Ում է աջակցելու իշխանությունից «մերժված» Ռազմիկ Պետրոսյանը

Ազատամարտիկ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, ում հայտը մերժել էին Իմ Քայլը ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ, պատրաստ է աջակցել հեղափոխական եւ հեղափոխությանը աջակից բոլոր այն ուժերին, որոնք կզգան իր աջակցության կարիքը, իսկ եթե ոչ, ապա նա իր խղճի մտոք կկատարի իր ընտրությունը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց պարոն Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Արագածոտնի ՔՊ կառույցի ակտիվ անդամները Ռազմիկ Պետրոսյանին էին ներկայացրել որպես պատգամավորության ռեյտինգային թեկնածու, սակայն ՔՊ վարչությունը նրան մերժել էր՝ անհայտ պատճառներով։ Հիմա Իմ Քայլը դաշինքի համապատասխան ընտրատարածքում իր փոխարեն ընդգրկված է Մյասնիկ Մալխասյանի որդին։ Ռազմիկ Պետրոսյանին մինչ օրս հայտնի չեն մերժման պատճառները․«Միջին օղակներում նպատակահարմար չգտան։ Բայց դա կարեւոր չէ, հիմա կարեւոր է, որ մաքուր արդար ընտրություններ անցկացնեն, ես էլ կօգնեմ նրանց, ով իմ կարիքը կզգա, իմ ուժերին ներածի չափով կաջակցեմ», ասաց Պետրոսյանը, իսկ ի՞նչ արժանիքներով է օժտված երիտասարդ «փոխարինողը», որն ինքը չուներ, Ռազմիկ Պետրոսյանն ասաց․«Ես ով եմ, որ ուրիշների արժանիքները գնահատեմ, ժողովուրդը պետք է գնահատի»։ Ռազմիկ Պետրոսյանը նաեւ նշեց, որ այս ընտրությունները ոչ այնքան քաղաքական, որքան անձնավորված են լինելու․«Հուսով եմ, որ առաջիկայում կփոխվի Ընտրական օրենսգիրը եւ հաջորդ ընտրություններն ավելի լավը կլինեն»։ Անդրադառնալով ազատամարտիկների՝ տարբեր քաղաքական թիմերի ընտրացուցակներում հանգրվանելու փաստին՝ Ռազմիկ Պետրոյսյանն ասաց․«Ուրախ եմ, որ մարդիկ, որոնք կյանք են տվել այս երկրին, նաեւ քաղաքականության մեջ են փորձելու օգտակար լինել։ Իհարկե, ինչպես բոլոր երկրներում, մեզ մոտ էլ զինվորականները խաղաղ պայմաններում թվում է, թե պետք չեն, բայց եթե մարդը գտնում է, որ կարող է այդ ոլորտում է օգտագար լինել պետությանը, ինչու ոչ։Իրենց կյանքով պահած երկիր ու պետություն է »։ Փորձեցինք խոսել նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանի աներորդու՝ Նազիկ Ամիրյանի եղբոր հետ, Պետրոս Ամիրյանը ռեյտինգային ցուցակով առաջին ընտրատարածքից առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում։ Սակայն նա կտրականապես հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, ասելով, որ պատրաստվում է առաջիկա օրերին խոսել, ամենայն հավանականությամբ կկազմակերպի լրագրողների հետ հանդիպում եւ կպատասխանի բոլոր հարցերին։ Հիշեցնենք, որ գեներալ Գրիգորյանի ձերբակալությունից հետո ոստիկանությունը խուզարկություն էր կատարել Ամիրյանի տանը, ինչպես նաեւ «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում։ Հայտնաբերվել էր զինամթերք, սակայն նրան չէին ձերբակալել։ Ի դեպ, ԵԿՄ-ականներից շատերն են այդ ցուցակով առաջադրվել։ Անի Սահակյան

դիտվել է 93 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am