Սպառնալիքներ, պատժամիջոցներ. Վաշինգտոնի ու Մոսկվայի արանքում

Ռուսաստանն ավարտին հասցրեց «Թուրքական հոսք»-ի ստորջրյա հատվածի շինարարությունը: Թուրքիան դառնում է Եվրոպայի ամենախոշոր գազային հանգույցը, հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Ռեջեփ Էրդողանը, իր հերթին, Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցության «նոր էջի» մասին է ազդարարել: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները նախօրեին Ստամբուլում մասնակցեցին «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը: Ըստ «Ազատության»՝ «Թուրքական հոսք»-ի գաղափարին, որի մասին Մոսկվան ազդարարեց շուրջ չորս տարի առաջ, առաջին իսկ րոպեներից ընդդիմացան Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը: Վաշինգտոնը թուրք-ռուսական համատեղ այդ նախագիծը գնահատեց որպես «ամբողջովին քաղաքական», իսկ եվրոպական երկրները շտապեցին հնարավորինս հեռու մնալ դրանից: Ռուսաստանը, սակայն, Թուրքիայի աջակցությամբ լծվեց նախագծի իրագործմանը: «Գազատարի առաջին խողովակաշարով ռուսական գազը կհասնի Թուրքիայի արևմուտք, իսկ երկրորդով՝ թուրքական տարածքով կարող է հասնել Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրներ», - ասել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ նախագծի իրագործումը հնարավոր չէր առանց քաղաքական կամքի և խիզախության: «Մեր երկկողմ հարաբերություններում մենք երբեք չենք առաջնորդվել երրորդ երկրների ճնշումներով», - հիշեցնենք, ասել է Էրդողանը: Ի պատասխան՝ ներկաները արձագանքել են «Թուրքիան հպարտանում է քեզնով» վանկարկումներով: Առայժմ, այդուհանդերձ, հստակ չէ, թե հատկապես ուր և ինչ պայմաններով ռուսաստանյան կապույտ վառելիքը կհասնի Եվրամիության տարածք, որտեղ վերջին տարիներին, ընդհակառակը, փորձում են հնարավորինս նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից` Կրեմլի քաղաքական ազդեցությունից խուսափելու համար: Էրդողանը, մինչդեռ, պատմական որակելով նախագիծը՝ համոզմունք է հայտնել, թե Եվրոպային անհրաժեշտ գազի ծավալների կեսը տեղ կհասնի «Թուրքական հոսք»-ով: Շուրջ 2 միլիարդ դոլար գնահատվող՝ ավելի քան 900 կիլոմետր երկարությամբ «Թուրքական հոսք» գազատարը նախատեսվում է ավարտին հասցնել արդեն հաջորդ տարեվերջին․ խողովակաշարի 660 կիլոմետր հատվածը պետք է անցնի Ռուսաստանով, իսկ 250 կիլոմետրը` Թուրքիայով: Սա Թուրքիային և Ռուսաստանին միավորող խոշոր նախագծերից մեկն է, որը, ինչպես նկատում են միջազգային փորձագետները, ավելին է, քան պարզապես երկկողմ էներգետիկ նախագիծ: Սակայն չնայած Պուտինի և Էրդողանի ցուցադրած երկկողմ բարեկամությանը, ռուս-թուրքական հարաբերություններում կնճռոտ թեմաների պակաս չկա՝ ինչպես, օրինակ, ռուսաստանյան С-400 (S-400) զենիթահրթիռային կայանքների մատակարարման պայմանագիրը, սիրիական Իդլիբում լարված իրավիճակը: Anadolu լրատվական գործակալության տվյալներով` Անկարան ակնկալում է, որ արդեն դեկտեմբերին ամերիկյան Սենատը Պենտագոնին թույլ կտա Թուրքիային մատակարարել Patriot հրթիռային համակարգեր: ՆԱՏՕ-ի կազմում դաշնակից ԱՄՆ-ը, սակայն, փոխարենը Թուրքիայից պահանջում է հրաժարվել Ռուսաստանի հետ գործարքից, ինչը Մոսկվայի համար դաժան հարված կլինի, նույնիսկ եթե Անկարան ստիպված լինի փոխհատուցում վճարել: Կրեմլը այդ գործարքը կարևորում է ոչ միայն ֆինանսական տեսանկյունից, այլև համարում է քաղաքական դաշինքի նշան, որը լրջորեն կարող է տուժել, եթե С-400-ի մատակարարումը չկայանա: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական С-400 ԶՀՀ-ների ձեռքբերումը լուծված հարց է: Նա հստակեցրել է, որ գործարքը չի կարող չեղարկվել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հաստատել է С-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու իր երկրի մտադրությունը: Մինչդեռ, Միացյալ Նահանգները համարում է, որ Թուրքիայի կողմից ձեռք բերված C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերը վտանգ են ներկայացնում հինգերորդ սերնդի F-35 կործանիչների համար, և Վաշինգտոնը կարող է պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ՝ գրում է Anadolu-ն՝ հղում անելով Վաշինգտոնում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին: «Չեմ կարող հստակ ասել՝ կկիրառվեն արդյոք պատժամիջոցներ Անկարայի հանդեպ, սակայն նման հավանականություն կա։ ԱՄՆ վարչակազմը լավատեսություն չունի այդ հարցի վերաբերյալ։ C -400-ի տեղադրվելը այն վայրերում, որտեղ թռիչքներ կիրականացնեն F-35 կործանիչները, սպառնալիք է։ Թուրքիան ինքնիշխան պետություն է, որն իրավունք ունի ինքնուրույն որոշումներ ընդունելու զենիթահրթիռային համակարգեր գնելու հարցում, սակայն ՆԱՏՕ-ին ինտեգրվելու տեսանկյունից ռուսական համակարգերը խնդրահարույց են»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ Անկարայի և Բաքվի միջև բանակցություններն այս հարցով շարունակվում են։ Ինչ վերաբերում է Իդլիբին, ապա այստեղ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են ապառազմականացնել որոշ գոտիներ, հրադադարը, սակայն, մինչ օրս ձևական բնույթ է կրում: Ռուսաստանի վերջնական նպատակը շարունակում է մնալ Բաշար Ասադի լիակատար վերահսկողությունը երկրի նկատմամբ, այդ իսկ պատճառով, ինչպես ակնարկում է ռուսաստանյան իշխանությունը, չի հանդուրժի Սիրիայում Ասադի ռեժիմի հակառակորդների ներկայությունը, որոնք վայելում են Անկարայի աջակցությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am