Նիկոլ Փաշինյանը ինչո՞վ է պակաս

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրարշավի պաշտոնական մեկնարկից մեկ շաբաթ շուտ փաստացի սկսել է իր քարոզարշավը: Աշխատանքային ժամերին, պետության կողմից տրամադրվող ռեսուրսի և հնարավորությունների օգտագործմամբ նա բացահայտ քարոզչություն է իրականացրել Գեղարքունիքում իր մի շարք հանդիպումների ընթացքում: Նա ըստ էության  բացահայտ քարոզչություն է արել՝ ուղիղ հայցելով ընտրողի քվեն.« Այսօր յուրաքանչյուրիս պատասխանատվության ժամն է եկել` հասկանալու, թե ձեզնից յուրաքանչյուրի որոշումից ինչքան բան է կախված: Ընտրություններում յուրաքանչյուրս մի ձայն ունի, և յուրաքանչյուր ձայնի ճակատագիրը որոշելիս ամեն մարդ պետք է զգա իր առանձնակի պատասխանատվությունը, որովհետև հիմա այն ժամանակը չէ, երբ ընտրակաշառք բաժանողն է որոշում, այլ դուք` ձեր մի քվեն որևէ մեկին տալով վճռում եք այս երեխաների ճակատագիրը, ովքեր քվեարկելու իրավունք չունեն, բայց ովքեր հեղափոխությանը մասնակցել են» : «Սա բացարձակ անթույլատրելի է: Կամ իր "վարչապետական" այցերի ծրագիրն ու ելույթները պետք է բացառապես բխեն իր կարգավիճակից, կամ էլ պետական ռեսուրսի նման օգտագործումը և պաշտոնական դիրքի չարաշահումը նախընտրական ուղերձների և ելույթների համար պետք է դատապարտվի: Սա աղաղակող երևույթ է, որի վրա հրավիրում եմ միջազգային դիտորդների ուշադրությունը» ,-վարչապետի այցի հետ կապված Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:Նրա կարծիքով՝ չարաշահել վարչապետի պաշտոնակատարի դիքրը քարոզարշավային ֆալստարտի համար՝ սա վկայում է այն մասին, որ իշխանությունը չի խորշում ոչ վարչական ռեսուրսների օգտագործումից, ոչ էլ Ընտրական օրենսգիրքը բացահայտ խախտելու փաստից:  Փաշինյանի կողմից վարչական ռեսուրսների օգտագործման չարաշահումների վերաբերյալ ՀՀԿ-ականի ահազանգը ուշագրավ է, քանի որ ընդամենը մեկուկես տարի առաջ նույն ընդդիմադիրները ահազանգում էին Կկարեն Կարապետյանի վերաբերյալ: Ընդ որում, ՀՀԿ-ի իշխանության օրոք մշտապես նաեւ Սերժ Սարգսյանն է օգտվել այդ ռեսուրսներից:Եթե 2017 թվականի երեւանյան այցերը Կարեն Կարապետյանը կատարում էր երեկոյան ժամերին, ապա մարզային այցելությունները՝ աշխատանքային ՝ ցերեկային ժամերին: Այս խնդրին անդրադարձավ նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ասելով, որ վարչապետի կողմից  իրականացված քարոզչությունն իրավաչափ է: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի, քարոզչություն անելու սահմանափակումը կապված է ոչ թե աշխատանքային ժամի ,այլ պաշտոնական լիազորությունների իրականացման հետ.«Օրենսդրությունը շատ հստակ ամրագրել է ոչ թե ընդհանրապես սահմանափակում քարոզարշավին մասնակցելու և քարոզչություն իրականացնելու, այլ սահմանափակել է դրա իրականացման եղանակը: Լիազորությունները իրականացնելիս զուգահեռաբար չի կարելի իրականացնել քարոզչություն, սա է սահմանափակումը: Օրենսդրությունը չի նշել աշխատանքային ժամին, կամ աշխատանքային ժամից դուրս, որովհետեւ աշխատաժամանակը տարբեր անձանց մոտ տարբեր բնույթ է կրում, կա նորմավորված, կա չնորմավորված աշխատաժամանակ: Եթե իրականացվում են կոնկրետ պաշտոնով պայմանավորված լիազորություններ ապա միաժամանակ չի կարելի քարոզչություն իրականացնել, օրինակ, երբ վարչապետը գործադիրի նիստն է վարում, կառավարության նիստի ժամանակ չի կարող զուգահեռաբար իրականացվել քարոզչություն», - ասում էր  ԿԸՀ նախագահը: Իրականում վարչապետը պետք է աշխատի ոչ թե  նորմավորված գրաֆիկով, այլ օրենքով սահմանված կարգով: 2005 թ ընդունվել է որոշում կառավարության կողմից, որով սահմանվել է պետական, համայնքային պաշտոնյաների աշխատաժամանակը: Այնտեղ գրված է, որ պետական, համայնքային պաշտոնյայի աշխատանքային ժամը սկսվում է առավոտ 09:00-ից եւ ավարտվում 18:00-ին։ Այդ ժամերին ցանկացած պաշտոնյա պարտավոր է իրականացնել իր աշխատանքային պարտականությունները: Այնպես որ Մուկուչյանը հիմա էլ կարող է մի այդպիսի պարզաբանում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի համար, ընդ որում՝ ավելի <<դուխով>>, քան անցյալում: Սակայն դրանից իրականությունը չի փոխվում, իսկ դա այն է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի գործը, խի նրանցից պակաս տղա՞ է, որ հետ ընկնի: Աստված վերջը բարին անի: Անի Սահակյան

դիտվել է 127 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am