Գոմիկների քարոզ եւ խայտառակություն

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ չընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Տապալված նախագծով առաջարկվում էր երաշխավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ Նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը: Նախագծի ընդունման դեպքում Կաթողիկոսի անվտանգության ապահովումը կերաշխավորվեր օրենքով, այլ ոչ թե վարչապետի հայեցողությամբ:Օրենքի ընդունումը տապալվեց, քանի որ ԵԼՔ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը:ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա և Կառավարությունն ի վիճակի է ապահովել կաթողիկոսի անվտանգությունը: Քվեարկությունից առաջ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հիշեցրեց կառավարության տեսակետը։«Այսօր պատմական պահ է և պետք է որոշում կայացնել։ Ես շնորհակալ եմ իմ գործընկերներին, որ ներկայացրին այս օրենսդրական նախաձեռնությունը։ Կոչ եմ անում բոլորին մի մարդու նման կողմ քվերակել։ Սա ավելին է, քանի քվեարկությունը։ Այս քվեարկությամբ մենք որոշելու ենք, թե ուր ենք գնում՝ ծառայում ենք Աստծուն, թե սատանային։ Ծառայում ենք եկեղեցուն, թե աղանդավորությանը։ Խնդրում եմ յուրաքանչյուրիս մի կողմ թողնել մեր տարաձայնությունները»,-հորդորեց Էդուարդ Շարմազանովը։ Իսկ Սասուն Միքայելյանը հայտարարեց` վեհափառի անվտանգությունը պետք է պահպանի ժողովուրդը` Վեհափառի սրբությամբ, իսկ եթե կաթողիկոսը չի կարողանում ժողովրդի մեջ շրջել, դա իր պրոբլեմն է:ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նկատեց, որ ճիշտ չէ Վեհափառին դնել մի իրավիճակի մեջ, երբ ինքը կխնդրի իրեն պաշտպանել: «Լավ կյանքից չի, որ այս նախագծի անհրաժեշտությունը առաջացել է: Փաստերը խոսում են այն մասին, որ ոչ միայն Առաքելական եկեղեցու հովվապետը, այլ եկեղեցին կարիք ունի պաշտպանության»,- ասաց նա: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւս համաձայնեց, որ եկեղեցին պաշտպանության կարիք ունի, մինչդեռ իրենք ձեռնպահ են քվեարկելու: Ելքից Ալեն Սիմոնյանն էլ պնդեց, որ Վեհափառին պետք չէ պաշտպանել ժողովրդից, եւ եթե նա չի կարողանում ազատ շրջել ժողովրդի մեջ, ապա դա արդեն իր խնդիրն է: «Ամենայն հայոց կաթողիկոսին պետք է պաշտպանենք ամենայն հայոց ժողովրդի՞ց: Եթե կան տասնյակ մարդիկ, որ պետքա ոտնձգություն անեն, կառավարությունը դրա պատասխանը տվել է: Միանշանակ է, որ նման պարագայում որեւէ բան չի կարող սպառնալ: Մնում էր կաթողիկոսին հայ ժողովրդից պաշտպանեինք», - ասաց Սիմոնյանը: Ծառուկյան խմբակցությունը հայտարարեց ձեռնպահ քվեարկելու մասին, ՀՅԴ-ն` կողմ, իսկ Հանրապետական պատգամավորները հայտարարեցին, որ պետք է կողմ քվեարկել և պաշտպանել կաթողիկոսին հարձակումներից, որոնց նա ենթարկվել է արդեն մի քանի անգամ: Նախագծին կողմ քվեարկեց 28 պատգամավոր, ձեռնպահ` 10: ԵԼՔ խմբակցությունից կողմ քվեարկեց Գևորգ Գորգիսյանը: Քվեարկությունից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկություն է: Նրա խոսքերով, հայ ժողովրդի առաջ պետք է պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորության, գոմիկների քարոզը և երկրորդական են դարձնում եկեղեցու պաշտպանությունը: Անի Սահակյան

դիտվել է 329 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am