«ՀԱ». Անախորժ ամպեր` նորաստեղծ կուսակցության ներսում

«Մինչ Նիկոլ Փաշինյանը, որպես Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի ղեկավար, ակտիվորեն ներգրավված է Հրազդանի քաղաքապետի ընտրության գործընթացում, անախորժ ամպեր են կուտակվում նրա նորաստեղծ կուսակցության ներսում: Մեր ունեցած տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դժգոհություններ են խմորվում, ու այդ դժգոհությունները մի քանի շարժառիթ ունեն: Շարժառիթներից առաջինը փողն է: Բանն այն է, որ կուսակցության ակտիվիստների կարծիքով, «Քաղաքացիական պայմանագրի» ֆինանսական շարժը այնքան էլ «թափանցիկ» չէ: Նրանցից ոմանք մտավախություն ունեն, թե Նիկոլ Փաշինյանը կուսակցության գործունեությունը ֆինանսավորելու լուրջ աղբյուրներ ունի, որոնք, սակայն, մնում են խորհրդավոր, ինչն էլ հարցերի և դժգոհության տեղիք է տալիս: Հնարավոր է, որ ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանն այնքան էլ չէր կատակում, երբ ասում էր, թե Նիկոլ Փաշինյանն իրականում իրենց «ախպերն ա»: Այսինքն՝ դժգոհողները չեն բացառում, որ Ն.Փաշինյանին կարող է և իշխանության ինչ-որ շրջանակներ կամ իշխանության հետ առնչություն ունեցողներ որոշ չափով ֆինանսավորում են: Ուրիշներն էլ կարծում են, թե կարող է գործարար Խաչատուր Սուքիասյանն է որոշ չափով օգնում: Հիմնական մտահոգությունն էլ այն է, որ խորհրդավոր ֆինանսավորողներն ինչ-որ պահի իրենց ցանկացած կողմ կուղղեն կուսակցության գործունեությունը: Ու կստացվի, որ նոր կուսակցության ձևավորման ու քաղաքական դաշտում հաստատվելու վրա աշխատած ակտիվիստները ինչ-որ մեկի «մեծ խաղի» շարքային մասնակիցներն էին և նրանց պարզապես օգտագործում էին այդ «մեծ խաղի» համար: Այս ամեն ինչի մեջ հետաքրքիրն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ֆինանսական աջակցություն ցույց տալու համար անցած ամիս հանգանակություն էր կազմակերպվել: Եվ այդ կուսակցության տարածած տեղեկատվության համաձայն, մոտավորապես 5 միլիոն դրամ էր հավաքվել. 4,8 միլիոն դրամ հանգանակվել էր և կես միլիոն դրամի էլ խոստում էր եղել: Բայց ասում են, որ այդ հանգանակությունը ֆինանսական թափանցիկության տպավորություն ստեղծելու շղարշ էր, շեղող մանևր: Այդպիսի ենթադրությունների պատճառն այն է, որ հանգանակված գումարը հազիվ կարող է հերիքել Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի պողոտայում, կուսակցության գրասենյակի համար վարձակալած տարածքի երեք-չորս ամսվա վարձը մուծելուն: Իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» միայն նշված գրասենյակի տարածքի վարձ չի մուծում, այլև ուրիշ ծախսեր էլ է անում, օրինակ, տարածքային գրասենյակներ է ստեղծում և պահում: Ծախսերի կարիք է առաջանում նաև ընտրական գործընթացների հետ կապված: Հանգանակված գումարը, առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների, այդ բոլոր ծախսերի համար բավարար չէ: Բայց փողի հետ կապված խնդիրներով անախորժությունները չեն ավարտվում: Մի ուրիշ գլխացավանքի պատճառ է դառնում «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական կուսցուցակը: Դա դեռ պիտի կազմվի, բայց արդեն «Քաղաքացիական պայմանագրի» ներսում դեռևս խուլ դժգոհությունների խմորման առիթ է դարձել: «Քաղաքացիական պայմանագիրը», որ հայտարարել է 2017-ի ԱԺ ընտրություններին միայնակ, առանց դաշինքի մասնակցելու մասին, իշխանության գալու կամ ամենաքիչը՝ շոշափելի հաջողություն գրանցելու հավակնություններ է ցույց տալիս: ԱԺ հաջորդ ընտրությունները 100 տոկոս համամասնական են լինելու, այսինքն՝ կուսակցական ցուցակներով: Ու Նիկոլ Փաշինյանը, այդ հավակնություններից ելնելով, բազմաթիվ մարդկանց այդ ցուցակում տեղ է խոստացել: Ակնհայտ է, որ ցուցակը «կախարդական» կամ «բեզռազմեռ» չէ, ու, նույնիսկ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» հաջողության հասնի, բոլորի հերթը պատգամավորի մանդատին չի հասնի: Եվ ցուցակում «անցողիկ տեղի» խոստում ստացածներն անհանգստացած են, որ իրենց մտադիր են «քցել»»,–գրում է թերթը։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am