Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործով նոր զարգացումներ են սպասվում

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը լրացրել է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը: Վերջինիս փաստաբանները չցանկացան բացահայտել, թե կոնկրետ ինչ է ավելացվել մեղադրանքում, միայն նշեցին, որ լրացված մասով մեղադրանքը որևէ առնչություն չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ ՀՔԾ-ն առհասարակ որևէ մեկնաբանություն չտվեց: Տեղեկություններ են շրջանառվում, որ մեղադրանքի լրացումը կարող է կապված լինել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հետ: Այլ վարկածի համաձայն, ՀՔԾ-ն ակնկալելով որ Վճռաբեկ դատարանը հավանաբար իրավացիորեն կհաստատի Վերաքննիչ դատարանի մոտեցումը արդեն իսկ առաջադրված մեղադրանքների մասով, որով դատարանը արձանագրել է որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների մասով առկա անձեռնմխելիության, փորձում է արհեստական հիմքեր ստեղծել դարի գործը ընդհանրապես չքանդվելու համար: Ուշագրավ են մեր աղբյուրների փոխանցած տեղեկություններն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ գործը վճռաբեկ դատարանը քննելու է առաջիկա 1-2 օրերի ընթացքում: Մինչ այդ լուրեր տարածվեցին (չի բացառվում նաև ՀՔԾ-ի «աջակցությամբ»), որ Վճռաբեկ դատարանում արդեն իսկ որոշվել է գործի հետագա ընթացքը, այն է՝ վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել և գործը կրկին ուղարկել վերաքննիչ դատարան՝ նոր քննության: Հատկանշական է, որ շուրջ երեք ամիս Քոչարյանի կալանքի գործում զարգացումներ չկային, եթե չհաշվենք հայտնի գաղտնալսման դեպքը, և այժմ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին արագ տեմպերով մեղադրանքի ծավալի լրացումը և վճռաբեկ դատարանում գործի քննության նշանակումը կրկին հարցեր են առաջ քաշում՝ արդյոք դրանք զուտ պատահական զուգադիպություն են, թե որևէ քաղաքական գործընթացի մաս: Սակայն չի բացառվում, որ իրադարձությունների նման զարգացումը ունենա այլ պատճառներ: Թեև Քոչարյանի փաստաբանները խուսափում են տեղեկություններ ներկայացնել գործի վերաբերյալ, սակայն մեր ունեցած տվյալների համաձայն՝ Քոչարյանի գործով ներկայում մի շարք բողոքներ են ներկայացված նախաքննության ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ և դատարաններն արդեն սկսել են բավարարել այդ բողոքներն այն բանից հետո, երբ գաղտնալսման դեպքի կիզակետում հայտնվեց դատավոր Վաչե Մարգարյանը և ամբողջ հանրության ուշադրությունը սևեռվեց դատական համակարգի անկախության խնդրին: Կառավարության ներկայացուցիչներն իրենք էլ են պարբերաբար բարձրաձայնում նշված խնդիրը, ճիշտ է մարտի մեկի արդեն իսկ քննված գործերի համատեքստում: Հայտնի է դարձել, որ օրինակ մի դեպքում Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից: Ստացվում է, որ միայն վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ազարյանը չէ, որ որոշումներ է կայացնում ՀՔԾ-֊ի գործողությունների դեմ: Քոչարյանին ազատ արձակելու նրա որոշումը հավանության էր արժանացրել նաև վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, ով նշել էր, որ ամեն դեպքում հարցին վերջնական գնահատական տալու է վճռաբեկ դատարանը: Այսինքն, հնարավոր է, որ նախընտրական հենց այս ժամանակահատվածն է ընտրել Վճռաբեկ դատարանը, որպեսզի հնարավորինս զերծ լինի քաղաքական ազդեցությունից: Սակայն ակնհայտ է, որ ցանկացած որոշման կայացում ստանալու է ինչպես հանրային, այնպես էլ քաղաքական լայն արձագանք: Անի Սահակյան

դիտվել է 62 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am