Հաղորդում հանցագործության մասին

Գեղարքունիքի մարզ կատարած այցը չմարսած Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է Արագածոտնի մարզ։ Հիշեցնենք, որ ընդդիմադիրները, ՀՀԿ-ն, Արամ Սարգսյանը բարձրաձայնեցին, որ Փաշինյանը անհավասար պայմաններ է ստեղծում մրցակիցների համար՝ կրկնելով նախորդ իշխանությունների ձեռագիրը։ Պաշտոնական քարոզարշավը չսկսած նա այցելում է մարզեր, որը նաեւ վարչական ռեսուրսի կիրառում է։ Սակայն այսօր Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դա քարոզչություն չէ՝ վարչապետը մշտապես այցելել է մարզեր, այցելում է նաեւ հիմա․«Եթե որեւէ այլ ուժ ցանկանում է այցելել եւ հանրահավաք անել, ոչ մեկ իրեն չի խանգարում, այլ հարց է, որ նրանք այդպիսի հնարավորություն չունեն», ասաց Նազարյանը հավելելով․«Այն, ինչ կարող էր անել նա այդ հանրահավաքի ժամանակ, այսինքն՝ շփվել քաղաքացիների հետ եւ պատասխանել նրանց հարցերին, կարող են անել նաեւ ՀՀԿ–ի թեկնածուները, ոչ ոք նրանց չի խանգարում գնալ Գեղարքունիքի կամ այլ մարզ եւ հանրահավաքի միջոցով շփվել քաղաքացիների հետ, սակայն կարծում եմ՝ դա նրանց մոտ չի ստացվի»։ Վարչական ռեսուրսի չարաշահման մասին, պատգամավորի կարծիքով, կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ մի թեկնածուն կարող է անել մի բան, իսկ մեկ այլ թեկնածու չի կարող անել։ «Հիմա ո՞ր թեկնածուն չի կարող գնալ մարզ եւ հանդիպել քաղաքացիների հետ»,–հարցրեց նա։ Մինչդեռ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է պնդել, որ Փաշինյանը «ափաշքյարա» խախտում է օրենքը․ «Վարչապետը, կներեք բառիս համար, բայց «ափաշքյարա» խախտում է ՀՀ ընտրական օրենսգիրքը»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիք այցի ժամանակ հնչած ելույթներին ասաց բա․ «Երբ մենք ունեինք վարչապետ, որը մեր կուսակցությունից էր, ամեն ինչ անում էինք, որպեսզի մինչեւ ժամը վեցը վարչապետը մնա վարչապետ, եւ այդ ժամից հետո միայն զբաղվի նախընտրական քարոզչությամբ»,-ընդգծեց Արմեն Աշոտյանը:Մարզային այցի ժամանակ վարչապետի համար ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ նախատեսվում է վարչապետական ծրագիր, պետական ռեսուրսի օգտագործում, ուստի Փաշինյանն իրավունք չունի բեմահարթակից քարոզչական կոչեր եւ հակաքարոզչություն անել։ Լրագրողները խնդրեցին մատնանշել, թե Փաշինյանի կոնկրետ որ հայտարարություններն են քարոզչական, սակայն Աշոտյանը նկատեց. «Դա խայտառակություն է: Եթե մենք անեինք նման բան, մեզ կհոշոտեիք, իսկ հիմա փորձում եք Փաշինյանին պաշտպանել ինձանից: Մի պաշտպանեք, Փաշինյանին թվում է, թե նա այլեւս ՀՀ-ի « царь и бог»-ն է եւ «ալֆա-օմեգան»…»: Արմեն Աշոտյանը նաեւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց, «Երեւի դրսում ԱԱԾ-ից մարդ կա, տեսնում են՝ ո՞վ է գնում-գալիս իմ նախընտրական շտաբ, հետո մոտենում են եւ եկողներին ասում՝ «չես վախենո՞ւմ, հետո գործից կհանեն», եւ այլն…հուշում են, որ չգան: Այդ ի՞նչ է նշանակում՝ մոտենալ իմ ենթաշտաբերից մեկի ղեկավարին եւ ասել, որ ինձ մոտ այլեւս չգա»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ իրավախախտման մասին հաղորդում տվե՞լ եք: «Ի՞նչ տամ…երեկ հայտարարություն տարածեցինք, եւ ես ուշադիր հետեւելու եմ ԿԸՀ-ի արձագանքին: Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ պատգամավոր էր, ինձանից եւ Շարմազանովից ավելի մեր իշխանությունում թիրախավորել էր ԿԸՀ նախագահին եւ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին: Երկուսին էլ հիմա «պահել» է: Կամ նա ժամանակին սուտ էր խոսում, կամ էլ…ինչո՞ւմն է կայանում Փաշինյանի ճակատագրական շրջադարձի իմաստը, երբ այդ մարդկանց ինչ ասես ասում էր ԱԺ ամբիոնից, իսկ հիմա՝ պահել է»,-պատասխանեց Արմեն Աշոտյանը: Նա վարչապետի պաշտոնակատարին կոչ արեց կամ խոստովանել, որ այն ժամանակ սուտ հայտարարություններ է արել, կամ ասել, որ սխալվել է: Ինչպես ասում են բումերանգի էֆեկտը գործում է, այն, ինչ ժամանակին անում էին ՀՀԿ-ականները, այսօր իրենք են դրա գերին դարձել, իսկ իրականությունն այն է, որ չնայած իշխանությունը փոխվել է, սակայն փոխվել են միայն դերակատարները, իսկ ամեն ինչ առաջվանն է մնացել։ Անի Սահակյան

դիտվել է 40 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am