Պատասխան-քայլ Փաշինյանին՝ կզինեն Ադրբեջանին

Մինսկում երեկ կայացել են Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի բանակցությունները։ «Հաճելի» նորություն՝ Հայաստանի և Արցախի համար. Բելառուսն ու Ադրբեջանը առաջիկայում սպառազինության առքուվաճառքի մասին նոր համաձայնագիր կկնքեն: Երեկ կայացած Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի բանակցությունների ընթացքում հռչակագիր է ստորագրվել սպառազինության և հակաօդային պաշտպանության տեխնիկայի ոլորտում Բելառուսի ռազմաարդյունաբերական հանձնաժողովի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև: Ալիևը հայտարարել է, որ ամենակարճ ժամանակում այս հռչակագիրը կվերածվի Բելառուսից նոր սպառազինության գնման մասին պայմանագրի: Հրապարակային հայտարարություններում Լուկաշենկոն և Ալիևը չեն անդրադարձել ՀԱՊԿ-ին և այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ հայ-բելառուսական սկանդալին: Փոխարենը երկու երկրների նախագահները խոսել են Բելառուսում ադրբեջանական ներդրումների, ռազմատեխնիկական համագործակցության մասին: Ի դեպ, ինչպես հաղորդում է «Ազատությունը»՝ սա Ալիևի արդեն հինգերորդ պաշտոնական այցն է Բելառուս։ Կողմերը խոսում են բարեկամական, ռազմավարական դաշնակցության մասին: Ալիև - Լուկաշենկո տետ ա տետ հանդիպումը տևել է երկու ժամից ավելի, դրան հետևել են բանակցություններ ընդլայնված կազմով, որոնց ժամանակ Լուկաշենկոն հայտարարել էր. - «Ուրախությամբ կընդունենք ադրբեջանցի ներդրողներին»: Մինսկն ու Բաքուն ուզում են միասնական արտադրությամբ դուրս գալ նաև երրորդ երկրի, մասնավորապես, թուրքական շուկա: Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են նաև «Գրոդնո ազոտ» ընկերությունում ադրբեջանական պետական նավթային ընկերության կողմից կատարվելիք ներդրումների մասին: Լուկաշենկոն հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Բելառուսը պատրաստ է Ադրբեջանի հետ լուրջ համագործակցության ռազմավարական, այն է՝ էներգակիրների ոլորտում: Ալիևն իր հերթին հայտարարել է, թե երկու երկրների միջև հարաբերություները բնորոշում է այն, որ միջազգային կառույցներում միշտ աջակցում են միմյանց և կատարում են բոլոր պայմանավորվածությունները։ Հիշեցնենք, որ այս այցի նախօրեին՝ նոյեմբերի 14-ին, Ալիևն ընդունել էր Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչին: Իսկ ավելի վաղ՝ նոյեմբերի 9-ին, Բելառուսի նախագահն էր ընդունել Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլևին: Երկու հանդիպումների ժամանակ էլ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի թեկնածության թեման: Այն փաստին, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների փակ հանդիպման մանրամասները հրապարակավ ներկայացրել էր կազմակերպությանը չանդամակցող Ադրբեջանի դեսպանին, անցած շաբաթավերջին կոշտ արձագանքել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանին զայրացրել էր այս հանգամանքը, և նա հայտարարել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից: Երեկ Փաշինյանը կրկին անդրադարձել է այդ թեմային: Գեղարքունիքի մարզպետարանում մարզի համայնքապետերի հետ վարչապետի պաշտոնակատարի հանդիպման ժամանակ մի քաղաքացի մտահոգություն է հայտնել Բելառուսի ԱԳՆ-ի աշխատակցի հայտարարությանն ի պատասխան Փաշինյանի հայտարարության կապակցությամբ: Փաշինյանն ի պատասխան քաղաքացու մտահոգությանը՝ասել է. «Մեր միջազգային բոլոր գործընկերները պետք է մի բան արձանագրեն՝ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու, երբ մենք համակերպվողի դերում էինք: Ես Մարտունիում էլ ասացի՝ այնպիսի տպավորություն է, որ իներցիայով շատ-շատերն ուզում են, փորձում են, կամ պիտի փորձեն մեզ վերաբերվել որպես փոքր երկիր, փոքր ժողովուրդ: Ես պարզ ասում եմ՝ չի անցնելու, մենք մեծ ժողովուրդ ենք, մենք հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, մշակույթի ժողովուրդ ենք, մենք գեներալների ժողովուրդ ենք, և էլի եմ ասում, մենք ապրիլ-մայիսին արել ենք մի բան, որ մարդկության պատմության մեջ նախադեպը չունի: Բայց այդ հարաբերություններում, համոզված եղեք, մեր ժողովուրդն ու կառավարությունը ի վիճակի են պաշտպանելու մեր երկրի շահերը, և սրա հետ պետք է բոլորը հաշվի նստեն և ես ձեզ խոստանում եմ՝ բոլորը հաշվի կնստեն»: Այսպես, Բելառուսն ու Ադրբեջանը՝ Հայաստան-ՀԱՊԿ որոշակի լարվածության ֆոնին ջերմության և բարեկամության նոր ժեստ են անում: Հայաստանի դաշնակից Բելառուսն, ակնհայտորեն ընդդեմ Հայաստանի բացահայտ քայլեր է անում: Այս քաղաքականությունը մշտապես քննադատվել է, իհարկե, Սերժ Սարգսյանի օրոք, բայց հիմա ժամանակն է՝ հարց ուղղելու, իսկ ինչպե՞ս է պատկերացնում ներկայիս կառավարությունը ՀԱՊԿ-ականների հետ հարաբերությունները, որոնք բացահայտ Ադրբեջանի շահն են առաջ տանում: Հայաստանի դաշնակից Բելառուսը՝ շարունակելու է զինել Ադրբեջանին՝ ո՞րն է մեր քայլը: Փաստացի, Փաշինյանը երեկ շեշտել է, թե այնպիսի հարաբերություններ, ինչպիսին սովոր էին տեսնել ՀՀ դաշնակիցները, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու, այսինքն՝ Հայաստանը համակերպվողի դերում չի լինելու: Սպասենք՝ չհամակերպված Հայաստանի կառավարության պատասխան քայլին: Թամար Բագրատունի

դիտվել է 40 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am