Մոսկվան սկսում է Արցախի «7 շրջանների վերադարձ» օպերացիան

Ռուսական «Национальная оборона» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն, որը հայտնի է դարձավ վերջին շրջանում Հայաստանի ղեկավարության մասին արած սկանդալային հայտարարություններով, ադրբեջանական OXU․az լրատվական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ այն ժամանակ, երբ արդեն նշանակված կլինի ՀԱՊԿ նոր Գլխավոր քարտուղարը, կառույցը կարող է հանդես գալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ խաղաղարարական նախաձեռնություններով։ «Պետք է հիշել, որ ՀԱՊԿ-ը հետսովետական տարածքում անվտանգության ցանկացած հարց լուծելու ի զորու կառույց է և երբ վերջանա նոր Գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, ՀԱՊԿ-ը կարող է հանդես գալ խաղաղարարական նախաձեռնությամբ նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով»,- ասել է փորձագետը և մանրամասնել, որ ՀԱՊԿ-ի ներգրավումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին կլինի իր իսկ բառերով ասած՝ «իդեալական տարբերակ բոլոր կողմերի համար»։ «Փուլային տարբերակը հարցի լուծման, այդպիսով կլինի լիովին հնարավոր», ըստ «Հրապարակի» նշում է հեղինակը։ Ապա շարունակում է՝ օրինակ, Հայաստանը վերադարձնում է 7 շրջաններից 5-ը, իսկ այսպես ասած անվտանգության գոտում, կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները։ Այդպիսով խաղաղապահներն իրենց ներկայությամբ կերաշխավորեն, որ հակամարտող կողմերի միջև ռազմական գործողություններ չեն սկսվի։ Ի պատասխան էլ, Ադրբեջանն ու Թուրքիան վերացնում են Հայաստանի բլոկադան և վերականգնում տնտեսական կապերը։ Այնուհետև հավելում է՝ հաջորդ փուլում Երևանը կվերադարձնի մյուս երկու շրջանն էլ, ինչի դիմաց Ադրբեջանը կերաշխավորի, որ Հայաստանի և ԼՂՀ միջև ոչ զինվորական տրանսպորտային հաղորդակցությունը կլինի անարգել։ Շփման գծում կրկին կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները։ «Հետո արդեն բուն Լեռնային Ղարաբաղի հարցն է։ Սա թերևս ամենից բարդ խնդիրն է, որը կարելի է լուծել, եթե լինի քաղաքական կամք։ ԼՂՀ-ում նույնպես կտեղակայվեն խաղաղապահ ուժեր, որոնք կլինեն անվտանգության երաշխավորներ, ադրբեջանցի փախստականները կվերադառնան, կիրականացվի տեղի հայկական զորամիավորումների զինաթափում և ոստիկանական ուժերի կազմակերպում, որը կապահովի հանցավորության դեմ պայքարը, կարգուկանոնը և հայ ու ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցությունը»,- ասել է Կորոտչենկոն, մատնանշելով, որ Ֆրանսիան ու Գերմանիան մի քանի անգամ են պատերազմել իրար դեմ, սակայն հիմա խաղաղ գոյակցում են։ Այսինքն, հեղինակի տրամաբանությամբ՝ թեև միջազգայնորեն ԼՂՀ-ն կհամարվի Ադրբեջանի մաս, սակայն կլինի ինքնուրույն բոլոր հարցերում, բացի արտաքին քաղաքականությունը և պաշտպանությունը, ինչի դիմաց Բաքուն մասշտաբային տնտեսական օգնություն կհատկացնի ԼՂՀ-ին, որից կօգտվեն նաև տեղի հայերը և վերադարձած ադրբեջանցի փախստականները։ Սրան զուգահեռ Բաքուն ու Երևանը կնորմալացնեն իրենց հարաբերությունները և տասնամյակներով ձգվող թշնամությունը, վերջապես, կհասնի իր վերջնագծին։ «Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը չափազանց կարևոր է անվտանգության և փոխվստահության համար, առանց որի հակամարտությունը կարգավորելն անհնարին է։ Հայաստանն էլ կստանա անվտանգության երաշխիքներ, և իր աշխարհաքաղաքական վիճակի չվատացում, ինչպես նաև տնտեսական արտոնություններ»,- ասել է Կորոտչենկոն։ Անդրադառնալով, այսպես կոչված, «գրավյալ տարածքների» հարցին` ռուս փորձագետը ասել է, որ դրանք «հալից ընկած» տարածքներ են, որոնք զբաղեցնում են հայկական զինված միավորումները, և Հայաստանը դրանք վերադարձնելով՝ կստանա բլոկադայի վերացում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, հատկապես որ այդ տարածքները Երևանը մտադիր է բանակցություններում օգտագործել և մեծ պլաններ դրանց հետ չի կազմում։ Այսպես, ռուսական քարոզչամեքենան անցնում է «գրավյալ տարածքներ հանձնելու» օպերացիայի տիրաժավորմանը: Տարիներ շարունակ և պարբերաբար այս գործընթացը հենց ծավալում է Մոսկվան: Ռուս տարբեր «փորձագետներ», մեկնաբաններ, պատգամավորներ բուռն կերպով սկսում են Ադրբեջանի «ջրաղացին ջուր» լցնել: Իհարկե, պարզ է, որ այդ ջանքերը կոնկրետ ուղղորդված ու այդ մարդիկ որոշ դեպքերում են ադրբեջանական իշխանությունների կողմից ֆինանսավորվող: Ինչպես արևմուտքում, այնպես էլ Ռուսաստանում Ալիևը լուրջ ռեսուրսներ է ծախսում: Պետք է հասկանալ, որ ռուսական կողմից նման «հրահանգներ» լինելու են, և դրանք ուժգնանալու են թերևս, Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո: Կաթիլ-կաթիլ Մոսկվան են սկսելու է քարոզչական ճնշումներ՝ ադրբեջանական սցենարով: Հայաստանում պետք է պատրաստ լինել դրան և որ ավելի կարևոր է՝ որոշել, թե ինչպես պարտադրել խաղաղություն Ալիևին: Թամար Բագրատունի

դիտվել է 13 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am