«Թույն» պայքար է սպասվում. «Հրապարակ»

Չնայած Մասիսում քաղաքապետի առաջիկա ընտրությունները կլինեն սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին, սակայն նախընտրական խժդժություններն արդեն սկսվել են եւ թեժ պայքար են խոստանում։ Այս պահի դրությամբ խոսվում է 3 ազդեցիկ շրջանակներից առաջադրումների մասին։ Գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանը պաշտոնավարման անցած ժամկետին, ըստ մասիսցիների, թեպետ մատը մատին չի խփել, սակայն չի ուզում զիջել պաշտոնը։ «Բույսերի աշխարհ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր Մհեր Համբարձումյանը (Թույների Մհեր) պատրաստվում է որդու թեկնածությունն առաջադրել։ Անցած խորհրդարանական ընտրություններին Համբարձումյանը համալրում էր ՕԵԿ շարքերը, Արթուր Բաղդասարյանի մտերիմներից էր ու տեղ էր գտել ՕԵԿ ցուցակի 18-րդ հորիզոնականում։ Բայց ընտրություններից առաջ, մեկ գիշերում, քաղաքից ու հարակից համայնքներից հավաքեց իր գովազդային պաստառներն ու, ինքնաբացարկ ներկայացնելով, հեռացավ կուսակցությունից, քանի որ ձայների մեծ թիվ էին պահանջել իրենից։ Ապա անկուսակցական գործարարն սկսեց հարթել սրված հարաբերությունները մարզի ՀՀԿ-ականների հետ։ 2012-ին նա իր շրջապատի հետ «աշխատում էր» ՀՀԿ-ից մեծամասնական ընտրակարգով առաջադրված Մուրադ Մուրադյանի համար, որը պայքարում էր ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանի եւ այլոց դեմ։ Ի դեպ, պատգամավոր դառնալու չիրականացված երազանքին Թույների Մհերն այլընտրանքային լուծում է տվել, նա իր վարած «Տոյոտա քեմրի» ավտոմեքենային պատգամավորական համարների նմանությամբ համարանիշ է ամրացրել՝ «660 ՕՕ 11»։ Մասիսում խոսում են նաեւ Սեւակ Ավոյանի առաջադրման մասին։ Նա Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենն է, ՀՀԿ-ական շրջանակների հետ սերտ հարաբերություններ ունի։ Թե ում վրա կկանգնի իշխանության «դաբրոն», դժվար է ասել։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am