Ասում էի՝ ինձ մեր մի քրֆի, իսկ ոստիկանապետը շարունակում էր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ  ծեծի գործը կարծես թե հանգուցալուծվում է: Մարտի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց ոստիկանապետի տեղեկալի եղբայրը, գործի քննությունը տեղափոխվեց հատուկ քննչական ծառայություն, ու հիմա արդեն տեղի ունեցածի մասով ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս: «Ժողովուրդ»-ը որոշեց զրուցել ծեծի կիզակետում հայտնված Արթուր Գևորգյանի հետ` փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ բախվեց ոստիկանապետ Ազիզյանի հետ, արդյոք ճանաչելով է վիճել. «Ես չեմ ճանաչել ոստիկանապետին: Դատարանում էլ եմ ասել, որ եթե ճանաչեի՝ նա ոստիկանապետն է, ուրեմն կհամարեի, որ իմ դիմաց կանգնած է իմ եղբայրը, քանի որ իմ հայրս 31 տարի ոստիկան է աշխատել, եղբայրս երկար տարիներ ոստիկան է աշխատում ու իր տեղակալն է, ես անկեղծ չեմ իմացել»: Իսկ ե՞րբ իմացաք, որ Ձեզ հետ վիճողը ոստիկանապետ Գևորգ Ազիզյանն է, և ի՞նչ ասացիք: Որ ինձ տփելուց հետո տարան ոստիկանապետի մեքենայի մեջ, այնտեղ մի ոստիկան՝ Արա Միրզոյանը, տեղեկացրեց, թե գիտես՝ ում հետ գործ ունես, ոստիկանապետն է: Ես էլ ասեցի, հա, բայց, եթե նա ոստիկանապետն է, պիտի ինձ մերով քրֆի, ինձ ծեծի, տենց ո՞նց կլինի: Տեսանյութում նկատում ենք, որ Դուք փորձում եք ինչ-որ բան բացատրել կամ ասել: Ի՞նչ էիք ասում ոստիկանապետին: Ասում էի՝ ինձ մեր մի քրֆի, ես հիվանդ մեր ունեմ, իսկ ոստիկանապետը շարունակում էր: Ականատեսներն ասում են, երբ ոստիկանապետը մոտեցել է Ձեզ և ասել է, թե ինչո՞ւ եք ոստիկանի հետ «արա»-ով խոսում, Դուք առաջինն եք եղել, որ հայհոյել եք ոստիկանապետ Գևորգ Ազիզյանին, ինչն էլ բարկացրել է նրան: Ինքը ընկերոջս քաշքշում էր, մեքենայից իջել, գնացել, ասել եմ՝ ապեր, խի ես ընկերոջս քաշքշում, ու միանգամից ֆռացել է, բա դու ով էս արա, ու տփոց: Լավ, Ձեզ տարան ոստիկանության Գորիսի բաժին, Դուք արդեն գիտեիք՝ ում հետ գործ ունեք, փորձեցի՞ք հանգստացնել ոստիկանապետին, համաձայնության գալ՝ իրավիճակը հարթելու համար: Բաժնում հերթապահ մասի մոտ կանգնած մտել է ու սկսել է տփել, քացով-մացով խփել, ի՞նչ հանգստանալու մասին էր խոսքը, էլ հնարավոր չէր: Ի՞նչ դասեր քաղեցիք կատարվածից: Ես ցավում եմ ե՛ւ եղբորս, ե՛ւ ոստիկանապետի համար, որ երկուսն էլ չեն աշխատում, չէի ուզենա նման բան լիներ, ցավալի էր»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում Լուսանկարը` ArmLur.am-ի  

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am