Յուրաքանչյուր զինվորի մահ ողբերգություն է. Հայկ Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ հանդիպել է մահացած զինծառայողների հարազատների հետ: Կառավարության ղեկավարը լսել է զինծառայողների հարազատների բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները՝ քրեական գործերի քննության և դատավարության ընթացքի վերաբերյալ: Վարչապետի առաջարկությամբ հանդիպումը շարունակվել է Քննչական կոմիտեում, որտեղ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի և ՔԿ կոլեգիայի անդամների մասնակցությամբ շուրջ 6 ժամ տևած հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են զինծառայողների մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործերով իրականացված քննչական և դատավարական գործողությունները, նախնական քննության արդյունքները: Մահացած զինծառայողների հարազատներից յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռվել ներկայացնել իրենց մտահոգություններն ու նկատառումները՝ ինչպես դեպքի, այնպես էլ՝ քրեական գործով քննության ընթացքի վերաբերյալ։ ՀՀ ՔԿ նախագահի կողմից վարույթն իրականացնող մարմիններին տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ բարձրացված հարցերի շուրջ։ Հայկ Գրիգորյանը վստահեցրել է, որ զինվորական ծառայության ընթացքում արձանագրված հանցավոր դրսևորումները՝ հատկապես մահվան դեպքերը, գտնվում են մշտական ուշադրության կենտրոնում։ «Յուրաքանչյուր զինվորի մահ ողբերգություն է, և ուզում եմ հավատացած լինեք, որ յուրաքանչյուր դեպքով ձեռնարկում ենք բոլոր հնարավոր գործողությունները՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշել է Հ.Գրիգորյանը։ Նա հարազատներին տեղեկացրել է, որ մահվան դեպքերով անմիջապես առաջ են քաշվում մի շարք վարկածներ, որոնց թվում են սպանությունը, ինքնասպանությունը, դժբախտ պատահարը, անդամախեղումը, մարտական հերթապահության կանոնները, զենքի հետ վարվելու կանոնները խախտելը և դրանց ենթավարկածները, որոնց ուղղությամբ քննություն է տարվում միաժամանակ։ «Քննություն է տարվում հնարավոր բոլոր վարկածների ուղղությամբ անկախ նրանից, թե նախնական տվյալների հիման վրա ինչ հոդվածով է հարուցվել քրեական գործը, չունենք նման որևէ կաշկանդվածություն։ Եվ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ անձանց գործողություններին տրվում է իրավական գնահատական, վեր հանվում նպաստող պայմաններն ու պատճառները»,- ասել է ՔԿ նախագահը։ Հ.Գրիգորյանն առաջարկել է մահացած զինծառայողների հարազատներին համագործակցել քննիչների հետ ու իրենց հայտնի դարձած տվյալների մասին անմիջապես հայտնել, ինչը կօգնի քննության բազմակողմանիությանը, ինչպես նաև՝ մասնակցել քննչական փորձարարություններին, փորձաքննությունների կատարմանը և տեղում իրենց հուզող արցադրումներն ուղղել նաև փորձագետներին։ Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր գործ ունի իր առանձնահատկությունը և պարունակում է մասնավոր կյանքի վերաբերյալ տվյալներ՝ ՀՀ ՔԿ նախագահն առաջարկել է քննարկումները առանձին հանդիպումների ձևաչափով, ինչը ողջունվեց հարազատների կողմից, և ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։ Տուժող կողմի ցանկության դեպքում, գործող օրենսդրության շրջանակներում, քննարկումներ տեղի կունենան նաև Քննչական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված հասարակական մոնիտորինգի խմբի աշխատանքների շրջանակում:

դիտվել է 223 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am