Փաշինյանի իշխանությունը կողմ է խաղամոլությանը

ԽորհրդարանումՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի եւ Միհրան Հակոբյանի ներկայացրած նախագիծը բուռն քննարկման ենթարկվեց։ Նախագծով առաջարկվում չեղարկել ,«Շահումով խաղերի, վիճակախաղերի մասին» օրենքը, այսինքն առաջարկվում է ընդհանրապես արգելել բուքմեյքերական ընկերությունների՝ տոտոների, վիվարոների գործունեությունը «Տարատեսակ վիվարոները եւ տոտոները ՀՀ-ում քաղցկեղ են, չարիք են: Դրա շուրջ կա համահայաստանյան համաձայնություն, հասարակության 99,9 տոկոսը այս հարցում համաձայն է»,- ասաց Ֆարմանյանը: Նա նշեց, որ այս նախաձեռնությունը նախորդ, այսինքն՝ իրենց իշխանությունների օրոք օրենք չի դարձել, սակայն նախագծի զեկուցողի կարծիքով՝ միջոցները, որոնք ուղղվում են վիճակախաղի շուկա, որեւէ կերպ չեն նպաստում տնտեսական արդյունքի ստեղծմանը, այդ գումարը մարդիկ կարող են ուղղել հագուստի, սննդի, մեքենայի, անշարժ գույքի ձեռքբերմանը, որը կնպաստի տնտեսական աճին ։ Թվում էր թե բավականին լավ օրինագիծ է եւ բոլոր պատգամավորները երկու ձեռքով կողջունեին այն, բայց այդպես չեղավ։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց՝ դուք չեք կարողացել այս նախագիծը նախորդ իշխանությունների օրոք անցկացնել, սա նշանակում է, որ առնվազն այս մասով դուք ընդունում եք, որ նախորդ իշխանությունները չեն կարողացել ճիշտ գնահատել ողբերգության ծավալները, նախանձախնդիր չեն եղել նման կարգի խնդիրների լուծմանը, նաեւ ինչ-որ չափով հովանավորել են նման խաղերի կազմակերպիչներին: Սամվել Ֆարմանյանը պատասխանեց. «Այո, ընդունում եմ, որ այս նախագիծը չի դարձել օրենք, դա նախորդ կառավարությունների գործունեության արդյունքն է: Ես չեմ կարող ստել, պնդել հակառակը: Ես չեմ գտնվել այնքան ուժեղ իմ թիմակիցների շրջանում իմ ազդեցությամբ, որ կարողանամ այս նախագիծը դարձնել օրենք: Ես դա ընդունում եմ: Բայց մեզ հաջողվել է կատարել որոշակի կես քայլ»: Ֆարմանյանը հիշեցրեց, որ նախորդ օրենսդրությունը թույլ էր տալիս, որ 18 տարեկանը գնա տոտոյում կամ վիվարոյում ներդրում կատարի ու խաղա վիճակախաղ, հաջողվել է տարիքային շեմը օրենքով փոխել, դարձնել 21: «Մենք գործ ունենք խեղված տասնյակ հազարավոր ընտանիքների ու մարդկային ճակատագրերի հետ: Ես հասկանում եմ, որ 2-3 առանձին ընտանիքներ միլիարդավոր եկամուտներ են ստանում, բայց ամբողջ մի ժողովրդի ճակատագիր, կամ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների խեղված ճակատագրերն ավելի կարեւոր են, քան 2-3 ընտանիքների ունեցվածքը եւ նրանց լոբբիզմով զբաղվող ոմանք»:Խնդիրն այն է, որ այդ ընկերությունները հարկեր են վճարում եւ դա անմիջապես մուտք է գործվում պետբյուջե։ Նիկոլ Փաշինյանի կուսակից պատգամավոր Ալեն Սիմոնյանը, դիմելով Սամվել Ֆարմանյանին, ասաց. «Պարո՛ն Ֆարմանյան, ամեն ինչ հավանում եմ՝ էդ հիմնավորումները, էդ որ՝ վայ-վայ-վայ, էս ի՞նչ է կատարվում, էդ բոլորը ճիշտ եք ասում: Բայց խնդիրը ձևի մեջ է, այն, ինչ առաջարկում եք, առաջինը՝ իրագործելի չէ, երկրորդ՝ այն, ինչ առաջարկում եք, բերելու է քաոսի, որովհետև փաստացի դուք առաջարկում եք «Վիճակախաղերի մասին» օրենքը վերացնել, և երրորդ՝ դա բերելու է սև շուկայի ձևավորման: Էլի մի կարևոր բան՝ այդ գումարները, այնուամենայնիվ, գնալու են դուրս», ասաց նա, հետո ավելի անկեղծացավ։Նա այս նախագիծը համարում է ներկա իշխանությունից վրեժ լուծելու ծրագիր: «Ո՞ւր էր պարոն Ֆարմանյանը մինչև հեղափոխությունը: Նա չէր կարո՞ղ մոտենալ իր գործընկերներին, համոզել, քննարկել, որովհետև ինչպես արդարացիորեն նշել է պարոն վարչապետը, այս ոլորտի մի մեծ կտոր դրված է եղել բյուջեի մեջ: Մարդը գնացել է 5000 դրամ խաղացացել է, 10 000 շահել է, նորից է դրել, դա տնտեսական աճ են ցույց տվել: Բա էդ վախտ ո՞ւր էիք պարոն Ֆարմանյան, էդ վախտ էդ ընտանիքներն ո՞ւր էին, էդ կործանվող հասարակությունն ո՞ւր էր: Ձեզ իրենք հետաքրքի՞ր չէին էդ վախտ: Հիմա դա արվում է, որպեսզի վրեժխնդիր լինեք, խնդիրներ առաջացնեք այս իշխանության և բյուջեի համար», - ասաց Սիմոնյանը: Ըստ պատգամավորի՝ նման արգելք չի կարող մտցվել նաև այն պատճառով, որ ոլորտում շուրջ 4000 IT ոլորտի ներկայացուցիչներ կան, որոնք տարբեր ծրագրեր են գրում, նաև արտահանում են այդ ծրագրերը: Սիմոնյանը նշեց, որ օրենքը ուժը կորցրած ճանաչելու փոխարեն իրենք այդ ոլորտի կարգավորման համար նախաձեռնությամբ են հանդես եկել, որին միացել են նաև գործընկերներ «Ծառուկյան» ու ՀՅԴ խմբակցություններից: Սիմոնյանը նաև նկատեց, որ այս նախաձեռնությունն անհնար է, քանի որ «ինտերնետի դարում» հնարավոր չէ այդքան կայքեր փակել. «Չես կարող արգելել որևիցե մեկին ինտերնետ կայք ունենալ»: Անի Սահակյան

դիտվել է 117 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am