Ինչ անակնկալ է պատրաստում Փաշինյանը ՀՀԿ-ի համար

Չնայած նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը դեռ տրված չէ, բայց արդեն ուրվագծվում է, թե որ ուժերն են լինելու ֆավորիտները, ավելի ճիշտ, որ ուժերն են համարվելու մրցակիցներ եւ ում միջեւ է ընթանալու պայքարը։ Որոշ ուժեր այդպես էլ հետեւություններ չարեցին Երեւանի ավագանու ընտրություններից ու շարունակում են Նիկոլ Փաշինյանի թիմին իրենց մրցակից չտեսնել՝ դրանով իսկ կանխորեշելով իրենց պայքարի ձախողումը։ Որովհետեւ ինչու Նիկոլ Փաշինյանին համակրող ընտրողը պետք է ընտրի ոչ թե նրան, այլ վերջինիս ֆանատներին։ Հակառակը, նրանք թիրախավորել են ՀՀԿ-ին, որը ավագանու ընտրություններին չէր մասնակցում ու այդպիսով ասես զբաղմունք են գտել իրենց։ Միգուցե ընտրություններին հայտ ներկայացրած ուժերը հասցնեն փոխել իրենց մարտավարությունը, ինչը խիստ կասկածելի է, բայց այսօր պարզ է, որ Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին մերժող ընտրազանգվածը ուղղորդվելու է դեպի ՀՀԿ, որ օրեցոր հաստատում է իր արմատական ընդդիմադիրի կեցվածքը եւ գաղափարական քննադատության ենթարկում իշխող ուժին։ Այսօր Էդուարդ Շարմազանովն է հայտարարել, որ Իմ քայլը դաշինքի նախընտրական ցուցակը «աջաբսադալ» է հիշեցնում, փոխարենը ՀՀԿ ցուցակը բխում է ազգային-պահպանողական գաղափարախոսությունից: Նա ասաց, որ ՀՀԿ ցուցակում մարդիկ են, որոնց համար ղարաբաղյան հարցի հայրենանպաստ կարգավորումը գերխնդիր է, որոնց համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շատ կարևոր է, մտահոգված են ազգային-ավանդական ընտանիքի պահպանմամբ: Իսկ «Իմ քայլ» դաշինքի նախընտրական ցուցակն «աջաբսանդալ» է, որովհետև այդ ցուցակում ընդգրկված են շատ մարդիկ, որոնք կուրծ ենք ծեծում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, քննադատում են հայ-ռուսական հարաբերությունները, այնինչ «նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձել է հայ-ռուսական հարաբերությունների ջերմ երկրպագուն, ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի պաշտպան»:«Ինձ համար հիմա ընկալելի չէ՝ այդ մարդիկ մնացել են իրենց կարծիքի՞ն, կարծում են, որ ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ն չարի՞ք են, թե հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի նման փոխել են իրենց կարծիքը»,- ասաց ԱԺ փոխնախագահը: Խոսելով ՀՀԿ ցուցակում ներգրավված քաղաքական վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի մասին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք կուսակցականամոլությամբ չեն տառապում, և ինքը շատ գոհ է, որ Դավիթ Շահնազարյանն իրենց ցուցակում է:«Շահնազարյանը 88թ. սկսած եղել է ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկը, մարդ է, որի համար ազգային արժեքները գերխնդիր են: Շատ կարևոր է Դ. Շահնազարյանի խոսքը հասցնել մեր հանրությանը: Նա Հայաստանի 3-րդ Հանրապետության հիմնադիրներից մեկն է»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանի աներձագ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը փոխարենը բովանդակային պատասխան տար այս հարցադրումներին եւ որակումներին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ին իր պատասխանը վերածեց հեգնանքի։ «Դուք դեռ լո՞ւրջ եք վերաբերում ՀՀԿ-ի ասածներին: Ես զարմանում եմ, որ մինչ այս պահը դուք դեռ շարունակում եք ՀՀԿ-ի ասածներին լուրջ վերաբերվել եւ մեզ հարցեր տալ՝ հղում անելով ՀՀԿ-ին» ասաց նա ի պատասխան իրենց ցուցակին «աջաբսանդալ» որակմանը: Եթե ոչ ՀՀԿ-ին, ո՞ւմ է լուրջ վերաբերվում այս մրցապայքարում՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Լուրջ եմ վերաբերվում այն կարծիքներին, որտեղից արձագանքներ եմ ստանում մեր ցուցակի հետ կապված, որոնք ներկայացնում են հանրության լայն շրջանակներ: ՀՀԿ-ն չի ներկայացնում հանրության լայն շրջանակներ, ՀՀԿ-ն ներկայացնում է նեղ կուսակցական շահեր»: Խոսելով Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը ի պատասխան Փաշինյանի, որ հագեք քաղաքական զրահաբաճկոնները, անակնկալներ ձեզ են սպասվում՝ Հրաչյա Հակոբյանն արձագանքեց. «Մենք պատրաստ ենք բոլոր անակնկալներին եւ հարկ եղած դեպքում մենք կմատուցենք մեր անակնկալները»: Ինչպես երեւում է՝ Նիկոլ Փաշինյանի թիմում պատրաստ չեն բովանդակային, գաղափարական բանավեճի եւ մրցակիցներին սպառնում են «անակնկալներով», որոնք կարծես թե անակնկալ չեն հանրության համար, վեց ամիս մենք տեսել են այն գործիքները, որոնցով նոր իշխանությունը պայքարում է մրցակիցների դեմ։ Անի Սահակյան

դիտվել է 125 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am