Քոչարյանը մոդայից դուրս.ով է լինելու Փաշինյանի հաջորդ «զոհը»

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության: Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Վերաքննիչ դատարանը վերացրել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով այն, որ Քոչարյանն անձեռնմխելի է: Տեղեկություններ կային, որ Վճռաբեկը չի քննելու գործը, այն ուղարկվելու է Սահմանադրական դատարան, որն էլ իր հերթին վերահասցեագրելու է Վենետիկի հանձնաժողովին՝ իր վրայից հանելով Քոչարյանի անձեռնմխելիության հարցի սահմանումը: Այսպիսով՝ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննվի կրկին՝ Վերաքննիչ քրեական դատարանում, թե երբ, դեռեւս այդ մասին որեւէ մեկին հայտնի չէ: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը օգոստոսի 20-ին բողոք էր ներկայացնել Վճռաբեկ դատարան` Քոչարյանին կալանքից ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Վերաքննիչը Քոչարյանին ազատել էր կալանքից՝ անձեռնմխելիության հիմքով: Դատախազը դիմել էր Վճռաբեկ՝ խնդրելով բեկանել վերաքննիչի որոշումը եւ ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, այն է՝ կալանք սահմանել Քոչարյանի համար: Պաշտպանական կողմն էլ բողոք էր ներկայացրել՝ պնդելով, որ Վերաքննիչը անդրադարձել է միայն անձեռնմխելիության հիմքին, այնինչ պաշտպանական կողմն այդ նիստին մի շարք փաստրակներ է ներկայսցրել, որին դատարանը չի անդրադարձել: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ուղարկված բողոքում նշվել է, որ Քոչարյանի նկատմամբ պետք է կալանավորումը ընտրվի որպես խափանման միջոց ոչ միայն այն հիմքով, որ նա անձեռնմխելի չէ, այլ նաեւ առկա են կալանքի այլ հիմքեր:ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ ըստ դատախազի՝ ազատության մեջ մնալու դեպքում Քոչարյանը կարող է թաքնվել եւ խոչընդոտել գործի քննությանը: Ինչպես ասում են՝ եփած հավի ծիծաղն էլ է գալիս: Մի քանի ամիս է Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն չի թաքնվում, այլեւ իր հարցազրույցներով արդեն դարձել է շարքային քաղաքական գործիչ, որին կարելի է հանդիպել ցանկացած լրատվամիջոցի էջերում: Հետեւաբար եթե նա փախչող, կամ թաքնվող լիներ, մինչ օրս կհասցներ անել: Ի դեպ, Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը բացասական է գնահատել Վճռաբեկի որոշումը՝ ասելով, որ դրա մասին մանրամասն կխոսի, երբ ամբողջությամբ ծանոթանա վճռին: Ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Փաշինյանը այն էլ իր անդեմ եւ անգույն ընտրացուցակի պարագայում որոշակի դիվիդենտներ շահելու խնդիր ունի, ինչն էլ փորձում է վաստակել, ահա, այսպիսի ծիծաղաշարժ շոուներով: Ձեռագիրը, փաստորեն չի փոխվել, բռնել-տանել, ծեփել պատերին, փռել ասֆալտին ու այսպես շարունակ: Փաշինյանին վարչապետական հարմարավետ աթոռն այնքան է կտրել իրականությունից, որ նա չի էլ ընկալում՝ Քոչարյանն այլեւս մոդայից դուրս է եկել եւ նրան կալանավոր-չկալանավորելու հարցը այլեւս քչերին է հուզում, հիմա նոր հերոսներ կան, որոնք անմիջական մասնակցություն ու առնչություն ունեն ընտրական պրոցեսներին: Նույն օպերացիայի շրջանակում է նաեւ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի կալանավորումը: Ղազարյանի խափանման միջոցի փոփոխության դեմ մեղադրանքը պաշտպանող դատախազի ներկայացրած բողոքը բավարարվել է, և Ղազարյանը կալանավորվել է: Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, նա ազատ էր արձակվել մեկ միլիարդ գրավի դիմաց: Անի Սահակյան

դիտվել է 36 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am