Իշխանությունները գիտակցաբար և հետևողականորեն վարկաբեկում են ռուսական կապիտալը Հայաստանում՝ Արևմուտքին հաճոյանալու համար

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է Այսօր ՊԵԿ-ը տեղեկություն է տարածել , որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ միլիարդավոր դրամների հարկային պարտավորություններ թաքցնելու համար ․․․ «Գազպրոմ Արմենիան» տնտեսվարող սուբյեկտ է, որտեղ կարող են լինել թերացումներ և բացթողումներ և ՊԵԿ-ն էլ կարող է դրանք հայտնաբերել և փորձել պատժել տնտեսվարող սուբյեկտին , բայց ինձ հետաքրքրում են, մի քանի այլ հարցեր ․

Եթե այս ամենի նպատակը ընտրություններից առաջ շոու սարքելը չէ , ապա ինչո՞ւ է ՊԵԿ-ը չսպասելով դատարանի որոշմանը հիմա արդեն հայտարարում, որ հարուցվել է քրեական գործ , որովհետև դատական գործընթացների արդյունքում կարող է պարզվել , որ «Գազպրոմ Արմենիան» ամենևին էլ հարկեր չի թաքցրել ․․․ Արդյո՞ք ներդրումներից խոսացող իշխանությունն իրավունք ունի առանց դատարանի վճռի վարկաբեկելու բոլոր ժամանակների Հայաստանում ամենամեծ ներդրում կատարած՝ ռուսական հանրահայտ ընկերության Հայաստանյան դուստր ընկերությանը ․․․ Արդյո՞ք այս ամենն ուղղված չէ ռուսական կապիտալի դեմ և ունի քաղաքական ենթատեքստ մանավանդ, որ մի քանի ամիս առաջ մասկի շոու սարքվեց ռուսական մեկ այլ ընկերության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» նկատմամբ , բայց մինչև օրս ՊԵԿ-ն այդպես էլ չի պարզաբանել՝ ինչ չարաշահումներ է գտել «Հարավկովկասյան երկաթուղում», բայց տպավորությունը , որ այդ ընկերությունը անբարեխիղճ հարակտու է վստահ եմ՝ տպավորվել է շատ-շատերի մոտ։ Տպավորություն ունեմ , որ օրվա իշխանությունները , ոչ թե նպատակ են դրել՝ չվճարվող հարկերի , ստվերի դեմ պայքարելու, այլ ընտրություններից առաջ սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակով ուղղակի փորձում են մի կողմից տպավություն ստեղծել, թե պայքարում են նույնիսկ ռուսական կապիտալում ստվերի դեմ՝ մեր ժողովրդին ցույց տալով , թե իրենք էնքան դուխով տղերք են , որ կարող են նույնիսկ ռուսական կապիտալի դեմ պայքարել , մյուս կողմից՝ ներքին համոզմունք ունեն , որ իշխանությունները գիտակցաբար և հետևողականորեն վարկաբեկում են ռուսական կապիտալը Հայաստանում՝ Արևմուտքին հաճոյանալու համար, ինչը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության և ներդրումային կլիմայի վրա։ Նորանկախ Հայաստանի պատմությամ մեջ չեմ հիշում մեկ դեպք, երբ ՊԵԿ-ը մինչ դատարանի որոշում ունենալը խոսեր այս կամ այն բիզնեսի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին , քանզի ՊԵԿ-ի նպատակը ոչ թե պետք է նախընտրական շոուներն ու տեսարանները լինեն , այլ՝ բիզնեսին չվնասելով և չվարկաբեկելով հարկերի հավաքագրումը։ Պետք է վերջ տալ այս արատավոր մտածողությանը՝ ժամանակից շուտ հայտարարություններ անելով մարդկանց կամ ընկերությունների հեղինակությունների հետ խաղալու պրակտիակային , քանզի բոլորս պետք է հասկանանք, որ նման շոուների էֆեկտը կարճաժամկետ է , իսկ հասցրած վնասը՝ հաճախ անդառնալի։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Սրանցից վախեցող չկա՛, սրանց հետ ոչ մի պայմանավորվածություն չի՛ լինելու․ Լևոն Քոչարյան (video) Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Փաշինյանի իշխանության լկտիությանը այնպիսի պատասխան կտանք, որ․․․ Գերասիմ Վարդանյան (video) Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում Նեթանյահուն դատապարտել է Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակումը Սրբոց Թարգմանչաց վարդապետաց ոգով հզորացած՝ Դպրեվանքը բացեց 2026-2027 տարեշրջանի դռները Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստը կկայանա վաղը TRIPP-ը՝ Իրանի թիրախո՞ւմ. ի՞նչ է սպասվում առաջիկայում (video) Մահացել է ազատամարտիկ Վարդան Մալխասյանը Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից Սաուդյան Արաբիան պատրաստվում է պատասխանել հութիների հրթիռային հարձակումներին․ Le Monde Հայաստանը հայտնվել է տարածաշրջանի ամենաթանկ բենզին ունեցող երկրների շարքում Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am