Վերելակի զրույցի պտուղները՝ մեկ ու կես ամիս անց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ հայտարարել է, թե Ադրբեջանը գոհ է բելառուսական ռազմական տեխնիկայի որակից և ցուցանիշներից ու մտադիր է ամրապնդել ռազմա-տեխնիկական համագործակցությունը Մինսկի հետ: Նա այդ մասին խոսել է Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչի հետ Բաքվում կայացած հանդիպմանը: Հաջորդ շաբաթվա ընթացքում նախատեսված է Ալիևի պաշտոնական այցը Մինսկ: Հիշեցնենք, որ Բելառուսը այս տարի Ադրբեջանին է վաճառել «Պոլոնեզ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Մինսկի և Բաքվի միջև ռազմական համագործակցությունը կշարունակվի, և դա Երևանի մոտ «հոգեկան խանգարմունքի նոպաների» տեղիք է տալիս, երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Ոչ պակաս կարևոր գործոն է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը: Մենք ռազմական տեխնիկա ենք ձեռք բերում Բելառուսից և շատ գոհ ենք որակից ու ցուցանիշներից: Բելառուսը ռազմական արդյունաբերության ոլորտում ցույց է տալիս շատ բարձր մակարդակ, և մենք պատրաստվում ենք շարունակել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում», ասել է Ալիևը Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչի հետ հանդիպմանը: «Հայաստանում դա «հոգեկան խանգարմունքի նոպաների» տեղիք է տալիս, ինչը չափազանց զարմանալի է: Քանի որ Ադրբեջանը զենք գնում է ոչ միայն Բելառուսից: Ադրբեջանի ռազմատեխնիկայի ամենախոշոր մատակարարը Ռուսաստանն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Այնուհետև նա ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ ծավալի ռազմատեխնիկա է ձեռք բերում Թուրքիայից, Իսրայելից, Պակիստանից, եվրոպական երկրներից, «ուստի զարմանալի է, որ դժգոհություններ ներկայացվում են բացառապես միայն Բելառուսին»: Ալիևն, ինչպես երևում է, անցել է, Հայաստանի դիվանագիտությանը «ապտակներ» հասցնելու քաղաքականության ցուցադրությանը: Ավելին՝ Ադրբեջանը շեշտը դնում է ռազմական  համագործակցության վրա: Այսինքն, Ալիևը մեկ ի ցույց է դնում, որ Հայաստանի գործընկերները ՀԱՊԿ-ում Ադրբեջանի շահն են առաջ տանում, մյուս կողմից՝ ցուցաբերում են Հայաստանի նկատմամբ թշնամական գործողությունը՝ շարունակելով զինել Ադրբեջանին: Եվ այդ շարքում՝ միայն Բելառուսը չէ, նաև Ռուսաստանն է: Այս ամենը քիչ է, Ալիևը Հայաստանի իշխանությանը «հոգեկան խանգարմունքի նոպաներ» ունենալու մեջ է մեղադրում: Ակնհայտորեն, Հայաստանի համար նյարդերի պայքարի մի փուլ է բացվել: Պատասխան քայլերը պետք Հայաստանից լինեն: Մետաքսյա Շալունց

դիտվել է 38 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am