Սա անհնար էր դիտել առանց հուզմունքի

Լուծարված խորհրդարանի ավանդական դարձած հայտարարությունների ժամը հրաժեշտի երեկո էր հիշեցնում: Հեղափոխություն տեսած հայրենի օրենսդիրները մի տեսակ ջնջել էին սեւերի ու սպիտակների սահմանագիծը: Երեկոյի բացումն արեց նորընծա պատգամավոր ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանը, ով եկել է փոխարինելու մանդատից հրաժարվա Ռուզաննա Մուրադյանին:  Նաիրա Կարապետյանը, որը հայնտի է ՀՀԿ-ի աչոնիկ, մի հուզախառը ելույթ ունեցավ՝ արձանագրելով՝ «Մեզանում պակասել է բարությունը»: Նա դժգոհում էր, որ հարգանքը պակասել է կանանց, երեխաների հանդեպ, առաջին քրիստոնյա ազգն ենք, չենք կարողանում բարի լինել ու բարություն սփռել: Նա հիշեցրեց, որ առջեւում նախընտրական քարոզարշավն է ու կոչ արեց չմոռանալ, որ մենք կնամեծար ազգ ենք, երեխաներին պաշտող: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ճիշտ է, հեղափոխությունը ժողովուրդն արեց, բայց այս ԱԺ-ն իր ուրույն դերն ունեցավ հեղափոխական գործընթացների վրա: Մելքումյանը  հրաժեշտի ելույթը տեղ-տեղ ընդհատում էր բաժակաճառային կենացով, նա պատգամավորներին մաղթեց  կանաչ ճանապարհ: Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ շնորհակալ է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ընտրեցին իրենց ու հնարավորություն տվեցին աշխատելու 6-րդ գումարման ԱԺ-ում: Ըստ նրա, շատ բան կարելի էր անել, շատ բան կարելի էր նաեւ չանել ու կլիներ ավելի լավ. «Ցավում եմ, որ համաժողովրդական շարժման 4 կարեւորագույն դրույթներից մեկը չիրականացվեց: Հրաժարական տվեց քաղաքական մեծամասնության եւ այն ժամանակվա երկրի ղեկավարը, ընտրվեց ժողովրդի թեկնածուն, լուծարվեց ԱԺ-ն, բայց ընտրակարգը չփոխվեց, ցավում եմ»: Նաիրա Զոհրաբյանը նույնպես ափսոսանք հայտնեց, որ նոր ԸՕ-ն չընդունվեց, որն ավելի արդար խաղի կանոններ կսահմաներ: Նա չի հավատում այն խոստումներին, որ բացառվելու է ընտրակաշառքը: Հետեւաբար հոխորտաց՝  ովքեր կփորձեն իրենց հին մեթոդներով գործել ու աշխատել ընտրական գործընթացների վրա, Քրեական օրենսգիրքը թող հիշեն: Էդմոն Մարուքյանին էլ արդեն տեղեկություններ են հասել ընտրակեղծիքների մասին, նա հակված է չհավատալ դրանց: «Մեր բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում՝ ցանկացած իրավախախտման դեպքում՝ փող բաժանելու, ցուցակագրելու, մարդկանց ազատ կամարտահայտության վրա ազդեցություն ունենալու մեթոդներ կիրառելու պարագայում, խնդրում եմ, կապվեք «Լուսավոր Հայաստանի» գրասենյակներ, որ մենք կարողանանք օրենքով սահմանված կարգով դրանց ընթացք տալ»: Մարուքյանն ասաց, որ հիմա չի ուզում հիշել, թե ինչեր էին անում 2017-ի ընտրություններին, ուզում է պոզիտիվ տրամադրության մեջ մնալ. «Եթե այս ընտրություններում փողը դեր չխաղա, մարդկանց տարատեսակ ձեւերով ազատ կամարտահայտման վրա ճնշում չլինի, ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք հզոր ԱԺ եւ այնտեղ մի մեծ խմբակցություն, որը կկոչվի «Լուսավոր Հայաստան» խմբակցություն»: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը արձագանքեց բարության կոչ անող ՀՀԿ-ականներին. «Ի՞նչն էր պատճառը, որ գնահատականներ չէր հնչում այն ժամանակ, երբ զոհվածների մայրերին ասֆալտի վրա քաշ էին տալիս, այդ ժամանակ գնահատականներ չէին հնչում, ո՞ր մեկդ էր կանգնում ու քաղաքական գնահատականներ տալիս, կամ երբ ծերերին էին ոտնահարում: Այս դահլիճում երբեւիցե նման բարության կոչեր ձեզանից չէինք լսում»: Շարմազանովն արձագանքեց. «Բարությանը պետք է բարությամբ պատասխանել, իսկ հանճարեղ մարդիկ նույնիսկ չարությանն են բարությամբ պատասխանում: Իսկ այս դահլիճը ավելի կարկառուն բացակա պատգամավորներ է տեսել, քան թե սովորական մահկանացու ՀՀԿ-ականներ», ասաց նա ակնարկելով Գագիկ Ծառուկյանին, ով խորհրդարանի ամենաշատ բացակայող պատգամավորն է: Մի խոսքով՝ ԱԺ-ում հրաժեշտի երեկո էր, անծանոթ հանդիսատեսը նույնիսկ հուզվել է մեր պատգամավորների պաթետիկ ու աննախադեպ հումանիստական ելույթներից, սա մի օր էր, երբ  բոլորն ուզում էին ամենասպիտակը երեւալ եւ նույնիսկ ՀՀԿ-ն, Շարմազանովը նույնիսկ բարձրաձայնեց այդ մասին՝ ձայնի իրավունք տալով հայտարարության համար չգրանցված Ալեն Սիմոնյանին նա կատակեց, <<Հետո չասեք, թե սեւ եմ>>: Անի Սահակյան

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am