Ադրբեջանը «տարածքներ է ազատագրում». Ալիեւի պլան B-ն

Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններից հետո սահմանային լարվածությունը բավականին նվազել է, վերջերս լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ հերքելով, որ սահմանին Ադրբեջանը շարունակում է դիրքերի բարելավման աշխատանքները: Ըստ նրա՝ օպերատիվ կապը կողմերի միջև պահպանվում է. «Մինչ այս պահը շատ կառուցողական են արձագանքել»: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին առաջարկվել է ՀՀ և Ադրբեջանի հրամկազմերի միջև ևս օպերատիվ կապ հաստատել: Հիշեցնենք, որ Տոնոյանը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը գործում է, խախտումների ժամանակ կողմերն արագ տեղեկացվում են և միջադեպերը հարթելու համար կառուցողական մոտեցում են ցուցաբերում: Օպերատիվ կապը հեռախոսակապի միջոցով է իրականացվում: Նախագահներին և պաշտպանության նախարարներին ուղիղ զանգ չի լինում: Դա իրականացվում է պատասխանատու անձի միջոցով»: ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջերս հաստատված օպերատիվ կապը, որի միջոցով կողմերն արագ տեղեկացվում են սահմանային միջադեպերի մասին, մինչ այս պահը գործում է անխափան: Հարցին՝ «երկու երկրների հրամանատարական կազմերի միջև ուղիղ կապ հաստատելու հարց քննարկվե՞լ է», նա պատասխանել է, որ հարցը բարձրացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջ: «Կարծում եմ՝ դա ռիսկերը նվազեցնելու և միջադեպերը կանխելու հարցերում լուրջ միջոց կարող է հանդիսանալ: Ամեն դեպքում, մենք հարցը բարձրացրել ենք Մինսկի խմբի առաջ»,-նշել է Դավիթ Տոնոյանը: Հատկանշական է, որ օրեր առաջ, երբ Տոնոյանը Դուշանբեի պայմանավորվածությունների մասին ակնարկեց, Ադրբեջանից հերքեցին, թե Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև նման կապ կա: Այժմ հայկական կողմը բացահայտում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին առաջարկվել է ՀՀ և Ադրբեջանի հրամկազմերի միջև ևս օպերատիվ կապ հաստատել: Անկասկած սրան կհետևի Ադրբեջանի կողմից սրացման որևէ քայլ, որովհետև նրանք ամենաքիչն է պետք սահմաններում հարաբերական անդորրի ամրագրումը: Այս փուլում, նկատվում է, որ հայկական կողմը ցույց է տալիս առաջատար լինելու քաղաքականություն: «Նախիջևանի հետ հատվածում միջդիրքային տարածությունը կրճատված է՝ ոչ հայկական կողմի հաշվին, ավելին՝ այդ հատվածում հայկական կողմը դիրքային բարելավում ունի և ոչ մեկ վայրում»,-լրագրողների հետ հանդիպմանը երեկ անդրադառնալով Ադրբեջանից պարբերաբար հնչող հայտարարություններին, թե իրենց զինված ուժերն այս տարի Նախիջևանի հատվածում հողեր են «ազատագրել», ասել է ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի տարածք չեն «ազատագրել», ինչպես իրենք են այդ բառն օգտագործում: Դրանում լրագրողները համոզվել են՝ այցելելով համապատասխան հատվածներ: Դա եղել է միջդիրքային տարածության (Նախիջևանի հատվածում ՀՀ-ի հետ սահմանազատում չկա, այդ պատճառով կողմերի ԶՈՒ միջև տարածությունը կոչվում է ոչ թե չեզոք գոտի, այլ միջդիրքային տարածություն.-խմբ.) կրճատում՝ Նախիջևանի հանրապետության տարածքում, որտեղ ՀՀ ԶՈՒ-ն երբևէ վերահսկողություն չի իրականացրել»,-վստահեցրեց Դավիթ Տոնոյանը: «Դիմել ենք միջոցների, որպեսզի չեզոքացնենք նրանց հնարավոր առաջխաղացումը: Այդ գործողությունները հաջողությամբ ենք կատարել»,-նշել է Դավիթ Տոնոյանը: Ինչ վերաբերում է հարցին, թե սահմանամերձ հայկական բնակավայրերի համար կատարվածը որքանո՞վ է սպառնալիք հանդիսանում հակառակորդի կողմից դիտարկվելու տեսանկյունից, ՊՆ ժամանակավոր պաշտոնակատարը հայտնել է՝ հրամանատարական կազմը տեղի բնակչության հետ աշխատանքներ է տանում և բացատրում, որ դիրքային տեղափոխությունները չպետք է ընկալել որպես սպառնալիք. «Մենք նվազեցրել ենք ռիսկերը, իսկ խնդիրը՝ բարձրացրել միջազգային գործընկերների առաջ»: Ադրբեջանական քարոզչամեքենան վերջին օրերին դարձյալ զանազան քարտեզներով ներկայացնում է նյութեր սահմաններում դիրքային «առաջխաղացումների» մասին: Ըստ ամենայնի, Բաքուն պատրաստվում է Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո նոր ու մեծ քարոզչական ալիքի՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի: Թամար Բագրատունի

դիտվել է 53 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am