Իշխանությունը պահանջում է քաղաքացիներին «կրոնափոխ» լինել

Հեղափոխության միջոցով իշխանության եկած Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում մարդկանց որոշել են իրենց արշինով չափել։ Նրանք, որոնք ըննդիմության կոստյումի մեջ ատելով ատում էին Ռուսաստանին, մերժում ԵԱՏՄ անդամակցությունը ու հորդորում նախկին իշխանություններին դուրս գալ այդ ստրկատիրական փոխհարաբերություններ ունեցող միությունից, հիմա շարունակում են նախորդների բռնած ճանապարհը, Ռուսաստանին ավելի թունդ հավատավոր զինվոր են դարձել ու նույնն են պարտադրում շարքային ՀՀ քաղաքացիներից։ Մամուլիս ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի հանրահայտ հոդվածը բացահայտեց , որ ՔՊ-ում իրեն մերժել են պատգամավորության թեկնածություն առաջադրել միայն այն բանի համար, որ ինքը մոլի ռուսամետ չէ, այլ ճիշտ հակառակը՝ արեւմտյան արժեքներին է դավանում ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մկրտչյանի այդ հայտարարությանը ասել է, որ շատ բարյացակամ միջավայրում հանդիպել ու զրուցել են հարյուրավոր մարդկանց հետ, ովքեր իրենց ցուցակով պատգամավորության թեկնածու լինելու ցանկություն են հայտնել: Բոլոր հանդիպումները տեղի են ունեցել քաղաքակիրթ միջավայրում, զրուցել են, ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները: «Եւ ընդամենը ընկալման հարց է տիկին Մկրտչյանի կողմից»։Հաշվի առնելով ներկա իրողությունը, իմանալով, որ տիկին Մկրտչյանը շատ բացասական տրամադրվածություն ունի ԵՏՄ-ի հետ կապված հարցերի նկատմամբ, մեզ հետաքրքրել է նրա պատասխանը: Ես չգիտեմ՝ ինչպես է նա հրավերը ստացել, եղել են տարբեր թեկնածուներ, որոնց հետ զրուցել ենք, այդ զրույցների ընթացքում պարզել ենք, որ տարբեր ճանապարհներ ունենք անցնելու և չենք կարող միասին աշխատել»,- ասում է Ելք խմբակցության ղեկավարը։ Սա նույն Նազարյանն է, որ 2017 թվականին հայտարարում էր, որ Հայաստանն օր առաջ պետք է դուրս գա ԵՏՄ-ից, հիմա՞ էլ է նույն կարծիքին: «Երբ հրապարակում մենք հանրահավաքներ էինք անցկացնում, քաղաքացիների կողմից չկար քաղաքական պահանջ, պատվեր՝ մեզ ուղղված, որ պետք է փոխենք արտաքին քաղաքականությունը: Եվ դա է պատճառը նաև, որ որևէ արտաքին քաղաքականության շրջադարձ մենք չենք անելու»- պատասխանեց Լենա Նազարյանը: Նա հավելեց, որ քաղաքացիների տված պատվերն իրենց այն է, որ երկրում արդարություն հաստատվի, որ պետական միջոցները չմսխվեն և բացահայտվել կոռուպցիոն դեպքերը:Ստացվում է, որ պատեհապաշտ, սկզբունքներ ու դավանանք փոխած այսօրվա իշխանականները խրախուսում են այն մարդկանց, որոնք իրենց պես հանգամանքների բերումով հեշտությամբ հրաժարվում են իրենց հազար տարվա գաղափարներին, սկզբունքներին։ Այսինքն մարդկանց, որոնք պատրաստ են պարել ցանկացած նվագի տակ, իսկ այս մոտեցումից արդեն պարզ է, թե ինչ տեսք ու բովանդակություն է ունենալու ապագա խորհրդարանը՝ կամազուրկների, դավանափոխների եւ կամազուրկների խորհրդարան։ Անի Սահակյան

դիտվել է 98 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am