Առաջին անգամ ոչ թե իշխանության, այլ ընդդիմության ընտրություն է. Արփինե Հովհաննիսյան

Այս ընտրությունն առաջին անգամ ՀՀԿ-ի համար իշխանության ընտրություն չէ, այլ ընդդիմության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 6-րդ գումարման ԱԺ նախագահի տեղակալ, պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանը: «Հանրապետականի հիմնական ուղերձն այն է, որ կուսակցության անդամները իրենց փորձառությունը, գիտելիքները կարող են ծառայեցնել ՀՀ քաղաքացիներին, ովքեր թույլ կտան եւ ովքեր ուզում են, որ Հանրապետական կուսակցությունը բարձրաձայնի այն խնդիրները, որոնք այսօր կան: Այս ընտրությունն առաջին անգամ իշխանության ընտրություն չէ, այլ ընդդիմության ընտրություն է, հետեւաբար, մենք ձայն ենք խնդրելու՝ լինելու ընդդիմություն իշխանությանը, որպեսզի բարձրաձայնենք առկա ընտրությունները: Ինչո՞ւ հենց Հանրապետականը, քանի որ ամենասուր խնդիրների մասին բարձրաձայնում է հենց Հանրապետականը: Մի պարզ օրինակ բերեմ, եթե ես եւ իմ գործընկերները ուշադրությունը չհրավիրեինք համատարած հայտարարագրման մտադրության եւ դրա հնարավոր հետեւանքների մասին, թերեւս իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները չէին սկսի բացատրություններ ներկայացնել ժողովրդին եւ փորձեին արդարանալ, թե ինչու են անում, կամ ինչ են անում: Ո՞վ բարձրաձանեց այդ խնդիրների մասին, իհարկե, Հանրապետականը, եւ դրա համար մենք խնդրում ենք քվե, մեզ թույլ տալ շարունակել բարձրաձայնելու այդ խնդիրները, որպեսզի կոտրած տաշտակի առջեւ Հայաստանի Հանրապետությունը, որպես ինքնիշխան պետություն, չկանգնի»,- ասաց նա: Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ Հայաստանի քաղաքական դաշտը, ընդհանրապես կարիք ունի, որպեսզի այն ուժը, որը եղել է իշխանություն, ոչ թե վերանա, այլ շարունակի որպես ընդդիմություն գործել. «Ընդհանրապես լավ է, երբ ուրիշի սխալի վրա են սովորում, ոչ թե սեփական: Մենք ունենք էդ ցանկությունը, մենք ունենք էդ պատրաստակամությունը՝ ծառայեցնելու մեր փորձը, գիտելիքները եւ հանձնառությունը հանուն Հայաստանի Հանրապետության: Մենք պատասխանատվություն զգում ենք նաեւ որպես ընդդիմություն, պարտադիր չէ իշխանություն լինել պատասխանատվություն զգալու կամ կրելու համար»: Արփինե Հովհաննիսյանը փաստեց, որ իրենց իշխանության տարիներին եղել են բացթողումներ, սակայն նշեց, որ ցանկացած իշխանությունից հետո էլ երկրում անելիքներ լինում են: «Մենք եղել ենք իշխանություն եւ իշխանության տարիներին արձանագրել ենք ինչպես բացթողումներ, այնպես էլ ձեռքբերումներ: Չկա իշխանություն, որն ամբողջապես հասցնում է իր գործունեության ընթացքում կատարել ամեն ինչ, կամ այնպիսի վիճակ թողնել երկրում, որ իրենից հետո էլ անելիք չլինի»,- ասաց նա: Արփինե Հովհաննիսյանը չհայտնեց, թե ինչ ֆորմատով կանցկացնեն նախընտրական քարոզարշավը, սակայն չբացառեց, որ կլինեն անակնկալներ: Նշենք, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Ընտրություններին կմասնակցի 11 քաղաքական ուժ: Նախընտրական քարոզարշվը կմեկնարկի վաղը՝ նոյմեբերի 26-ին:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am