«Փաշինյանն իր թիմում ոչ ոքի չի վստահում». Աշոտյան/տեսանյութ/

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է  Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում,Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ,որ քարոզարշավի ընթացքում օգտագործելու եմ բոլոր օրինական հասանելի միջոցները՝ ինտենսիվ շփում լրատվամիջոցների հետ, հացազրույցներ: «Օգտագործելու եմ ցանցային հարթակը, հատկապես ֆեյսբուքը: Բուն շփումը ընտրողների հետ կազմակերպելու եմ դռնեդուռ սկզբունքով: Փորձելու եմ այցելել մարդկանց բնակարաններ, մտերմիկ զրույցի բռնվել, լսել նրանց ու բացատրել, թե ինչ կարող եմ տալ ես եւ իմ քաղաքական թիմը: Ակտիվ կմասնակցեմ նաեւ հեռուստաբանավեճերի, արդեն բազմաթիվ հրավերներ կան: Կլինեմ շատ ներկայացված, շատ հասանելի:Ինձ  տրված ամեն մի ձայնը հաշվելու է 1-ը 10-ի հարաբերակցությամբ: Ինձ թաղի դեպուտատ չհամարեք, ասֆալտ փռել չեմ խոստանալու, շինթույլտվություն ստալա չեմ խոստանալու: Լոկալ հարցեր լուծել չեմ կարող: Այն հարցերը, որոնք քաղաքապետարանի, կառավարության պասիվության հետեւանք են, այ դա խոստանում եմ, որ եթե կառավարությունը չկատարի իր պարտքը ձեր հանդեպ, այդ դեպքում իմացեք, որ ԱԺ-ում ունեք ձեր բարձրախոսը»,-հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը: Նա անդրադարձավ նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին նշելով. «Փաշինյանը երկու օր առաջ ասում էր, որ չի գնալու արձակուրդ ընտրարշավին, հետո հաշվի առավ մեր դիտողությունները, մեր քննադատությունն ու ահազանգերը, որ վարչական ռեսուրս է օգտագործում որպես վարչապետ, արդեն գրառում կատարեց, որ գնում է արձակուրդ: Որքան էլ հեգնում ու ծաղրում են մեր քննադատությունը, տեսեք, որ անգամ վարչապետը ստիպված եղավ ընդունել մեր քննադատությունը եւ գնալ արձակուրդ: Սա նշանակում է, որ նա իր թիմում ոչ ոքի չի վստահում, շատ լավ գիտի, որ բացի իրենից այնտեղ չկա երկրորդ, երրորդ համար: Նա մտածում է, որ եթե ինքը չվարի քարոզարշավը, իր գործերը լավ չի գնա»:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am