Ամերիկյա՞ն, թե՞ ռուսական զենք. Սպառազինության բախում

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը օրերին ՊՆ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ չհերքեց բավական երկար ժամանակ մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե Հայաստանը շուտով Սուխոյ Սու-30 կործանիչներ է ձեռք բերելու Ռուսաստանից։ Տոնոյանն ասել է, որ Շվեդիայից Սաաբ մակնիշի JAS-39 «Գրիպեն» կործանիչներ գնելու վերաբերյալ որոշում այս պահին չկա, փոխարենը առաջարկ է արվել այլ գործընկերոջ կողմից, որը շատ լուրջ ուսումնասիրում է, և մոտ ժամանակներում որոշում է կայացվելու այդ երկրից կործանիչներ ձեռք բերելու վերաբերյալ։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի խոսքերով՝ ընտրությունն արդեն իսկ կատարված է, լուծվում են որոշ ֆինանսական խնդիրներ։ Լրատվամիջոցներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է, որ ասելով այլ առաջարկ այլ գործընկերոջ կողմից՝ նախարարի պաշտոնակատարը նկատի ունի ռուսական Սու-30 կործանիչները, Դավիթ Տոնոյանը պատասխանել է․ «Հնարավոր է, որ ՍՈՒ 30-ների մասին է»: Առայժմ, իհարկե, պարզ չէ, թե ի՞նչ ձևաչափով է իրականացվելու Ռուսաստանից Սու-30 ձեռք բերելու գործարքը։ Ինչ ֆինանսական միջոցներով է հայկական կողմը պատրաստվում գնել այդ կործանիչները: Այստեղ, հարկ է նշել օրեր առաջ Երևանում Ջոն Բոլթոնի աղմկահարույց հայտարարությունը՝ ամերիկյան զենքի վաճառքի հնարավորությունների վերաբերյալ: Ըստ էության, Վաշինգտոնը պաշտոնապես ակնարկեց, որ կարող է վերանայել ղարաբաղյան կողմերին, տվյալ դեպքում՝ Ադրբեջանին և Հայաստանին զենք չվաճառելու իր չգրված օրենքը: Ընդ որում, այստեղ պարզ է, որ այս թեմայի արծարծման նախաձեռնողը Ադրբեջանն է եղել, և հիմա Ադրբեջանին զենք վաճառելու «պատրվակով», ամերիկյան կողմը, այսպես ասած՝ երկու կողմերին էլ զենք վաճառելու պատրաստակամության «հայտ» ներկայացրեց: Ռուսական և ամերիկյան զենքի վաճառքը կողմերին կլինի սպառազինության նոր մրցավազքի մեկնարկ, լարվածության նոր հիմք, որքան էլ կողմերը հայտարարեն, որ կողմնակից են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Բացի այդ, հարց է, թե ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան նրան, եթե, օրինակ, Հայաստանը պատրաստակամություն հայտնի գնել ամերիկյան զենք... Սրանք արդեն իսկ քաղաքական-աշխարհաքաղաքական հարցեր են լինելու, որոնք կարող են բարդացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ստեղծելով անվտանգության համակարգում կոնկրետ եւ նորանոր խնդիրներ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 116 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am