Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԱՄՆ

Մարտի 28-ին մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության Նախագահը Մասաչուսեթս նահանգում այցելել է հայաշատ Ուոթերթաուն քաղաք, որտեղ հայերն անցյալ երկու դարերի ընթացքում հիմնել են ազգային լուրջ կառույցներ: Սերժ Սարգսյանը նախ հյուրընկալվել է Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում: Այն հիմնվել է 1971 թվականին: Թանգարանը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող կարևոր կառույցներից է` ունի դրամների, հախճապակյա իրերի, խեցեգործական իրերի, գորգերի, կրոնական պարագաների, դրոշմանիշների, տեքստիլի, մետաղյա իրերի, քարտեզների, տպագիր նյութերի և միջնադարյան մանրանկարչության հարուստ հավաքածու: ՀՀ Նախագահը շրջել է գրադարան-թանգարանում, ծանոթացել ցուցադրանյութին, մշակութային այս հաստատության գործունեության վերաբերյալ զրուցել պատասխանատուների հետ: Հանրապետության Նախագահը գրադարան-թանգարանի հավաքածուն համալրել է Ժանսեմի ստեղծագործություններից մեկով, որը նվեր է հանձնել հաստատությանը: Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Ռամկավար ազատական կուսակցության «Պայքար» և Հայ Յեղափոխական Դաշնակցության «Հայրենիք» կենտրոններ, ծանոթացել հիշյալ կենտրոններում հայկական ավանդական այդ երկու կուսակցությունների ծավալած գործունեությանն ու պայմաններին: Բոստոնի «Հայրենիք»-ը ԱՄՆ արևելյան ափի ամենահին հայկական կենտրոնն է: Այստեղ են տեղակայված ՀՅԴ ԱՄՆ արևելյան ափի գրասենյակը, Հայ օգնության միության կենտրոնակայանը, ինչպես նաև «Հայրենիք» ռադիոկայանի, «Armenian Weekly» և «Hayrenik Weekly» պարբերականների խմբագրատները: ՀՅԴ «Հայրենիք» կենտրոնում է գտնվում նաև կուսակցության արխիվը, որտեղ պահվում են 1918-1920 թվականների Հայկական առաջին հանրապետության և դրան հաջորդող տասնամյակների ընթացքում ՀՅԴ գործունեությանը վերաբերող նյութերը: Կենտրոնում ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ: ՀՀ Նախագահը ողջունել և հավասարապես կարևորել է ավանդական կուսակցությունների ազգանվեր գործունեությունն ու մաղթել հաջողություններ: Նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգներ այցի առաջին օրը եղել է նաև Բոստոնի Սուրբ Ստեփանոս և Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցիներում: Ի դեպ, 1991թ. Ուոթերթաունի հայկական համայնքի առաջարկով, Սուրբ Ստեփանոս եկեղեցու փողոցը վերանվանվել է «Արցախ», իսկ 2012թ․ օգոստոսի 6-ին Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով կոչ էր անում ԱՄՆ Նախագահին և Կոնգրեսին` աջակցել Լեռնային Ղարաբաղի անկախության և ինքնորոշման իրավունքին: Սուրբ Երրորդություն եկեղեցի այցելությամբ մարտի 28-ին ավարտվել է ՀՀ Նախագահի աշխատանքային այցի առաջին օրը: Սերժ Սարգսյանը եկեղեցու պատվավոր հյուրերի գրքում կատարած գրառման մեջ ընդգծել է հայոց եկեղեցու առանձնահատուկ դերակատարությունը հայապահպանության գործում` չափազանց կարևոր համարելով այդ պատմական առաքելությունը:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am