Ով է Նիկոլ Փաշինյանին երկնքից իջեցնելու

Նիկոլ Փաշինյանը գնում է Սերժ Սարգսյանի հետքերով, կամ նա իրականությունը, աքսիոմատիկ ճշմարտությունները կեղծելու մեծ վարպետ է, կամ էլ նրան իրականությունը ճիշտ չեն զեկուցում, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանին: Վերջինս ամենամոտ մարդկանց մոտ իշխանափոխությունից հետո նեղսրտել է, որ ինչ-որ մարդիկ իրեն ճիշտ չեն ներկայացրել իրականությունը, ինչի արդյունքը եղավ ապրիլյան հեղափոխությունը: Ինչեւէ, այսօր էլ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է իր ասուլիսում վերահաստատել երեկ Գեղարքունիքի մարզում արած հայտարարությունն այն մասին, որ ինքն ու իր թիմը կատարել են հանրության առջեւ ստանձնած բոլոր պարտավորությունները: Այսօր կոնկրետ հարց է հնչել՝ իսկ Ընտրական եւ Հարկային օրենսգրքերը, իսկ սոցիալական վիճակի բարելավումը: Ենթադրենք վերջինը երկարաժամկետ խնդիր է ու Փաշինյանը չէր կարող ութ ամսում Հայաստանը Սինգապուր դարձնել, իսկ մյուս հարցերը: Փաշինյանն ասում է, որ հրապարակում ԸՕ-ի թեմա չի եղել, այլ եղել է արտահերթ ընտրությունների թեմա, ինչին իրենք հասել են: Ի դեպ, Փաշինյանը մեղմ ասած կեղծում է՝ ասելով, որ ԸՕ-ի հարցը հրապարակում չի արծարծել: Ապրիլի 21-ի տեսանյութում նա ստակ խոսում է այդ մասին, որ ԸՕ-ի, կուսակցությունների մասին օրենքներում կատարվող փոփոխությոններով է հնարավոր ունենալ ազատ, արդար թափանցիկ ընտրություններ: Սակայն եթե նույնիսկ նա այդ թեման չշոշափեր հրապարակում, չէ՞ որ այն այս կառավարության ծրագրի դրույթներից մեկն է: Արտահերթ ընտրությունների մասին դրույթում հստակ ամրագրված է.<<Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Այդ փոփոխություններով անհրաժեշտ է՝ -Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, -Ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով, -Բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով>> եւ այլն: Մենք հիշում ենք, որ հոկտեմբերի 2-ին, չարաբաստիկ օրենքի ընդունման օրը, Փաշինյանը հաշված ժամերի ընթացքում պաշարեց ԱԺ շենքը, նույնը կարող էր անել նաեւ ԸՕ-ի դեպքում, եթե դա չարեց, առնվազն կարող էր երկարաձգել ընտրությունների անցկացման ժամկետը: Սակայն Փաշինյանը զերծ չմնաց ռեյտինգային ընտրակարգով ընտրությունների գնալու գագայթակղությունից, քանի որ դա ոչ թե ստեղծվել է ՀՀԿ-ի համար, այլ դա օրվա իշխանությունների վրայով կարված ընտրակարգ է: Որ նիկոլ Փաշինյանը կտրված է այս իրականությունից, վկայում է նաեւ նրա այսօրվա մեկ այլ հայտարարություն: Խոսելով Ամենայն հայոց կաթողիկոսին հատուկ պահպանություն տրամադրելու ՀՀԿ-ականների նախագծի մասին, որը չհաստատվեց ԱԺ կողմից և որին բացասական եզրակացություն էր տվել նաև կառավարությունը: Նախագծի մերժումից հետո ՀՀԿ-ականներն սկսել էին քննադատել Նիկոլ Փաշինյանին, ցուցադրաբար լքել նիստերի դահլիճը: Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն մանկամիտ քաղաքականություն է վարում: <<Մենք համարում ենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պետական բարձրաստիճան պաշտոնյա՞ է: Այսինքն՝ այդ շեշտադրումով մենք եկեղեցու էությունը խաթարո՞ւմ ենք, թե ոչ>> փորձում է արդարանալ նա՝ իբր այդ օրենքով մենք պետությունն ու եկեղեցին թույլ չենք տալիս անջատ լինի: Բա եթե, իսկապես, անջատ է, ինչպես հասկանալ այն ուղղակի միջամտությունը. Որը մենք տեսանք Փաշինյանի իշխանության ամսիներին, կաթողիկոսի դեմ ակցիաներ կազմակերպած ակտիվի պարագլուխը նշանակվեց Շիրակի համալսարանի ռեկտոր, ոստիկանները բացահայտ անգործություն են ցուցաբերում բողոքի ակցիաների ժամանակ եւ այլն, բա այդ ժամանակ ինչու եք մոռանում, որ եկեղեցին ու պետությունը անջատ են: Սակայն ամենատարօրինակն այն է, որ Փաշինյանը այդ թեմայի հետ համեմատեց ԼԳԲՏ-ների թեման: Ասաց, որ ՀՀԿ-ականները ԼԳԲՏ ակտիվիստներ են, պայքարում են այդ երևույթի դեմ, սակայն ՀՀԿ-ի ծաղկուն տարիներին, երբ պաշտոնյաների նման ցանկ հրապարակվեց , չէին պայքարում այդ երեւույթի դեմ, տակից ցույցեր չէին ֆինանսավորում: Անի Սահակյան

դիտվել է 55 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am