Հայկական բեռնատարների առաջ բացվե՞լ են Թուրքիայի սահմանները

Երեկ մի շարք թուրքական լրատվամիջոցներ, կարելի է ասել, սենսացիոն տեղեկություն հայտնեցին այն մասին, թե Թուրքիան բացել է իր սահմանները հայկական հարյուրավոր բեռնատարների համար: Ինչպես գրել էր թուրքական հայտնի Haberturk պորտալը՝ Թուրքիայում գործող, այսպես կոչված, «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միության (որը սովորաբար հանդես է գալիս Հայոց ցեղասպանության մասին փաստերը հերքող արշավներով) ղեկավար Գյոքսել Գյուլբեյին հղումով, Անկարան թույլ է տվել 400 հայկական բեռնատարի տարեկան Տրապիզոնի նավահանգստից բեռնափոխադրումներ իրականացնել: Ավելին՝ հաղորդվել էր, որ նման թույլտվություն է տրամադրել Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը: Այսինքն, քանի որ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն՝ այլ երկրում Թուրքիայի դեսպանատան միջոցով է հնարավոր դարձել հայ վարորդների վիզաների հարցը լուծել: Այս լուրն արագ տարածվեց նաև ադրբեջանական լրատվամիջոցներում: Ըստ Tert.am-ի՝ տեղեկության տարածումից հետո ադրբեջանական haqqin.az կայքի խմբագրություն է զանգահարել Թուրքիայի դեսպանատան մամուլի քարտուղարը և խնդրել հրապարակել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզարալի շտապ հայտարարությունը: Վերջինս արագ շտապել է նշել, թե տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը ՀՀ քաղաքացիներին աշխատանքային այցագրերի տրամադրումը՝ Տրապիզոնի նավահանգիստ բեռնատարներով հասնելու համար, քննարկման առարկա չէ»,- ասված է դեսպանի հայտարարության մեջ: Այս տեղեկությունն ինքնին ուշագրավ է: Ստացվում է, լուրը հերքում է ոչ թե Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը, որին մեղադրում են հայ վարորդներին թույլտվություն տալու մեջ, այլ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը: Անկախ նրանից, որ Անկարան Բաքվին պաշտպանում է Ղարաբաղի հարցում, ցանկացած այլ՝ հարցում, որը կարող է առնչվել Հայաստան-Թուրքիա տնտեսական հարաբերություններին՝ Բաքվում հիստերիա է առաջացնում: Որքան էլ Ադրբեջանը ջղաձգության նոպաներ ցույց տա, միևնույն է, հարկ եղած դեպքում Թուրքիայի իշխանությունները ներկայացնում են տվյալներ, թե որքան ՀՀ քաղաքացի է այսօր ապրում ու աշխատում Թուրքիայում: Նշվում են մինչև 100 000 ՀՀ քաղաքացիների մասին: Էրդողանը մի քանի անգամ այս մասին խոսել է, ներկայացնելով Թուրքիայի հանդուրժողական քաղաքականությունը հայերի նկատմամբ, ընդ որում շեշտելով, որ այդ հազարավոր հայերը անօրինական են բնակվում և աշխատում Թուրքիայում, բայց Անկարան մեծահոգաբար թույլ է տալիս նրանց շարունակել բնակվել ու աշխատել Թուրքիայում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 19 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am