Անհաջող ներկայացումներ՝ վատ դերասաններով

Փաշինյանի կառավարության հակակոռուպցիոն պայքարը ոչ ավելին է, քան քաղաքական դրդապատճառներով ներկայացում, որը վատ դերասանների՝ասել է թե՝ իրավական պատասխանատուների պատճառով զավեշտի է վերածվում: Եւ սին են Նիկոլ Փաշինյանի հավաստիացումները, թե ինքը դատավորների, քրեական գործերի վրա զրո ազդեցություն ունի: Իր ասուլիսում Փաշինյանը այնքան մանրամասնորեն էր նկարագրում ցանկացած քրգործ, որպիսին կարող էր անել միայ այդ գործում ակտիվ դերակատարը: Մի քան աղմկահարույց պատմություններին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի անդրադարձից կարող ենք եզրահանգել, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում թմբկահարված եւ ոչ մի աղմկոտ գործ իր տրամաբանական ավարտին չի հասել, ավելին այդ գործերի ապագան խիստ մշուշոտ է, իրավական հռչակված պետության մեջ փոխարենը ձեւավորվել է անմեղության կանխավարկածի վրա թքած ունենալու նոր ինստիտուտ եւ հիմա մեր սիրելի ու դուխով վարչապետն է որոշում՝ ով է մեղավոր, ով անմեղ: Օրինակ շաբաթներ առաջ խորհրդարանում Փաշինյանը հայտարարել էր, թե շուտով կոռուպցիայի մեջ կասկածանքով պատգամավոր է կալանավորվելու, նա գրեթե դարի հանցագործին էր խոստացել կալանավորել, բայց չասաց, թե ով է այդ պատգամավորը,ինչ գործի մասին է խոսքը: Եւ ահա, շաբաթներ հետո նույն թեմայով վարչապետի հայտնած միակ նորությունը հետեւյալն է . «Ազգային ժողովի այն պատգամավորի վերաբերյալ, որի մասին հայտարարել էի, որ առաջիկայում կալանավորվելու է, պաշտոնական փաստաթղթի պատասխանի կեսն է եկել։ Պատասխանը եկավ, բայց մի կեսը եկավ, մյուսը չի հասել դեռ, ցավոք, այս պրոցեսները միշտ չէ, որ մեզնից է կախված։ Սպասում ենք»: Ստացվում է, որ չնայած ապացույցների բացակայությանը, այդուհանդերձ գործն արդեն հարուցվել է, իրավաբանության առաջին կուրսի ուսանողը նույնիսկ գիտի, որ հիմնավոր ապացույցների դեպքում է միայն մեղադրանք առաջադրվում: Չի ավարտվել նաեւ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը, այս մասին էլ է հայտնել Փաշինյանը .«Որքան գիտեմ՝ այդ գործով նախաքննությունը շարունակվում է: Ես համոզված եմ, որ այդպիսի բազմաթիվ գումարներ կվերադարձվեն պետական բյուջե»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե որ փուլում է Ալեքսանդր Սարգսյանի հաշիվներից մեկում եղած 30 մլն դոլարը բյուջե գանձելու գործը: Նրա խոսքով՝ հաճախ երբ ինքը հարց է բարձրացնում, թե ինչու այս կամ այն գործը մեծ արագությամբ առաջ չի գնում, դրան շատ պարզ պատասխան է հնչում: «Ասում են՝ «դե որ Պողոսը, Պետրոսը ակտիվացել են, վկաները գալիս խուսափողական ցուցմունքներ են տալիս: Հիմա ավելի լավ է ոչ մի գործողություն չանենք, որովհետեւ այս ընթացքում ինչ էլ անենք, տեղապտույտի մեջ ենք հայտնվելու»: Մենք պետք է հասկանանք, որ քաղաքական իրավիճակը, նույնիսկ, երբեմն, միջազգային իրավիճակն ազդում է այդ գործի քննության վրա, այն իմաստով, որ քննիչները ստիպված են իրենց մարտավարությունն ամբողջությամբ փոխել այս կամ այն քաղաքական իրավիճակի բերումով»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ երբ երկրում արտահերթ ընտրությունների լինել-չլինելու հարց կար, հոկտեմբերի 2-ի զարգացումները կային, բոլորը՝ դատախազ, քննիչ, մեղադրյալ ու վկա, ասում էին՝ լավ, տեսնենք, թե ինչ է լինելու սրա վերջը: «Նաև այս տրամաբանությունից ելնելով ճիշտ էր հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ անցկացնելը»:Ստացվում է, որ Հայաստանում հանցագործությունները պատվերով համերգ են հիշեցնում, ով վճարում է, նա էլ պաատվիրում է երաժշտությունը: Իսկ կարող է շբաթներ հետո էլ գործրը սառեցվեն, քանի որ տոներն են մոտենում ու հեչ հավես չկա հանցագործություն բացահայտելու, դրանից հետո էլ կարող է ձյուն գալ, մարտի ութ նշել ու այսպես շարունակ: Իրականում , ինչպես նշեցինք, այս հակակոռուպցիոն պայքարը քաղաքական շոու է հիշեցնում՝ անբովանդակ ու հիմնազուրկ: Հ.Գ.-Բա չիմացաք, Մարտի 1-ի գործն էլ է բացահայտել ու Փաշինյանը նեղսրտում է, որ նույնիսկ դա փոթորկ չառաջացրեց: Անի Սահակյան

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am