Երկրորդ ուժի ուրվականը․ ուրիշի սեղանի թամադաները

Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դեռ չի սկսվել, սակայն քաղաքական ուժերը արդեն անցել են մեկը մյուսի դեմ հակաքարոզչությանը։ Որքան էլ տարօրինակ է, սակայն ընտրապայքարի դուրս եկած քաղաքական ուժերը իրենց մրցակից են տեսնում ՀՀԿ-ին ու քննադատությունն ուղղում նախորդ իշխանությունների կողմը։ Ինչը ցույց է տալիս, որ քաղաքական դաշտն իրականում պատրաստ չէր այս ընտրություններին, որ էյֆորիկ մթնոլորտը թույլ չի տալու քաղաքական մրցակցություն եւ Նիկոլ Փաշինյանի թիմն անմրցելի է, հետեւաբար մրցակցությունը գնալու է երկրորդ տեղի համար։ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը օրինակ շարունակում է հայտարարել, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը եւ աջակցելու են, քանի որ այն լինելու է «ճգնաժամային», այդիպիսի ժառանգություն են ստացել ՀՀԿ-ից։ Ինքն այդ պատճառով է քննադատում ՀՀԿ-ին։ Նա ասում է, որ յուրաքանչյուր քաղաքական համակարգում ընդդիմությունը ապագա իշխանությունն է, հետեւաբար պնդում է, որ հենց այդ պատճառով քաղաքացիները Հանրապետականին այդ դերում չպետք է տեսնեն․ «ՀՀԿ-ից մենք նոր ենք պրծել կամ նոր ենք պրծնում, ոնց կարող ենք ՀՀ քաղացիներս ուզենալ, որ ՀՀԿ-ն լինի ապագա իշխանություն: Չի կարող այդ ճանապարհն անցած քաղաքական միավորը լինի ապագա իշխանություն», - ասում է Մարուքյանը: Խոսելով ընտրությունների արդյունքում խորհրդարանում հայտնվելու իրենց հնարավորությունների մասին՝ Մարուքյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բարիեր հաղթահարելու խնդիր չունի.«Մենք խնդիր ունենք երկրորդ տեղն ընկնելու, դրա համար ենք պայքարելու»։ Հետաքրքիր է, որ երկրորդ տեղի հավակնություն ունեցող ուժը ընտրություններից առաջ բաժանվեց իր դաշնակից Հանրապետություն կուսակցությունից, քանի որ վստահ էր, որ չէին կարող հաղթահարել դաշինքի համար նախատեսված 7 տոկոսի շեմը։ Անդրադառնալով Մարուքյանի՝ «ՀՀԿ-ից մի կերպ պրծնելու» հայտարարությանը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց: «Էդմոն Մարուքյանին ասեք՝ մի հատ կողնորոշվեք, թե ձեր կուսակցությունը ընդդիմություն է, իշխանություն է, ի՞նչ կողմնորոշում ունի, նոր Հանրապետականի վրա խոսեք: Ընդդիմությանը հավակնող ուժը չի կարող ընդդիմության ընդդիմությունը լինի։ Եթե այդքան շատ եք գոհ այսօրվա կառավարությունից, գնացեք նրա հետ կոալիցիա կազմեք: Եթե քննադատում եք Հանրապետականին, հաստատ Փաշինյանի կեսի, կեսի, կեսի չափ չեք քննադատում: Ավելի լավ քննադատող Հանրապետականին, քան «Իմ քայլն» է, չկա, ուստի ուրիշի հարսանիքի սեղանին թամադայություն մի արեք»,- իրավացիորեն խորհուրդ տվեց նա: Փոխարենը Շարմազանովը վստահեցնում է, որ էժանագին պոպուլիզմով չեն զբաղվելու, հիմա էլ անկեղծորեն խոստանում են՝ չեն գնում իշխանություն վերցնելու, գնում են երկրորդ տեղը գրավելու՝ «իրական ընդդիմություն» լինելու․«Մենք այն եզակի ուժն ենք, որը չի ողջունել այս իշխանազավթումը, մենք ունենք մեր ծրագիրը եւ գնալու ենք այդ ծրագրերով»։ Նախընտրական այս մթնոլորտից պարզ է դառնում, որ այս ընտրություններին այլեւս պետք չի լինելու «սեւերի ու սպիտակների» քարոզչություն, ընդդիմադիրները միմյանց դեմ արդեն սկսել են հակաքարոզչությունը։ Անի Սահակյան

դիտվել է 102 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am