Նոր սկանդալ. Շահառուն Ադրբեջանն է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ, ոչ ավել, ոչ պակաս հանդես է եկել Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի առջև, «զեկուցել է» իրավիճակը ՀԱՊԿ-ում: Ու այդ, ոչ ավել, ոչ պակաս լկտիությունը հրապարակայնացվել է: Այսպես, Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է առաջարկել երեք թեկնածու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ահա, Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանը «Բատկան» ասել է. «Այբբենական կարգով հաջորդ երկիրը Բելառուսն է, և մենք պետք է պատրաստ լինենք առաջարկելու մեր թեկնածությունը. ես այսօր երեք թեկնածու ունեմ, որոնց կարող եմ առաջարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում»,- ասել է Լուկաշենկոն: Բայց սա դեռ ամենը չէ: Բելառուսի նախագահը նշել է, որ ՀԱՊԿ ղեկավարի ընտրության ժամանակ եղել են «բազմաթիվ տարբերակներ»: Նա ընդգծել է, որ ոչ մեկ չի փորձել «ճնշել Հայաստանին», հարցն ինչ-որ մեկի հաղթելու կամ պարտվելու մեջ չէ: «Փաշինյանը կառավարությունում պետք է պարզապես գլուխ հանի իրավիճակից»,- ասել է նախագահը՝ կասկածի տակ դնելով, որ անցումային փուլում գտնվող երկիրը կկարողանա գլուխ հանել իրավիճակից: Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ կազմակերպության նոր ղեկավարի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի Սանկտ-Պետերբուրգում, որտեղ «Փաշինյանը պատասխան կտա»: Այնուհետև, Լուկաշենկոն պատմել է Աստանայում նոյեմբերի 8-ին անցկացված ՀԱՊԿ գագաթաժողովի մասին՝ նշելով, որ ՀԱՊԿ նոր ղեկավարի հարցն իրոք քննարկվել է, սակայն «տևել է գուցե 15 րոպե»: Թվում է թե, սովորական հաղորդագրություն է սա՝ մի երկրի ղեկավարի և այդ երկրում մեկ այլ երկրի դեսպանի միջև: Բայց սա միայն առաջին հայացքից: Իրականում, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ապտակ Հայաստանի ղեկավարությանը: Ադրբեջանը, որը ՀԱՊԿ-ի անդամ չէ, փաստորեն բացատրություններ է պահանջում Բելառուսից, թե ինչու՞ չի ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար ընտրվել Բելառուսի թեկնածուն: «Բատկան» էլ, այսպես ասած՝ նստել-պատմում է քիչ է, դրան գումարած նաև այդ մասին պաշտոնական հաղորդագրությունն էլ տարածում են: Այսինքն, հստակ բացվում են Ադրբեջանի ծրագրերը ՀԱՊԿ-ում՝ ընդդեմ Հայաստանի ներկայացուցիչ ծրագրի ու հիմա Հայաստանի գործընկերները ՀԱՊԿ-ում հաշվետվություն են ներկայացնում Ադրբեջանին՝ արած ու չարածի մասին: Բաքուն դեռ կսպասի ՀԱՊԿ-ական դեկտեմբերյան վճռին, իսկ Բելառուսի նախագահը, մեղմ ասած, խորհուրդ է տալիս Փաշինյանին «խելքը գլուխը» հավաքել: Ահա, այսպիսի հետաքրքիր զարգացումներ... Մետաքսյա Շալունց

դիտվել է 74 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am