Ով է դառնալու Սամվել Ալեքսանյանի «ժառանգորդը»

Հայաստանի մի քանի ընտրատարածքներում ընտրություններն անկասկած անցնելու են բարձր վոլտի ներքո, որոնց արդյունքները չնայած կանխորոշված, բայց ուղենշային են լինելու: Բնականաբար, այդպիսիններից է Երեւեանի Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքներն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքը: Այս ռեգիոնի ուշագրավությունը միայն նրանով չէ, որ համարվում է Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում տված Սամվել Ալեքսանյանի կալվածք, այլեւ այն հանգամանքով, որ ռեյտինգային ընտրակարգով այստեղ առաջադրվել է նաեւ Նիկոլ Փաշինյանի աներձագ, պատգամավոր Հրաչ Հակոբյանը: Փաշինյանը հայտարարում է, որ իր իշխանության ժամանակ ծանոթ-բարեկամ հարաբերությունները չեն գերադասվելու ու իբր այդ նկատառումներով Հակոբյանին գրել է Իմ Քայլը ցուցակի վերջին հորիզոնականներում, բայց ընտրությունների ընթացքն ու արդյունքները ցույց կտան, թե որքանով է հավատարիմ Փաշինյանը իր խոստումներին: Նույն դաշինքից առաջադրվել են 3 նախարարի պաշտոնակատար՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, արտաքին գործերի փոխնախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ինչպես նաեւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն, ՊՈԱԿ-ի տնօրենի 1-ին տեղակալ, նախկին լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Արդեն կանխատեսումներ կան, որ նախարարի պաշտոնակատարները կրկին կգործուղվեն կառավարություն, որպեսզի Հրաչ Հակոբյանը պատգամավոր դառնա: Իսկ դա նշանակում է, որ գումարելիների տեղափոխությամբ գումարը չի փոխվում: Մամուլը գրեց նաեւ, որ Սամվել Ալեքսանյանն է աշխատելու Փաշինյանի աներձագի օգտին, եւ ուրեմն այս եւ այլ պատճառներով նշված ընտրատարածքը ամենաուշագրավն է լինելու: Հայաստանի Հանրապետական կուսակցությունից 3-րդ ընտրատարածքում առաջադրված են «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արաիկ Հովհաննիսյանը, վերջինս Կադաստրի նախկին պետ Մարտին Սարգսյանի մտերիմն է, անցած ընտրություններին Սարգսյանների աջակցությամ մոտ 15 հազար ձայն հավաքեց : «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջադրվել է գործող պատգամավոր ՀՀ Հակոբ Նազարյանը: 2017-ին նույն ընտրատարածքում առաջադրվել էին նաեւ Կարամելի Հարութը՝ Հարություն Ղարագյոզյանը, որը ամիսներ առաջ սպանեց կուսակից ընկերոջը՝ Կարո Կարապետյանին, ապա նույն օրը ինքնասպան եղավ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով թիվ 3 ընտրատարածքում առաջադրվել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը առաջադրվել էր Լոռու մարզից, ինչպես նաեւ 1in.am-ի կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը: Օրինաց երկիր կուսակցության դիրքերն էլ են այս ընտրատարածքում ամուր, կուսակցությունը կներկայանա Հեղինե Բիշարյանի թեկնածությամբ, ինչպես նաեւ այլ առաջադրումներով:ՀՅԴ-ից Արթուր Եղիազարյանը, որը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, վերլուծության և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ- պետի տեղակալն է: Անի Սահակյան

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am