Ներմուծել են կրկնակի թանկ և ՀՀ-ում չգրանցված դեղ. «168 Ժամ»

Հայաստանի Վերահսկիչ պալատն անցած տարի ուսումնասիրել է Առողջապահության նախարարության կողմից վերջին 2 տարում կենտրոնացված կարգով իրականացված գնումների, բնակչությանը դեղերով ապահովման նպատակով բժշկական հաստատություններին հատկացված միջոցների ծախսման արդյունավետության, նաև՝ դեղերի շրջանառության գործող օրենսդրությանը համապատասխանության հարցեր: Ըստ ՎՊ հաշվետվության՝ դեռևս լուծված չէ կենտրոնացված կարգով ձեռք բերվող «Գլիմեպիրիդ» և «Մետֆորմին» շաքարային դիաբետի դեղերի անմիջապես արտադրողից ուղղակի եղանակով գնման հարցը: Նախարարության կողմից ներկայացվել է պարզաբանում, ըստ որի՝ իրականացվում են բանակցություններ դեղարտադրող կազմակերպությունների հետ Գլիմեպիրիդ/մետֆորմին և Մետֆորմին հիդրոքլորիդ դեղերի՝ Եվրոպական արտադրողից ուղղակի եղանակով ձեռք բերելու նպատակով: ԱՆ-ի կողմից համապատասխան դեղերի նախահաշվային գները ձևավորվել են՝ հիմք ընդունելով հնդկական և տեղական արտադրության համանման (նույն քիմիական բաղադրության) դեղերի գները, որոնք էականորեն ցածր են վերոգրյալ եվրոպական արտադրության դեղերի գներից: Այդ իսկ պատճառով արձանագրվում են որոշակի լրացուցիչ ձգձգումներ` պայմանավորված արտադրողների հետ բանակցություններով: Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ «Սելսեպտ» դեղը ՀՀ ռեեստրում գրանցվել է 10.09.2009թ.` 5 տարի ժամկետով (արտադրման երկիրը` Իտալիա), այնինչ 2014թ. նախարարության կողմից գնված «Սելսեպտն» արտադրվել և ՀՀ է ներմուծվել Հնդկաստանից` 1 դեղապատիճը շուրջ 230 դրամով կամ Իտալիայում արտադրվածից 2.5 անգամ ցածր գնով: Արդյունքում` նախարարության կողմից 2014թ. դեղը գնվել է ներմուծման արժեքից ավելի քան կրկնակի բարձր գնով, տվյալ դեղի ՀՀ-ում չգրանցված լինելու պարագայում: Հատկանշական է, որ առողջապահության նախարարի 17.11.2014թ. հրամանով մերժվել է Հնդկաստանում արտադրված «Սելսեպտ» դեղի խմբաքանակի ՀՀ ներմուծումը, քանի որ դեղի գրանցման ժամկետը լրացել էր 10.09.2014թ., սակայն 28.11.2014 թ. մեկ այլ հրամանով նույն խմբաքանակի ներմուծումը թույլատրվել է: Հրամանում հղում է կատարվել ՀՀ կառավարության որոշման վրա, որտեղ նշված է, որ կարող են ներմուծվել միայն ՀՀ-ում պետական գրանցում ունեցող դեղերը, բացառությամբ` աղետների, համաճարակների և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև՝ մարդասիրական օգնության կարգով ՀՀ ներմուծվող դեղերի: 2013 թ. վերահսկողությամբ արձանագրված դեղերի ձեռքբերման գները 2014-2015թթ. էականորեն նվազել են, սակայն նախարարության գնումներում դեռևս առկա են դեպքեր, երբ դեղերը ձեռք են բերվում ներմուծման արժեքից էականորեն բարձր գնով: Օրինակ՝ 2014 թ. նախարարության կողմից ձեռք է բերվել 4677 դեղահատ «Դեսմոպրեսին ացետատ» 0. 