«Որեւէ իրավական խնդիր չունի, բայց մեքենան չեն վերադարձնում». ՌԴ-ում վթարի ենթարկված հայ վարորդն անելանելի վիճակում է

Ռուսաստանում նոյեմբերի 11-ին վթարի ենթարկված հայ վարորդ Ֆելիքս Արամյանն անելանելի վիճակում է հայտնվել. իրավապահներն ասում են՝ իրավական որեւէ խնդիր չկա, բայց մեքենան արդեն 2 շաբաթ է՝ չեն վերադարձնում: NEWS.am-ին Ֆելիքս Արամյանի եղբայրը՝ Գագիկը, պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել Վլադիկավկազ-Ռոստով մայրուղու վրա՝ Կարջին գյուղի տարածքում: «Եղբայրս աշխատում է բեռնափոխադրող ընկերությունում, ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով է եղել, երբ վթարը տեղի է ունեցել: Մյուս մեքենայի վարորդը տեղում մահացել է: Նա եղել է ոչ ադեկվատ, ամենայն հավանականությամբ, հարբած կամ թմրանյութի ազդեցության տակ: Իրավապահներն իմ եղբորն ասել են, որ որեւէ խնդիր չունի, ազատ է եւ կարող է հանգիստ վերադառնալ Հայաստան, մինչդեռ մեքենան չեն տալիս: Այն առանց որեւէ փաստաթղթավորման՝ ոստիկանները տարել են, եւ հիմա գտնվում է հատուկ պահպանվող տարածքում»,- պատմեց Գագիկը: Ֆելիքս Արամյանին, եղբոր խոսքով, պետք է մեքենային վերադարձնեին դեպքից առավելագույնը 10 օր անց, սակայն, մինչեւ հիմա չեն վերադարձնում եւ որեւէ հիմնավոր պատճառ չեն ներկայացնում. «Եղբորս ասել են՝ հետաքննիչը պետք է նյութերը փոխանցի քննիչին, որ մեքենան վերադարձնի, իսկ դա տեւում է ամենաշատը 10 օր: Այսօր արդեն 14-րդ օրն է լրանում, բայց դեռ չեն վերադարձրել: Մենք մտավախություն ունենք, չենք հասկանում՝ ինչու են այդքան ձգձգում, հատկապես, որ իրավապահներն ասել են, որ որեւէ իրավական խնդիր չկա, որեւէ հարկադրանքի չի ենթարկվել»:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am