Բա հեղափոխություն էր, երգեր էին երգում, թե արի Հայասատան ներդրում արա

  ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Shant հեռուստաընկերության հետ զրույցում ասել է. կառավարությունը  այս 5 ամսվա  ընթացքում, ըստ էության, ոչինչ չի արել։ «Հիշում եք, երբ որ մայիսին ծրագիր ներկայացրեցին այսպես կոչված ծրագիրը, իրականում ծրագիր չկար եւ ես ասում էի՝ առանց ծրագիր Կառավարությունը չի կարող աշխատել։ Դուք պատկերացրեք ներդրումների անկում եղավ 11 անգամ, բա հեղափոխություն էր, երգեր էին երգում, Սերժ Թանկյանը երգեր էր երգում, դե արի Հայսատան ներդրում արա։ Սա նրա հետեւանքն է, որ այդ համակարգչային երիտասարդությունը դուրս եկավ, հեղափոխություն արեց, հիմա էլ ասում է՝ դե ինձ պահեք»,-ասաց Հրանտ Բագրատյանը։ Նրա խոսքով, առանց այդ էլ վատ վիճակում կատարվեց «կատարյալ հիմարություն»  եւ կուտակայինը 2 անգամ ավելացրեցին․ «Սա աշխարհում միակ երկիրն է, որտեղ բյուջեից ապագա թոշակ են տալիս, այսինքն՝ ծերերը թոշակավորում են երիտասարդներին, իբր թե էդ երիտասարդները իբր 45 տարի հետո պետք է փող ստանան, բայց 45 տարի հետո ոչինչ էլ չեն ստանա, 3 մատի կոմբինացիա կստանան։ Եթե այդ գումարները բյուջեից չվճարվեին հնարավոր կլիներ կենսաթոշակները բարձրացնել»։ Նախկին վարչապետի խոսքով՝ Կառավարության մյուս սուբյեկտիվ սխալը «ասֆալտին փռելն ու պատին խփելն է», որից հետո ոչ մի ներդրող չի գա երկիր։ Հրանտ Բագրատյանը նաեւ բացատրել է, թե ինչու է  հարկեր- ՀՆԱ-ի իջեցումը հանգեցնում ստվերի ավելացմանը։ «Եթե հարկեր-ՀՆԱ-ն իջնում է, նշանակում է, առնվազն ստվերն ավելանում է։ Ինչու, որովհետեւ 2019-ին, որում պետք է աշխատի տնտեսությունը հարկերը մի փոքր  ավելի բարձր են քան 2018-ին, 19-20 միլիարդ հարկ կստանանք, քանի որ կունենանք որոշ հարկատեսակների բարձրացում, չնայած ես կիսվել եմ Կառավարության հետ եւ այդ հարցով ունեցել եմ հանդիպումներ, ինձ թվում է համեմատաբար լավ կոնցեպտ կա հարկային ռեֆորմում, բայց դա խոսակցություններ են, ռեֆորմները երբեմն 100 տարի էլ մնում են խոսակցություն։ Հիմա դուք հավաքում եք ավելի քիչ հարկ միեւնույն գումար ՀՆԱ-ից, քան թե 2018-ին, որն, ի դեպ, այդ պակասեցումը պայմանավորված չէ տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններով, որը նշանակում է՝ դուք ավելի շատ ստվեր ունեք, դա նշանակում է 2019 թվականին դուք ավելի շատ պլանավորված կոռուպցիա ավելի շատ ունեք, քան թե այս տարի։ Հիմնականում 99 տոկոսով ստվերը հանգեցնում է կոռուպցիայի։ Ես գուշացրել եմ այս մասին Կառավարությանը, ինչումն է խնդիրը, որ Ատոմ Ջանջուղազյանը համոզել է Փաշինյանին, որ թեթեւ բյուջե ընդունեք, որ կարողանանք կատարել, հիմա մենք Ատոմ Ջանջուղազյանի գերին հո չենք»,-ասաց նա։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am