«Պատերազմը կասեցվել է, բայց չի դադարել». ԼՂ հակամատությունը՝ Gazeta-ի անդրադարձում

ԼՂ շփման գծում փոխհրաձգությունը շարունակվում է՝ գրում է Gazeta.ru-ն՝ անդրադառնալով 1992 թվականի մարտի 28-ի իրադարձություններին, երբ ադրբեջանական ուժերը ղարաբաղյան հակամարտության սկսվելուց ի վեր խոշորագույն հարձակումը ծավալեցին ԼՂ մայրաքաղաքի ուղղությամբ: «Գրեթե 22 տարի առաջ պատերազմը պաշտոնապես կասեցվել է, բայց փոխհրաձգությունը շարունակվում է, երկուստեք զոհվում են զինվորականներ և խաղաղ բնակիչներ»,-գրում է առցանց պարբերականն ու հավելում, որ պարբերաբար, ինչպես, օրինակ, 2014 թվականի ամռան վերջին բանը հասնում է խոշոր տրամաչափի հրետանու ու տանկերի օգտագործմանը: Ընդ որում՝ ռազմաճակատի գիծը բացարձակապես չի փոխվում, բայց փոխվում են ամրաշինական կառուցվածքները, ի հայտ են գալիս նոր զենքեր, փոխվում են միջազգային միջնորդներն ու դիտորդները: Պարբերականի թղթակից Ալեքսանդր Ռիբինը ԼՂ զինված ուժերի սպաերի հետ այցելել է արևելյան ուղղությամբ ռազմաճակատի տեղամասերից մեկը: Սպաերը թղթակցին հայտնել են, որ իրենք ունեն ԼՂՀ պաշտպանության նախարարի խիստ հրամանը՝ առաջինը կրակ չբացել: Իսկ պատասխան կրակ են բացում միայն այն դեպքում, երբ հակառակորդը հրաձգություն է սկսում խոշոր տրամաչափի զենքերից: Թղթակցին նաև պատմել են, որ մարտի երկրորդ կեսին ադրբեջանական կողմն սկսել է օգտագործել 60 և 82-մմ ականանետներ: Ադրբեջանցիները կիրառել են նույնիսկ 120-միլիմետրանոց ականանետներ և Դ-30 հաուբիցներ: Հայկական կողմը գնդակոծումների բոլոր դեպքերի մասին իրազեկում Է ԵԱՀԿ դիտորդներին։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am