Գիշերային ակումբի մենեջեր, նախկին մարզպետ, կոմպոզիտոր․ աջաբսանդալ Արագածոտնում

Արագածոտնի մարզն ընդգրկող ընտրատարածքը այն բացառիկներից է, որտեղ նախկին իշխանության դիրքերն ամենաամուրն են։ Ռեյտինգային ընտրակարգով Հանրապետական կուսակցության եւ ընդհանրապես ողջ ընտրատարածքի այսպես ասած «անգերազանցելի» թեկնածուն Արաագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն է։ Վերջինիս դեմ հեղափոխությունից հետո քրեական գործ հարոցվեց պաշտոնական լիազորուոյթւոնները չարաշահելու գործով, սակայն դա չխանգարեց, որ Սերժ Սարգսյանի հետ ավելի քան մտերիմ հարաբերություն ունեցող Սահակյան եղբայրներից ավագը աջակցի ընդդիմադիր դարձած եւ աջակցության կարիք ունեցող կուսակցությանը։ Սա մյուս կողմից նշանակում է նաեւ, որ գործն այնքան շինծու է, որ նախկին մարզպետին չի կաշկանդում պայքարել իշխանության դեմ։ Հիշեցնենք, որ մարզից անցած գումարման խորհրդարանի պատգամավոր էր ընտրվել նրա եղբայրը՝ Նաիրի Սահակյանը։ Եղբայրները հայտնի են իրենց արկածներով, որոնց մասին մամուլը տարիներ շարունակ անդրադարձել է։ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում է նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խորհրդական Գեղամ Պետրոսյանը, թեկնածուների շարքում կան Թալինի մշակույթի կենտրոնի տնօրենը, պատմաբան, դեղագործ, գործազուրկ, ձեռնարկատեր եւ այլ մասնագիտությամբ մարդիկ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայանում նախկին եւ ներկա պատգամավորների առաջնորդած ցուցակով, նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը վերադարձել է ակունքներին, նա կրկին կառաջադրվի հայրենի մարզում։ Ցուցակում է նաեւ գործող պատգամավոր Նորա Առուստամյանը, որը Գագիկ Ծառուկյանի ընկերոջ դուստրն է, թեկնածություն է առաջադրել Ճարճակիսի դպրոցի տնօրեն Հռիփսիմե Ավետիսյանը, մարզպետի տեղակալ Արծվիկ Նիկողոսյանը եւ այլք։ Հետաքրիր ցուցակ են ներկայացրել «Սասնա Ծռեր» կուսակցությունից, գրեթե բոլորը գործազուրկներ են, ինչպես նաեւ Անտոնյան Արմեն՝ ՀՀ ԱԻՆ "ՍՊՏԾ" ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական,Մխիթարյան Բաղդասար - "Մեծ Մեսրոպ" ՍՊԸ տնօրեն։ Բարենպաստ դիրքերում է նաեւ Օրինաց երկիր կուսակցությունը։ Այս մարզի Ոսկեվազ համայնքում է տեղակայված Արթուր Բաղդասարյանին պատկանող Հայասի գրուպը, որը տեղացիների եւ հարեւան գյուղերի բնակիչների համար աշխատատեղ է նաեւ ստեղծել, համայնքապետն էլ թեկնածություն է առաջադրել։ ՕԵԿ ռեյտինգային ցանկում են նաեւ Մելիքբեկյան Աննա ՝ Ֆրանսիական քոլեջ, դասախոս , Ղազարյան Ռուզաննա - Հայաստանում ֆրանսիական քոլեջ հիմնադրամ։ Մենք դաշինքի 7 հոգանոց ցուցակում բոլորը գործազուրկ են, բացառությամբ մեկի ՝ Արսենյան Անահիտ - Թիվ 171 դպ․ ուսուցչուհի։ ՀՅԴ ընտրացուցակում նույնիսկ կոմպոզիտոր է առաջադրվել ՝ Սարգսյան Մուրադ , Լուսավոր Հայաստանից՝ բանկի կառավարիչ՝ Բարսեղյան Վարդան - Հայբիզնեսբանկ» ՓԲԸ՝ կառավարիչ։ Ներկայանալի չէ նաեւ իշխող իմ Քայլը դաշինքի ընտրացուցակը, այն հետեւյալ տեսքն ունի Գեվորգյան Դավիթ - ՀՀ Արագածոտնի մարզպետարան, մարզպետ 2. Սարգսյան Անահիտ - ՀՀ Արագածոտնի մարզպետարան, մարզպետի տեղակալ 3. Ղազարյան Արմենուհի - Նաիրի Սամ ՍՊԸ, հիմնադիր տնօրեն 4. Նազարյան Արսեն - չի աշխատում 5. Մովսիսյան Սերգեյ - չի աշխատում 6. Ասատրյան Մաթեվոս - Մ. Ասատրյանի անվան մարզադպրոցի տնօրեն 7. Մալխասյան Անդրանիկ - չի աշխատում։ Նշենք միայն, որ մամուլը վերջերս գրեց, որ Սերգեյ Մովսիսյանը գիշերային ակումբի մենեջեր է եղել, ԲՀԿ տասովչիկ։ Անի Սահակյան  

դիտվել է 901 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am