Ցուրտը նահանջել է, արարատցիների վախը՝ ոչ. գյուղացիները հուսահատ են

Անցած շաբաթվա ցրտերը նահանջել են, Արարատյան դաշտի բնակիչների վախը դեռ սրտերում է.<<Ահուդողով սպասում ենք, մի քանի շաբաթից պարզ կլինի ցուրտը մեր ապրուստն էլ է տարել, թե մենք էս անգամ փրկվեցինք>>,- Արարատի Ոսկետափի բնակիչ Արուս տատը մյուս գյուղացիների պես անհանգիստ է, ցրտահարված գ յուղերի շարում հեռուստացույցով իրենց գյուղի մասին չեն <<բոթել>>, բայց տատը , ինչպես ինքն է ասում, <<հողի լեզուն>>.<<Աղջիկ ջան, բույսը մինչեւ չաշխատի, չի երեւա, հիմա փաթաթված ա ծաղկի մեջ, մինչեւ ծաղկից դուրս գա, կարող ա թափվի, չպահի, ցուրտ վնասած լինի>>: Արմավիրի մարզերում ծիրան ընդհանրապես չկա, սուրտն այստեղ սաստիկ էր ու իր գործն արեց միանգամից, Մասիսի, Արտաշատի, Էջմիածնի, Արմավիրի, Բաղրամյանի ներքին հատվածներում ծիրանի բերքը 100 տոկոսով վնասվել է։ Այս մասին միանշանակ հայտարարում են այգետերերը եւ գյուղատնտեսները: Արմաշի այգետերերից Խորենն էլ նույնը պնդեց, չորս օր շարունակ հազարավոր գյուղացիներ դաշտերում են լուսացրել, ըստ Գյուղատնտեսության նախարարության հորդորների, այգին ծխահարել են, բայց այսօր վստահ չեն՝ իրենք զրկվել են բերքից, թե բնությունը փոքր-ինչ բարեհաճ է եղել իրենց հանդեպ: Ծիրանն առաջինը հենց այս գյուղում է լինում, արմաշեցի այգետերը հպարտությամբ է խոսում իրենց ու ողջ Հայաստանի <<բրենդի>> մասին, բայց շատ չանցած դեմքին անհանգստություն է իջնում ծիրանի դեռ անորոշ ապագայի մասի հիշելով: Մինչդեռ խաղողի այգիներից հույսները կտրել են.<<Խաղողի «աչքներին» հյութը սառել էր>> ասում է նա: Կողքից համագյուղացի Հայկ Զեյնալյանը, փոխարենը, բացում է բողոքի գիրքը: Աշխարհը նրա խոսքով՝ առաջ է գնում, կան արդեն նորագույն տեխնոլոգիաներ, որոնցով կարելի է պայքարել, մեր նախարարությունը դեռ <<նախնադարի>> մեթոդների հույսին է։ «Ի՞նչ ծուխ, ինչ ոռոգում։ 2014-ին էլ նույնը եղավ, դասեր Գյուղատնտեսության նախարարությունը չքաղեց։ Ի՜նչ անգրագիտություն, ով է ծաղկած ծառը ոռոգում, գյուղատնտեսությունից չեն հասկանում հերիք չի, գյուղացուն էլ ծաղրում են: Ջուր չեն տալիս, բայց հեռախոսով <<sms>> են ուղարկում, թե առատ ոռոգեք>>, ասում է Հայկը հավելելով, .<<Մեզ մոտ գալիս աղոթում են,որ իբր բերքը փրկվի: Ինձանից հավատացյալ մարդ չլինի, բայց էլի եմ ասում, էդ նախնադարի մեթոդները թող պահեն իրենց: է՜, աղոթեք թող ընդհանրապես ցիկլոն չգա, ոչ թե ցիկլոնը մեզ մոտ է , աղոթում եք, որ չցրտահարվի>> Արտերկրում, ասում է՝ հատուկ ծխագնդիկներ են վաճառում: Oգտագործում են ցողապատման մեթոդը՝ ցողը շաղ են տալիս, այն սառցակալում է և պաշտպանում բողբոջները: <<Առանց բերք, առանց փող, ապրուստի ճանապարհ չկա։ Ոչ աշնանը մթերած խաղողի փողն են տալիս, ոչ նոր բերքը պահելուն են օժանդակում, լիվ ձեռները լվացել են գյուղացուց, բայց որ պաշտոնյան կանգնում է, իր գովազդն է անում, թե դեմքով բոլորս դեպի գյուղն ենք, տո, դուք ձեր հետույքով էլ դեպի գյուղը չեք>> վրդովմունքը չի զսպում սուրենավանցի Հայկազը: Նա վստահ է, որ բնության դեմ ոչ ոք չի կարող պայքարել« Ո՞վ կասի` բնության դեմ, ցրտի դեմ կարամ պայքարեմ, գլուխը պատին է տալիս»,- նկատեց մեր զրուցակիցը առաջարկելով.<<Բայց գոնե բնության հասցրած վնասի դեպքում կանգնեք գյուղացու կողքին: Գյուղի 80 տոկոսը վարկերի տակ ճռռում է, բոլորը վարկեր են վերցրել՝ հույսով, որ բերքից ստացած եկամուտով կմարեն, դե հիմա եկեք ու ուսումնասիրեք, գոնե մեկ տարով սառեցրեք վարկերը, եթե չեք ուզում, որ հարյուրավոր մարդիկ մյուսների պես բռնեն արտագաղթի ուղին>>: Անի Սահակյան

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am