Օսիպյանի կամքն ու գուշակությունները

Բավական էր, որ Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանը մատ թափ տար ոստիկանների վրա, թե՝ չլինեմ-չիմանամ, որ ընտրակաշառքի մասին մամուլը ձեզանից շուտ հաղորդի, եւ ահա, ՀՀ ոստիկանապետ, Փաշինյանի երդվյալ զինակից Վալերի Օսիպյանը ասպարեզ է նետվել՝ հերթական խայտառակությունը թույլ տալով: Օսիպյանը ցանկացել է հանգստացնել Նիկոլ Փաշինյանին, մոտավորապես, այնպես, թե վարչապետ ջան, նման բան չի լինի, մենք առաջինը կիմանանք ու ձեզ կզեկուցենք, բայց ստացվել է ինչպես միշտ: Օսիպյանը ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է. «Մենք միշտ վերահսկել ենք և վերահսկում ենք։ Ոստիկանությունը գիտի՝ ով կամ ովքեր կարող են ընտրակաշառքով զբաղվել: Դրա ապացույցը ավագանու ընտրություններ էին։ Այս անգամ ոստիկանությունն էլ ավելի խիստ է լինելու։ Չենք զիջելու որևէ մեկին, հանդուրժող չենք լինլու որևէ մեկի նպատմամբ՝ թե′ կաշառք տվողը, թե′ կաշառք վերցնողը, կապ չունի դա կլինի գումար, ինչ-որ առարկա, իր կամ խոստում, բոլորը ենթարկվելու են պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ»: Այսինքն, ոստիկանությունը ոչ միայն վերահսկում է Հայաստանում օպերատիվ իրավիճակը եւ արձագանքում նման դեպքերին, այլեւ կանխագուշակում է, թե ով կամ ովքեր կարող են ընտրակաշաքով զբաղվել: Մեզ էլ մնում է գուշակել՝ Օսիպյանը սուրճի բաժակ է նայում, գիրուղուշ անում, թե նորարարական այլ մոգություններով է զբաղված: Ավելի ծիծաղաշարժ է Օսիպյանի մեկ ուրիշ պնդումը.«Ես վստահեցնում եմ ձեզ, ով ինձ գիտի՝ գիտի, ես՝ Օսիպյանս, կաշկանդված չեմ որևէ մեկից, ով ուզում է լինի>>: Պարոն Օսիպյանի այս հայտարարության զավեշտականությունը նրանում չէ, որ նա Վովա Գասպարյանի նմանությամբ՝ <<Ես Վովան եմ Գասպարյան, սթափվեք գժուկներ>>, ուզում է ասել, թե տեղը բերեք, ես էլ Օսիպյանն եմ ու չեմ կաշկանդվի ընտրակաշառքի դեպքեր բացահայտել անգամ Սյունիքի մարզում, որի ղեկավարը Օսիպյանի նախկին վերակացուն է՝ Հունան Պողոսյանը: Բայց այդ պնդումները տեղում փշրվում են՝ բախվելով մեր ոստիկանապետի <<սկզբունքայնության>> պատին: Եթե այդքան կաշկանդված չէիք, ինչու՞ տուրք տվեցիք Նիկոլ Փաշինյանի քաղաքական նկրտումներին ու չխոսեցիք Սասնա ծռերի համաներման ժամանակ: Դուք ոստիկան մարդ, ծռերը ձեզ թե պատանդ էին վերցրել, թե պոկել ձեր ուսադիրները, կար ավելի սկզբունքային հարց, քան այս հարցում անկոտրում մնալը: Բաց դուք կաշկանդված եք այն պաշտոնում, որը ձեզ շնորհել է Նիկոլ Փաշինյանը, հետեւապես կաշկանդված եք այդ անձի ցանկացած որոշմամբ, դուք չեք մերժել նրա եւ ոչ մի տառը, եթե Փաշինյանը չցանկանա, որ Հունան Պպողոսյանին մոտ գնաք, ապա դուք մի սանտիմետր չեք կարող մոտենալ: Իսկ եթե իսկապես կաշկանդված չեք, ինչ կլինի, պարոն Օսիպյան ջան, գոնե դուք ասեք Նիկոլ Փաշինյանին, որ վարչական ռեսուրսի օգտագործումը պակաս հանցավոր արարք չէ, որքան ընտրակաշառք բաժանելը: Իսկ իր մարզային այցելությունները հենց այդ իրողության վկայությունն են: Ստացվում է, որ պաշտոնական քարոզարշավը մեկնարկում է, երբ իշխող ուժն արդեն ճանապարհի կեսն անցել է։ Քարոզարշավին հատկացված է 12 օր, իսկ «Իմ քայլ»-ը 6 օր առաջ է ընկել։ Ո՞րն է այս ամենի պատճառը․ թերևս այն, որ քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր, և վարչապետը չի հասցնի բոլոր մարզերում լիարժեք պտտվել, ինչը անում է հիմա: Մինչդեռ կարող էր պաշտոնավարման ութը ամիսների ընթացքում մարզեր այցելել, եթե նպատակը իրապես մարզային այցելություններն են: Անի Սահակյան

դիտվել է 123 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am