Միակ հարվածը՝ Արցախից

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Ադրբեջանում իսկական հիստերիա է... Ֆրանսիայի մշտապես կիրառվող և երկակի ստանդարտների վրա հիմնված մոտեցումը ստիպում է Ադրբեջանին վերանայել այդ երկրի հետ իր կապերը: Այս մասին Trend գործակալությանը հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից՝ կապված Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա կատարած այցի հետ: Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է, որ «Ադրբեջանի գրավված տարածքների վրա ստեղծված անջատողական ռեժիմի ղեկավար ներկայացած» Բակո Սահակյանի այցը Ֆրանսիա հանդիսանում է «հերթական անարդյունք փորձը՝ ուղղված խամաճիկային այդ կառույցի միջազգային մակարդակով խրախուսմանը: «Ֆրանսիան, որը պայմաններ է  ստեղծել այդ այցի իրականացման համար և ընդունել է անօրինական ռեժիմի ներկայացուցիչներին, իր այդ քայլով ոչ միայն չի համապատասխանում Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև ստեղծված երկկողմ համագործակցության հարաբերությունների ոգուն և ստորագրված համաձայնագրերին, այլև անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում միջազգային իրավունքի սկզբունքների և գերակա նորմերի և իր ստանձնած պարտավորությունների նկատմամբ»,- նշվում է հայտարարության մեջ: Այնուհետև հայտարարության մեջ նաև նշվում է, որ  Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համար Ֆրանսիայի կողմից  պայմանների ստեղծումը հարցականի տակ է դնում այդ երկրի օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը՝ որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի, որը միջնորդ է Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի ունեցող բանականություններում: «Նշված հարցի շուրջ Ադրբեջանը դիվանագիտական խողովակներով կհայտնի վճռական բողոք ֆրանսիական կողմին»,- ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Առհասարակ, ժամանակն է, որպեսզի հայկական դիվանագիտությունը, Արցախի միջազգային ճանաչման հարցը օրակարգի գլխավոր հարց դարձնի: Վաղ թե ուշ, Ալիևը միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելով, սեփական հասարակությանը խաբելով՝ գնալու կտրուկ քայլերի՝ նպատակ ունենալով թե՛ ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա, թե՛ պատերազմի սպառնալիքի միջոցով՝ խաթարել բանակցային գործընթացը: Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության միակ երաշխավոր՝ Արցախի միջազգային ճանաչման հարցում պետք է լինի հետևողական: Նման այցերը Բակո Սահակյանի կողմից՝ թե՛ ԱՄՆ, թե՛ Ֆրանսիա, թե՛ Ռուսաստան, կարևոր են Արցախի Հանրապետության ճանաչելիությունն ապահովելու տեսանկյունից: Միակ ճանապարհը՝ Արցախի ինքնորոշման իրավունքը առաջ տանելն է, Արցախի միջազգային ճանաչումը: Միայն այսկերպ հնարավոր կլինի խաղաղություն պարտադրել Ադրբեջանին: Թամար Բագրատունի

դիտվել է 81 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am