Իշխանության միակ հույսը սա՞ է

Հայաստանի իշխանություններն այս օրերին ակտիվ հանդիպումներ են ունենում Հայաստան ժամանած օրենքով գողերի հետ, բայց կարծես թե մոռացել են, որ երկու շաբաթ անց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում քննարկման է դրվելու երկու հակահայկական զեկույցները, որոնք ԵԽԽՎ լիակատար նիստերի օրակարգ են մտել անցած տարեվերջին, ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության լիակատար անգործության արդյունքում: Զեկույցներից մեկը բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» զեկույցն է, մյուսը` Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» զեկույցը: Դեռեւս անցած տարի հայկական պատվիրակության, կամ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության տապալումից հետո անգործության մատնված պատվիրակներն ու նրանց երկրպագու բազմաթիվ քաղաքական գործիչներ թեպետ կատարվածի ողջ մեղքը բարդեցին քաղաքակիրթ Եվրոպայի եւ ի մասնավորի ԵԽԽՎ-ի ուսերին՝ նրան մեղադրելով Ադրբեջանի նավթադոլարների գայթակղություններին չդիմադրելու եւ ադրբեջանական կողմին <<վաճառվելու>> մեջ, բայց ներքուստ իշխանության բարձր օղակներում նույնիսկ սթափվեցին, նկատելով, որ անհեռանկար քաղաքականության հետեւանքով Հայաստանի արտաքին դիվանագիտությունն ու քաղաքականությունը հասել են անդունդի եզրին: Թերեւս այդ նպատակով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ մի քանի կոնսուլտացիոն հավաքներ նախաձեռնվեցին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ խորհրդարանականների հետ, փակ հանդիպման թեմաններից մեկն էլ մամուլի տեղեկություններով հակահայ երկու զեկույցների ընդունումը կանխելուն միտված հարցերի քննարկումն էր: Իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչները միաբերան հայտարարեցին, որ այդ զեկույցների վերաբերյալ հարցը լինելու է իշխանության կենտրոնական օրակարգում եւ միահամուռ պայքար ու աշխատանք է տարվելու ընդդեմ դրանց ընդունմանը: Հունվարի 26-ին կմեկնարկի ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանը, բայց կանխարգելիչ քայլեր կարծես թե չեն նկատվում: Չի բացառվում, որ Հայաստանի իշխանությունները գործի են անցել դիվանագիտական բոլոր ուղղություններով եւ բոլոր խողովակները զբաղեցրել արդյունքի հասնելու համար, սակայն չեն ցանկանում այդ մասին բարձրաձայն ասել, բայց այս դեպքում որեւէ տրամաբանություն չկա, ինչու պետք է թաքցնեն այդ մասին: Հակառակ դեպքում քննադատություններն ավելի մեղմ կլինեն եւ հանրությունը կտեսնի, որ գոնե աշխատանքներ են տարվել: Այս պահին միակ հայտնի <<կանխարգելիչ միջոցառումն>> այն է, որ Հայ դատի եվրոպական գրասենյակը  ստորագրահավաք է նախաձեռնել ընդդեմ ԵԽԽՎ հակահայկական զեկույցների:Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսվում են լսումներ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» և Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» զեկույցների շուրջ: Այդ երկու զեկույցները ներառում են տարբեր ձևակերպումներ, որոնք հակասում են այդ հարցերի շուրջ հայկական կողմի դիրքորոշմանը: Մի՞թե Սերժ Սարգսյանը եւ ՀՀ իշխանությունները հույսը դրել են ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակների վրա, որոնք բանախոսում են տարբեր երկրների պետական մարմինների հետ, զբաղվում հայկական լոբբինգով։ Այնուամենայնիվ գաղտնիք չէ, որ նման գործողությունները արդյունավետ են միայն պետական աջակցությամբ՝ կազմակերպականից մինչեւ ֆինանսական։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հսկայական գումարներ է վատնում արտասահմանում իր երկրի քարոզչությունը կազմակերպելու համար։ Մի՞թե մեր դիվանագետների միակ հույսը սփյուռքահայերի կամավորական լոբբինգն է։ Անի Սահակյան

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Սահմանը հատած ադրբեջանցի հովիվը Բերդում է՝ ՌՈ բաժնում․ 24News Թեժ բանավեճ Արարատ Միրզոյանի և Քրիստինե Վարդանյանի միջև (video) Թրամփը Ֆրանսիայում անկարգությունները կապել է զանգվածային միգրացիայի հետ Լեզվակռիվ Մարիաննա Ղահրամանյանի և Արարատ Միրզոյանի միջև․ Ղահրամանյանի խոսափողն անջատեցին (video) Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել Դեռ չենք ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին․ Պեսկով Լսեք՛՝ ինչ է լինում, երբ ամեն անգամ Փաշինյանն ասում է՝ տեսեք՝ ինչ եմ անելու...Նինա Կարապետյանց (video) Մոսկվայում հայտարարել են, որ Հայաստանի վերաբերյալ ԵՄ ծրագրերը շոշափում են Ռուսաստանի ռազմավարական անվտանգությունը Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա Ադրբեջանը պահանջել է պաշտոնանկ անել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye CNN-ը Սպիտակ տանը սպառնացել է նոր դատական հայցերով՝ Թրամփի ինքնաթիռ լրագրողներին չթողնելու պատճառով Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Մեծ Բրիտանիայի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարը․ Reuters «Առու՛շ, թուրքը գլխիդ ա կանգնած, Նիկոլի էդ առաջխաղացումը տանդ թող լինի»․ պահեստազորի սպա (video) ԱՄՆ-ը պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց լինի նավերի համար․ Արաղչի Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am