Մանվել Գրիգորյանին սպանելու որոշում ընդունեք

Տուշոնկի գործով կալանավորված Մանվել Գրիգորյանը, որի պաշտոնական մեղադրանքը ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու մասին է, կալանավայրում ամեն օր պայքարում է կյանքի համար, նրա պաշտպաններն արդեն մի քանի ամիս է ահազանգում են, որ Գրիգորյանը դանդաղ մահանում է, նրա վերջույթներում փտախտ է անգամ սկսվել, իսկ երկու ամիս առաջ փորձաքննությամբ հաստատվել է, որ Գրիգորյանը տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում ծանր աստիճանի շաքարային դիաբետով և կյանքին վտանգ սպառնացող մեկ այլ՝ լուրջ հիվանդությամբ, որը քաղցկեղն է, գեներալ Գրիգորյանի մոտ այն արդեն երրորդ աստիճանի է: Վերջերս Գրիգորյանի կալանքի երկարաձգման հարցը քննվեց Վերաքննիչ դատարանում, բժշկական փորձաքննության արդյունքներն ուղարկվել են նաև այնտեղ, սակայն դատարանքը գտավ, որ Մանվել Գրիգորյանը պետք է շարունակի մնալ կալանքի տակ: Սիրո եւ հանդուրժողականության հեղափոխական իշխանությունը ասես որոշել է նրան սպանել բանտում: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանն է լրագրողների հետ զրույցում ասել, որ իր ձեռքի տակ փաստ չկա, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է նրա կալանքի հետ․ «Այդ հարցով դիմեք դատական ու քննչական մարմիններին: Հիմա մարդիկ կան, որ գրավով ազատ են արձակվել, հետո կալանավորվել են: Դա իրավական գործընթաց է։ Եթե չեմ սխալվում, դատաբժշկական փորձաքննություն նշանակվել է եւ եզրակացություն եղել է: Թող դատարանն ու քննչական մարմինը որոշեն: Այս պահին իմ ձեռքի տակ չկա փաստ, որը վկայում է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է նրա կալանքի հետ», ասել է Փաշինյանը՝ ակնարկելով, որ ինքը կապ չունի անկախ դատարանների հետ: Իրականում մենք տեսնում ենք, թե Փաշինյանը որքան մանրամասն է տիրապետում գրեթե բոլոր քրեական գործերի նյութերին, հենց այդ պատճառով է, որ չենք կարող հավատալ, թե նա տեղյակ չէ Մանվել Գրիգորյանի գործից: Բա մի քանի օր առաջ Գեղարքունիքում ասում էիք, թե սիրում եք բոլորին, որ Հայաստանում երեք միլիոն վարչապետ կան, որ բոլորը օրենքի առաջ հավասար են: Միթե չեք լսում այդ մեկ վարչապետի պաշտպանների ահազանգը, միթե ձեզ չի հուզում, որ այդ ահազանգը մարդու առողջության, մահանալու մասին է, սա՞ է ձեր սիրն ու հանդուրժողականությունը, սա է ձեր հումանիզմը: Ընդունելով հանդերձ, թե Մանվել Գրիգորյանը ինչպիսի հանցագործություններ է անցյալում գործել, որքան մարդու է կյանքից զրկել, բայց հասկանանք, մենք գնում ենք իր ճանապարհով, թե նոր՝ օրինական Հայաստան ենք կերտում: Ի վերջո, նրա ազատությունը երաշխավորվում է օրենքով, որը դուք խախտում եք պարոն վարչապետ: ՀՀ կառավարությունը 2006թ. մայիսի 26-ին որոշում է ընդունել, որով սահմանվել են հիվանդություններ, որոնց կրողները պարտադիր ազատվում են կալանավայրից, անկախ պատժի չափից կամ մեղադրանքի ծանրությունից, եթե դատավճիռ դեռ չկա: Մանվել Գրիգորյանը տառապում է այդ հիվանդություններից առնվազն մեկով` քաղցկեղով, որի երրորդ աստիճանը ֆիքսված է 825 որոշման մեջ որպես կալանքից ազատման հիմք, հարցն այն է՝ ի՞նչ հիմքով եք Մանվել Գրիգորյանին պահում կալանքի տակ: Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելն ապօրինություն է: Նրան կարելի է դատել, դատավճիռ նշանակել, բայց բանտ տանել այլևս չի կարելի: Եթե ձեր խնդիրը նրան բանտում սպանելն է, ուրեմն գոնե փոխեք կառավարության համապատասխան որոշումը: Անի Սահակյան  

դիտվել է 419 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am