Վիգեն Սարգսյանի մշակութային կիրակին՝ քարոզարշավից առաջ (Տեսանյութ)

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Ախթամար» սառույցի շոուիհամաշխարհային պրեմիերան: Առաջին անգամ պատմության մեջ մարզահամերգային դահլիճի ընդարձակ տարածության մեջ կենդանացավ հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը: Սիրոմասին լեգենդ-ներկայացմանը հանդես եկան գեղասահքի համաշխարհային աստղեր,օլիմպիական, աշխարհի չեմպիոններ եւ միջազգային մրցույթների դափնեկիրներ: Թերեւս այս բացառիկ իրադարձությունը լավագույն առիթն էր արտահերթ խորհրդարարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկին ընդառաջ մշակութային կիրակի պարգեւելու ընտանիքին ու լիցքաթափավելու՝ ընտրապայքարից առաջ: «Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ պրեմիերային ներկա էր ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող ՀՀԿ առաջին փոխնախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ընտանիքի հետ միասին: Ի դեպ, ավելի վաղ այսօր Վ. Սարգսյանը կուսակից ընկերներով ու իրենց ընտանիքներով եղել է Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցում եւ մասնակցել  կիրակնօրյա պատարագին: Այս մասին Վ. Սարգսյանը հետեւյալ գրառումն է կատարել. «Մեր Սահմանադրությունն առանձնակի շեշտադրում է անում պետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունների վրա: Դա բնական է. այն պահին, երբ դադարում ենք ինքներս մեզ բնորոշել որպես առաջին քրիստոնյա պետություն, դառնում ենք պարզապես տարածք եւ բնակչություն: Մեր ժողովրդի կրած խաչը ոչ միայն մեր ինքնությունն է, հոգեւոր արժեքն ու բարոյականությունը, այլեւ մեր անվտանգային համակարգի անբաժան մասը: Հանրապետականի իշխանություն լինելու տարիներին պետությունն ամեն կերպ աջակցում էր մեր ազգային եկեղեցու ամրապնդմանը եւ դերակատարման բարձրացմանը: Յուրաքանչյուր ապագա կառավարություն պետք է շարունակի անել դա, պետք է օգնի եւ երբեք չմիջամտի եկեղեցու գործերին: Որպես ազգային պահպանողական կուսակցություն՝ մենք ամուր ենք պահելու այդ դիրքորոշումը: Մի քանի ժամից արդեն կմեկնարկի քարոզարշավը: Սա մեր երկրի ապագայի ընտրությունն է, հանուն անվտանգության, ազգային ինքնության պահպանման ու կայուն զարգացման։ Աստված մեզ պահապան»:     Հ.Գ.- «Ախթամար» սառույցի շոուի համաշխարհայինպրեմիերայից մի դրվագ դիտեք ստորեւ.

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am