Պուտինից

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը սահմանային իրավիճակը դիտարկում է ընդհանուր տարածաշրջանի համատեքստում, որտեղ, նրա խոսքով, «լարվածության ակնհայտ աճ կա»: Երեկ Գյումրիում ուսանողների հետ հանդիպմանը Դավթյանը մի կողմից Սիրիայում տիրող իրավիճակը, մյուս կողմից Ռուսաստան - Արևմուտք հակամարտությունը մատնացույց է արել․ - «Այդ երկու գործոնները, իհարկե, ազդում են մեր տարածաշրջանի վրա, մանավանդ՝ հաշվի առնելով, որ անմիջապես Թուրքիայի Հանրապետությունը ներգրավված է այդ գործընթացին․ բացի քրդերի դեմ պայքարից, իրականացնում է նաև Սիրիայում գործողություններ: Բացի դա, մեր հարևան Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարությունները, զարգացնել իր զինված ուժերը՝ դրանով փորձելով մշտապես ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ղեկավարության վրա, որպեսզի բանակցային գործընթացում ունենա որոշակի հաջողություններ կամ առավելություններ»: Գլխավոր շտաբի պետը հավելել է, որ ՀՀ զինված ուժերն ամեն ինչ անում են՝ Հայաստանի սահմանների անվտանգությունն ապահովելու համար․ - «Ինչպես նաև հնարավորություն ընձեռելու քաղաքական ղեկավարությանը, որ բանակցությունների ընթացքում զգան իրենց ավելի վստահ և կարողանան վստահ լինել, որ Զինված ուժերը կկատարեն իրենց խնդիրը»: Ուսանողներից մեկը Ռուսաստանից ձեռք բերված «Իսկանդեր» հրթիռային համալիրի մասին հարցրեց՝ նկատելով, որ այն հանրությանը չի ներկայացվում: Արդյո՞ք զորավարժանքներ կամ մարտական գործողություններ անցկացվել են այդ զինատեսակով: «Իսկանդերը» միակ զսպող զինատեսակը չէ, որը մենք ունենք: Ունենք նաև այլ զինատեսակներ, որոնք ժամանակին կներկայացնենք: Հիմա հարմար չի ներկայացնելը, կամ հայտարարելը դրանց վերաբերյալ: «Իսկանդերը», որ ունենք, առաջին անգամ ցուցադրվեց շքերթի ժամանակ: Դրանից հետո ցուցադրելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում: Ինչ վերաբերում է զորավարժություններին, զորավարժություններ մշտապես անցկացվում են, այս տարի միայն չորս զորավարժություն է անցկացվել «Իսկանդերի» մասնակցությամբ», - նշել է Արտակ Դավթյանը: Դեռ ամռանը «Коммерсант» պարբերականը տեղեկատվություն էր հայտնել, թե Մոսկվայի և Երևանի հարաբերություններում առաջացած պառակտումը կարող է բացասական ազդել Հայաստանին ռուսական զենքի մատակարարման վրա, մասնավորապես, 100 միլիոն դոլարի վարկը այժմ «մեծ հարցականի տակ» է գտնվում, չի համապատասխանում իրականությանը։ Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարը հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ Ռուսաստանի հետ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը չի դադարել։ «100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում զենքի մատակարարումն ընթացքի մեջ է»,-Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում ասել էր Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ Հայաստանը զենք է ձեռք բերում ոչ միայն ՀԱՊԿ անդամ, այլ նաև այլ երկրներից: «Коммерсант»-ի տեղեկատվությունը հերքել է նաև «Միջազգային բանակային խաղեր-2018»-ի շրջանակում Հայաստանում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը։ «Դա ոչ ստույգ ինֆորմացիա է, ես դա չեմ հաստատում», ասել էր Ֆոմինը։ Մի քանի օր առաջ էլ պաշտոնական Երևանը հայտարարեց, որ Հայաստանը պայմանագրեր է կնքել ՌԴ-ից զենքի մատակարարման վերաբերյալ: 100 միլիոն դոլարի ռուսական վարկի շրջանակում Հայաստանին սպառազինություն մատակարարելու մասին պայմանագրերը կնքվել են, օրեր առաջ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։ «Մատակարարման վերաբերյալ բանակցությունները ավարտված չեն։ Պայմանագրերը կնքված են, բայց քննարկումները որոշ հարցերով շարունակվում են», – ասաց նա։ Հարցին` արդյոք արդեն զենքը արտադրված է հայկական պաշտպանության վարկով հայկական պատվերի շրջանակում, նախարարն ասաց, որ մի մասն արդեն պատրաստ է։ Մինչ այդ Տոնոյանն ասել էր, որ Ռուսաստանը Հայաստանին 100 միլիոն դոլարի վարկ կտրամադրի։ Նախարարը չասեց` ինչ զենքի մասին է խոսքը։ Ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն ասել էր, որ Ռուսաստանի պաշտպանային վարկը Հայաստանին կարող է հաստատվել մինչ 2018 թվականի վերջը։ Հիշեցնենք, որ Երևանն արդեն երկու անգամ Ռուսաստանից ժամանակակից ռազմական տեխնիկա գնելու վարկ է ստացել։ Առաջին համաձայնագրի շրջանակում 200 միլիոն դոլարի մատակարարումները ավարտվել են։ Տվյալ պահին արտադրություն ու մատակարարում է ընթանում երկրորդ` 100 միլիոն դոլարանոց համաձայնագրով։ Ավելին, մեզ վստահեցնում են, որ ռուսական 100 մլն վարկի շրջանակներում սպառազինության մատակարարման վերաբերյալ պայմանագրերը կնքված են: Ռուսական կողմի հետ 100 մլն վարկի շրջանակներում սպառազինության մատակարարման վերաբերյալ պայմանագրերը կնքված են, այժմ ընթանում են որոշ բանակցություններ: Պաշտոնական Երևանը նույնիսկ պատասխանում է հարցին, թե մատակարարվելիք սպառազինությունն արդեն արտադրվա՞ծ է: Տոնոյանն ասել է`«մասամբ»։ Սպասենք, թե Հայաստանը երբ ցույց կտա սպառազինության նոր խմբաքանակը: Նախկին իշխանությունից տարբերվելու համար Փաշինյանի կառավարությունը պետք է ցույց տա, թե, նախևառաջ զենքի մատակարարման հարցում ինչ գործարքներ կարող է կնքել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ: Թամար Բագրատունի

դիտվել է 137 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am