Փաշինյանը՝ Մոսկվայի ու Վաշինգտոնի արանքում. Ով է սեպ խրում և ինչու

Կովկասում Վաշինգտոնը ուշադրությունը կենտրոնացնելու է Հայաստանի կառավարության հետ կապերի ամրապնդման վրա, գտնում են Stratfor հետազոտական կենտրոնի վերլուծաբանները: Նշելով, որ Հայաստանը ավանդաբար Ռուսաստանի սերտ և հավատարիմ դաշնակիցներից է, անդամակցում է Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը և ռազմական բլոկին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ըստ «Ամերիկայի ձայնի՝ վերլուծաբանները շարունակում են. «Բայց վերջին ամիսներին Հայաստանի ու Ռուսաստանի միջև քաղաքական լարվածություն է առաջացել, որը հաջորդում է թավշյա հեղափոխությունից հետո ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի իշխանության ուժեղացմանը»: Միացյալ Նահանգները հույս ունի օգտագործել այդ լարվածությունը՝ սեպ խրել Հայաստանի ու Ռուսաստանի միջև, գտնում է Stratfor-ը` նշելով, որ նման մի փորձ արդեն արվել է, երբ ԱՄՆ-ի նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը անցած ամիս այցելելով Հայաստան, ասել էր, թե ԱՄՆ-ը կարող է զենք վաճառել Հայաստանին՝ արտահայտելով ԱՄՆ-ի հետաքրքրությունը: Մոսկվան Բոլթոնի առաջարկը դիտարկեց որպես ուղղակի սպառնալիք, շարունակում են Stratfor-ի վերլուծաբանները, Ռուսաստանը ներկա դրությամբ Հայաստանին զենքի վաճառքի մենաշնորհ ունի և հինգ հազարանոց զորք այդ փոքր երկրում: Չնայած Հայաստանը վերջին հաշվով դժվար թե հրաժարվի Ռուսաստանի հետ իր ռազմավարական համաձայնություններից, բայց երկուսի միջև քաղաքական խնդիրները կարող են Միացյալ Նահանգներին հնարավորություն ընձեռել թուլացնելու Մոսկվայի ազդեցությունը առանցքային դաշնակցի վրա: Stratfor-ը գտնում է, որ Հայաստանի հիմնական հակառակորդ Ադրբեջանը ևս կգրավի ԱՄՆ-ի ուշադրությունը, մասնավորապես Իրանի վրա ճնշումների առումով: Ադրբեջանի հարաբերությունները իր հարավային հարևանի հետ դժվարությունների կհանդիպեն, քանի որ կառավարությունը, մասնակցելով Թեհրանի զսպման ԱՄՆ-ի ռազմավարությանը, նաև ձգտում է պահպանել արտաքին քաղաքականության հավասարակշռությունը: Ամեն դեպքում, Ադրբեջանը արդեն իսկ դադարեցրել է Իրանից բնական գազի գնումները դեռ մինչ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների ուժի մեջ մտնելը նոյեմբերի 5-ին: 2019-ին ամենայն հավանականությամբ կկրճատվեն տնտեսական կապերը Ադրբեջանի ու Իրանի միջև: Ինչ վերաբերում է Վրաստանին, Stratfor-ը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգները կավելացնի աջակցությունը անվտանգությանը և ավելի շատ զորավարժություններ կանցկացնի Վրաստանի հետ՝ տարածաշրջանի միակ երկիրը, որ ակտիվորեն ինտեգրվում է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին: 2019-ի համար արված Stratfor-ի վերլուծությունը կանխատեսում է ԱՄՆ-ի առաջիկա քաղաքականությունը Ռուսաստանին սահմանակից երկրների հետ: Ամփոփ ներկայացված մի քանի պարբերություններում վերլուծաբանները նշում են, որ Արևելյան Եվրոպայից մինչև Կովկաս ու Կենտրոնական Ասիա Միացյալ Նահանգները զարգացնելու է իր կապերը նախկին Միության ծայրամասային երկրների հետ՝ ուժեղացնելու համար ճնշումները Ռուսաստանի վրա: «Ռուսաստանին սահմանակից արևմտամետ երկրների հետ ԱՄՆ-ը կզարգացնի անվտանգության կապերը՝ զենքի վաճառքի ու զորավարժություններ անցկացնելու միջոցով: Միաժամանակ, Վաշինգտոնը տնտեսական ու անվտանգության նախաձեռնություններ կառաջարկի Մոսկվայի ուղեծրում գտնվող երկրներին՝ փորձելով նրանց պոկել Ռուսաստանից: Ռուսաստանը կարձագանքի իր սեփական միջոցներով, հիբրիդային պատերազմների մարտավարությամբ հակազդելու Միացյալ Նահանգների ու Արևմուտքի ազդեցության տարածմանը տարածաշրջանում», - գտնում են Stratfor-ի վերլուծաբանները 2019-ի համար արված զեկույցում: Այսպիսով, Հայաստանը արևմտյան առաջատար հետազոտական կենտրոնի վերլուծություններով՝ հայտնվել է Մոսկվա-Վաշինգտոն առճակատման արանքում: Սա մի իրավիճակ է, որից Հայաստանը պետք է խուսափեր՝ ամեն կերպ: ԱՄՆ-Ռուսաստանը լարման մեջ երբեք չպետք է գործիք դառնա: Բայց կարող է պատահել, որ Հայաստանն ակամայից այդ իրավիճակում հայտնվի ու կորցնողի դրում հայտնվի՝ մեկը մյուսի հետևից ձախողումների առջև հայտնվելով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 94 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am