Պուտինն Ալիևով է մեզ փաստի առաջ կանգնեցնում

Այսպես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից, մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով: Ըստ կազմակերպության կանոնադրության, գլխավոր քարտուղարը նշանակվում է երեք տարով, և Հայաստանի ներկայացուցիչը, ըստ էության պետք է պաշտոնավարի մինչև 2020 թվականը: Մյուս կողմից, կանոնադրությունը չի հստակեցնում՝ ինչպես է այս հարցը կարգավորվում գլխավոր քարտուղարին վաղաժամ պաշտոնանկ անելու դեպքում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը ի օգուտ հայկական կողմի դիրքորոշման չի կարող կարգավորվել, համոզված է ռուսաստանցի ռազմական հարցերով փորձագետ Վլադիմիր Եվսեևը։ «Որ Հայաստանի ներկայացուցիչը չի կարող փոխարինել Յուրի Խաչատուրովին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում, պարզ էր արդեն ամռանը», - «Ազատությանը» ասել է Եվսեևը՝ հավելելով. «Որպեսզի Խաչատուրովը զբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, Մոսկվան շուրջ մեկ տարի համոզել է անդամ երկրների ղեկավարներին։ Հայաստանի թեկնածությանը դեմ էին կազմակերպությունում, կոշտ դիրքորոշում ուներ այս հարցում մասնավորապես Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը»։ «Մոսկվան մեծ, տիտանական ջանքեր է գործադրել, այսօր ստեղծված իրավիճակում, երբ Երևանը նախ քրեական գործ էր հարուցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ, հետո նոր սկսել նրան հետ կանչելու գործընթացը, Մոսկվան չի կարող համոզել ոչ Բելառուսին, ոչ էլ հատկապես Ղազախստանին՝ ընդունել Հայաստանի դիրքորոշումը», - համոզված է ռուսաստանցի փորձագետը: Եվսեևի խոսքով՝ այս կապակցությամբ ՀԱՊԿ-ում առկա ճգնաժամի մասին խոսելը, այդուամենայնիվ, ավելորդ է՝ ցանկացած կազմակերպությունում կան տարաձայնություններ։ Եվ Հայաստանի համար էլ ակնհայտ է, որ, օրինակ, Ղարաբաղի հարցում ՀԱՊԿ անդամ Ղազախստանը պաշտպանում է Ադրբեջանին: «Կան կազմակերպության անդամներ, որ ոչ ֆորմալ են պաշտպանում Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, կան անդամներ, որ պաշտպանում են Հայաստանին», - նշեց փորձագետը: ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Հայաստանը։ ՀԱՊԿ կանոնադրությունում գրված է, որ եթե որևէ այլ երկիր պատերազմական գործողություններ սկսի կազմակերպության անդամ որևէ երկրի դեմ, մյուս երկրները պաշտպանելու են այդ պետությանը: Իրականում, Եվսեևի խոսքով, գաղտնիք չէ, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը ոչ թե ՀԱՊԿ-ն է, այլ՝ Ռուսաստանը: Հայաստանի անվտանգությունն ապահովում է ոչ թե ՀԱՊԿ-ը, այլ՝ Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը, ինչպես ռուսաստանցի փորձագետն է ասում, ստեղծված իրավիճակում պետք է ընդունի կազմակերպության մյուս անդամների դիրքորոշումը և չխոչընդոտի, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լինի Բելառուսի ներկայացուցիչը: Ինչը, թերևս, բարդ է պատկերացնել Բելառուսի նախագահի այն հայտարարությունից հետո, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ասածն իրենց համար սրբություն է, հատկապես եթե հաշվի առնենք, որ այս հայտարարությունը Ալեքսանդր Լուկաշենկոն արել է Մինսկում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը, որի ժամանակ քննարկել է նաև ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր։ Հնարավոր սցենարներից մեկն էլ այն է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը մնում է անզիջում, ինչպես գրել էր «Կոմերսանտ»-ը ավելի վաղ, և դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գագաթնաժողովում նորից չի ընտրվում կազմակերպության գլխավոր քարտուղարը, ու գլխավոր քարտուղարի պարտականությունները շարունակում է կատարել Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը։ «Բայց չէ՞ որ կստեղծվի նախադեպ, և, օրինակ, վաղը նույն ձևով կարող են համոզել Հայաստանին դեմ չլինել, որ Ադրբեջանը ստանա դիտորդի կարգավիճակ կազմակերպությունում», - «Ազատության» այս հարցին Վլադիմիր Եվսեևը արձագանքեց․ - «Ոչ, այդ ժամանակ Հայաստանը կարող է օգտագործել վետոյի իր իրավունքը»: Ռազմական փորձագետը կրկնեց, որ եթե հանկարծ սկսվեն ռազմական գործողություններ Հայաստանի դեմ, Հայաստանի անվտանգությունը ոչ թե ՀԱՊԿ-ն է ապահովելու, այլ՝ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգը։ Ստեղծված իրավիճակում, Եվսեևի խոսքով, այդուամենայնիվ լուծում կա։ Հայաստանը այսօրվանից կարող է խորհրդակցություններ սկսել և՛ Ռուսաստանի, և՛ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների հետ առ այն, որ Բելառուսից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք տարով նշանակվի Հայաստանի ներկայացուցիչը: ՀԱՊԿ-ականները վաղուց են Հայաստանին նախապատրաստել, որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը կորսված է: Ավելին` այս պրոցեսն ընթացավ Ադրբեջանի հնարավոր դիտորդական ձգտումների մասին տեղեկատվական արտահոսքով: Այսինքն, Ռուսաստանը Հայաստանին պատժում է ոչ միայն իր վերաբերմունքով, ցույց տալով, որ մի կողմ է քաշվել, այլև Ադրբեջանին կառույց հրավիրելով: Մեզ նստեցնում, փաստի առաջ են կանգնեցնում ու գրեթե ասում՝ հաշտվեք մի մտքի հետ, որ Ադրբեջանն էլ կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ ՀԱՊԿ-ում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 35 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am