«Կստեղծվի պատմության մեջ աննախադեպ խորը ճգնաժամ». Արթուր Ղազինյան

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի հետ կապված կստեղծվի պատմության մեջ աննախադեպ խորը ճգնաժամ, որը դառնալու է հետևանք՝ Փաշինյանի կողմից Հայաստանի թեկնածուից բացի, ցանկացած այլ թեկնածուի նկատմամբ վետոյի կիրառման։ «Այսինքն՝ եթե կփորձեն բելառուս թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջ մղել, ապա դա անխուսափելիորեն կհանգեցնի համարժեք պատասխանի, այսինքն՝ վետոյի կիրառման»,-  168 ժամի հետ զրույցում ասաց նա։ Արթուր Ղազինյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում շահեկան վիճակում կհայտնվի Ռուսաստանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Յուրի Սեմերիկովը կմնա պաշտոնում։ Բայց դրանից հետո, ըստ փորձագետի՝ ՀԱՊԿ գործընկերների միջև վստահությունը նվազագույնի կհասնի։ «ՀԱՊԿ-ի հետ կապված այլ խնդիրներ էլ են ծագելու. մասնավորապես՝ զենքի վաճառքը, որ կլինի հետագայում, նաև՝ Ռուսաստանի և մնացած երեք սուբյեկտի միջև կապը։ Բելառուսն ու Ղազախստանն այս պահին վարում են ակնհայտ հակառուսական քաղաքականություն ռազմական ոլորտում. Նազարբաևի այցը ԱՄՆ, այնուհետև՝ նրա ուղերձը, որ Ղազախստանը եղել է ռուսական լծի տակ, 1991թ. ձեռք են բերել անկախություն, որն այլևս երբեք չեն կորցնելու, ԱՄՆ-ից հայցում է տարածքային ամբողջականության պաշտպանություն, և այլն։ Շատ խորքային խնդիրներ են, որ Փաշինյանի գործոնն ու Խաչատուրովին ետ կանչելը դարձավ դետոնատոր՝ ՀԱՊԿ-ում առկա հակասությունների բացահայտման և խորացման համար»,- ասաց Արթուր Ղազինյանը։ Ստեղծված իրավիճակում Հայաստանը, ըստ նրա՝ պետք է առավելագույնս կանգնի կոշտ դիրքերի վրա, պաշտպանի պայմանագրով անդամ-պետությանը վերապահված բոլոր իրավունքները և մինչև վերջ հետամուտ լինի ազգային և պետական շահին։

դիտվել է 133 անգամ
Լրահոս
36 ժամ ջուր չի լինի «Քանի՞ զոհ է պետք Սուրեն Պապիկյանին՝ հրաժարական տալու համար» (video) Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am