Շոու բիզնեսի աստղեր, սպորտսմեններ, ստատուսչիկներ, իշխանության ցուցակի թաքնված ու բացահայտ անուններ

Այսպիսով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ընտրացուցակները գաղտնազերծված են: Սպասումները, բնականաբար իշխող ոժի ներկայացրած ցուցակի հետ էին կապված: Միանգամից ասենք, որ այն ոչ հեղափոխական էր, ոչ էլ դուխով, առավել եւս այդ ցուցակը չի քանդում բարիկադներ: Օրինակ ոչ մի բան կարծես չպետք է խանգարեր, որ հեղափոխական ուժի ցուցակում հայտնվեր Հայաստանի տնտեսագիտական մտքի գիգանտ Հրանտ Բագրատյանը, ով կարելի է ասել, որ բացառիկ տնտեսագետներից է մեր երկրի, սակայն բարիկադներն այն աստիճան են կարծր, որ նույնիսկ անձնական ամբիցիաներն ու սիմպատիաներն են գործել պրոֆեսիոնալիզմի, արդյունավետության փոխարեն: Կամ եթե Հունան Պողոսյանին կարելի է մարզպետ նշանակել, միթե նախորդ իշխանության մեջ նա միակն էր իր բացառիկ տաղանդով եւ ինտելեկտով: Փչվեց նաեւ այն հավաստիացումները, որ նոր իշխանության դեպքում չի աշխատելու ծանոթ, բարեկամ, խնամի սկզբունքը: Պարզապես ի տարբերություն նախորդների, նոր իշխանությունը այդ ամենը խորամանկ հնաքով է քողարկել: Օրինակ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը հայտնվել է Իմ քայլը ցուցակի վերջին հորիզոնականներում:Միեւնույն ժամանակ մենք գիտենք, որ նա ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է այն ընտրատարածքում, որտեղ կառաջադրվեն նաեւ Արարատ Միրզոյանն ու կրթության նախարար Արայիկ Հարությունյանը: Բնականաբար վերջին երկուսը կվերադառնան կառավարություն եւ ռեյտինգային կարգով տվյալ ընտրատարածքից՝ Մալաթիա Սեբաստիա եւ Շենգավիք, ԱԺ կգործուղվի Հրաչ Հակոբյանը: Փաշինյանը չի անտեսել նաեւ իր խմբագրությանը, փորձագետ-լրագրող Հայկ Գեւորգյանը : Նիկոլ Փաշինյանը որոշել է չտարբերվել նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների հարցում, մի քանի լրագրող եւ խմբագիր նա էլ կբերի խորհրդարան, Ժողովուրդ օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը, ՀԺ-ի լրագրող Վահագն Հովակիմյանը, Ազատությունից Սիսակ Գաբրիելյանը, Հ1-ի լրատվականի ղեկավար Վահագն Թեւոսյանը, Հոդված 3-ից Գայանե Աբրահամյան : Ակտիվիստներ, ֆեյսբուքյան ստատուսչիկներ, նրանք նույնպես չեն անտեսվել: Այստեղ հայտնվել են մարդիկ, որոնք քայլել են Նիկոլ Փաշինյանի կողքով, քնել ասֆալտին, մնացել փողոցներում: Կին թեկնածուների շարքում տեղ են գտել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները, հետաքրքիր է՝ եթե նրանք ավագանի են, ինչու են նաեւ բախտն այստեղ փորձում, ստացվում է այնտեղ կարողացան գովազդել Հայկ Մարությանին, բայց իրական նպատակը պատգամավոր դառնալն էր։Նրանց թվում են Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, լրագրող Գայանե Աբրահամյանը, Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի համահիմնադիր Արուսյակ Ջուլհակյանը. երեքն էլ անկուսակցական են։Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ցուցակում է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը. նա նույնպես քաղաքային ավագանու անդամ է։ Ցուցակում են նաեւ Նիկոլայ Բաղդասարյանը՝ փաստաբան, բարձրաստիճան ոստիկաններ՝ Շիրակի մարզային վարչության պետ Սեւան Քոչարյան եւ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյան, Սորոսյան հովանավորչության տակ գործող Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, ինչպես Փաշինյանը կասեր քաջալերվածներ Ֆելիքս Ցոլակյանն ու Շիրակ Թորոսյանը: Մի խոսքով՝ անփորձ, քաղաքական փորձառություն չունեցող թեկնածուներ, որոնց գոյությամբ դժվար է նույնիսկ պատկերացնելը պառլամենտական խորհրդարանի աշխատանքները: Սակայն Փաշինյանը մի քանի պրոֆեսիոնալ ընտրություն է արել, օրինակ Անդրանիկ Քոչարյանը՝ մարտիմեկյան դեպքերի փաստահավաք խմբի անդամ, ով ամբողջությամբ տիրապետում է անցյալի դեպքերին, ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյան, ի դեպ, երբ ժամանակին վերջինս ղեկավարում է պառլամենտի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, միջազգային արենայում չէր խորշում հայտարարել, որ Խոջալուի դեպքերին, հայերն իսկապես կոտորած են կազմակերպել, հետաքրքիր է՝ հիմա մնացել է նույն ձեւով է աշխատելու, թե փոխվելու է մարտավարությունը: Իսկ սպորտսմենների հարցում կրկնօրինակել է ԲՀԿ-ին, այստեղ են Արսեն Ջուլֆալակյանն ու Առաքել Միրզոյանը, վերջինը նախկին ՀՀԿ-ական է: Այս ցուցակի ամենալուսավոր կետը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյան ընդգրկումն է, փայլուն իրավաբան, որը ըստ էության իր ուսերին է վերցնելու օրենսդիր աշխատանքը: Անի Սահակյան

դիտվել է 413 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am