1մգ/5մլ դեղը՝ 1 դեղահատը՝ 5789 դրամով, 27 մլն 75.2 հազար դրամ ընդհանուր արժեքով, այն դեպքում, երբ նշված դեղը ՀՀ է ներմուծվել 2720 դրամով կամ նախարարության գնման գնից ավելի քան կրկնակի ցածր գնով: Նույն դեղի՝ 2015 թ. 5000 դեղահատ ձեռք է բերվել 5267 դրամով, որը ՀՀ է ներմուծվել 3000 դրամով կամ նախարարության գնման գնից 75 % ցածր գնով: 2015 թ. ներմուծման գնից 64 % բարձր գնով (44.7 դրամով) ձեռք է բերվել 358500 հատ Գլիկլազիդ 60 մգ (Diazon-MR) դեղը, որը ՀՀ է ներմուծվել 27. 2 դրամով: ՎՊ վերահսկողության ընթացքում ընտրանքային կարգով ուսումնասիրվել է նաև «Բնակչության առողջության առաջնային պահպանում» ծրագրի շրջանակներում նախարարության և բժշկական հաստատությունների միջև կնքված պայմանագրերով հատկացված միջոցներից դեղերի գնմանն ուղղված միջոցների ծախսման արդյունավետությունն ու օրինականությունը: Ընտրանքային կարգով ստուգումներ են իրականացվել Երևանի թիվ 20 և թիվ 22 պոլիկլինիկաներում, Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայում և Վ. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Պարզվել է, որ պոլիկլինիկաներում մի շարք դեպքերում դեղերը գնվում են ներմուծման արժեքից էականորեն բարձր գներով: Օրինակ` Վանաձորի պոլիկլինիկայի կողմից 2015թ. «Ամլոդիպին բեզիլատ» դեղը գնվել է կրկնակի թանկ, «Դեքսամետազոնը»՝ գրեթե եռակի թանկ գնով: Թիվ 22 պոլիկլինիկայի կողմից 2014թ. «Օմեպրազոլ» 20 մգ դեղը գնվել է 12.6 դրամով, այն դեպքում, երբ տվյալ դեղը ՀՀ է ներմուծվել 6 դրամով կամ պոլիկլինիկայի գնման գնից կրկնակի ցածր գնով: Թիվ 20 պոլիկլինիկայի կողմից 2015թ. «Նեմեսուլիդ» 100 մգ դեղը գնվել է 67 դրամով՝ այն դեպքում, երբ տվյալ դեղը ՀՀ է ներմուծվել 20 դրամով կամ պոլիկլինիկայի գնման գնից եռակի ցածր գնով: Խախտվել է ԱՆ հրամանի պահանջը` պոլիկլինիկաների կողմից գնումների պլանում ներառվել և հետագայում ձեռք են բերվել կենսաակտիվ հավելումներ: Օրինակ, 2015 թ. թիվ 20 պոլիկլինիկայի կողմից ձեռք են բերվել բուլղարական արտադրության 2 տեսակի Լակտո, ացիդո-բիֆիդոբակտերիաներով դեղապատիճներ և Մուլտիլակ կենսաակտիվ հավելումներ, որոնք գրանցված չեն դեղերի պետական գրանցամատյանում, սակայն ներառվել են պոլիկլինիկայի գնումների պլանում: Թիվ 22 պոլիկլինիկան գնումների պլանով նախատեսել և ձեռք է բերել 1200 հաբ չեխական արտադրության Արջուկներ էհինացեա, 400 հաբ իտալական արտադրության Լակտոմաքս ՖԲԱ, 300 հաբ իտալական արտադրության Էհինեյդ, և այլն, որոնք գրանցված չեն դեղերի պետական գրանցամատյանում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տվյալ երևույթն օրենքի բացի հետևանք է՝ «կենսաակտիվ հավելումներ» հասկացությունը պարունակում է որոշ տարընթերցումներ` կապված դրանց սահմանումների և շրջանառության ոլորտների ոչ հստակ ամրագրման հետ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 334 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am