Մենք ու երեք հարևանների խորացող ռազմական համագործակցությունը

Բաքվում երեկ կայացավ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի և Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայի հանդիպումը, որի արդյունքում կողմերն արձանագրություն ստորագրեցին: Հանդիպմանը քննարկվել են եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացման, տարածաշրջանային կայունության, այդ թվում՝ տարածաշրջանում իրականացվող ծրագրերի անվտանգության ապահովման և մի շարք այլ հարցեր: Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության ոլորտի պաշտոնատար անձանց՝ արդեն երրորդ անգամ անցկացվող եռակողմ հանդիպումը ռազմավարական առումով համագործակցության վառ օրինակ է: «Հանդիպման հիմնական նպատակն է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման մեջ ներդրում ունենալը, երեք հարևան պետությունների կողմից իրականացվող ռազմավարական տնտեսական ծրագրերի անվտանգության ապահովումը, երեք պետությունների զինված ուժերի միջև համագործակցության խորացումը: Վստահ եմ, որ այս նիստը կանցկացվի բարձր մակարդակով»,- նշել է Հասանովը: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերն էլ ասել էր, որ Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հաջողությամբ ընդլայնում են ռազմական կապերը: Նրա խոսքով՝ երեք երկրների ռազմական կապերը հասել են ռազմավարական մակարդակի: «Երկկողմ և եռակողմ հանդիպումներ անցկացնելով՝ մենք կքննարկենք իրավիճակը տարածաշրջանում: Ռազմական կապերը հաջողությամբ զարգանում են: Հավատում եմ, որ այսօր անցկացվող հանդիպմանը կգրանցվեն շատ կարևոր արդյունքներ»,- ասել էր Գյուլերը: Փաստացի, երեկ Բաքում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը ասել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական համագործակցությունը հասել է ռազմավարական մակարդակի: Նա հայտարարել է, որ Անկարան պաշտպանում է Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Իսկ Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չիչիբայան ասել է. «Տարածաշրջանում սպառնալիքներն աճում են, ինչը կարող ենք կանխել միացյալ ջանքերով»: Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպումից հետո լրագրողներին ասել է, թե եռակողմ հանդիպմանը քննարկել են տարածաշրջանի հասարակական-քաղաքական իրավիճակը, տարածաշրջանային ռազմավարական ծրագրերի անվտանգությունը ապահովելու, տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը աջակցելու հարցեր: «Հանդիպմանը ևս մեկ անգամ հայտարարվել է սահմանների անձեռնմխելիության և երկրների ինքնիշխանության մասին»,- ընդգծել է Հասանովը: Կողմերը հաստատել են 2019-ի գործողությունների պլանը ու հանդիպման արդյունքներն ամփոփող արձանագրություն ստորագրել: Այսպես, Հայաստանի երեք հարևան երկրները խորացնում են համագործակցությունը ռազմական ոլորտում՝ վերահաստատելով իրենց դիրքորոշումը երեք պետությունների տարածքային ամբողջականությանը: Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա համագործակցությունը՝ նաև ռազմական ոլորտում նորություն չէ: Այն ավելի է խորանում, և մենք դրա ականատեսն ենք: Խնդիրն այստեղ Հայաստանն է, թե ինչով պատասխանում՝ Հայաստանի, որպես տարածաշրջանի խաղացող պետություն: Կամ՝ առհասարակ, պատասխանո՞ւմ է, նախաձեռնողական քաղաքականություն վարո՞ւմ է, թե՞ ամեն ինչ թողնված է ինքնահոսի: Մետաքսյա Շալունց

դիտվել է 42 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am