Զգուշացեք.ՔՊ-ում «արջեր» կան

Նիկոլ Փաշինյանի թիմակիցները կաշվից դուրս են գալիս՝ համոզելու, որ իրենց նախընտրական ցուցակը չի հիասթափեցնելու հանրությանը: Ալեն Սիմոնյանը երաշխավորում է, որ իրենց մոտ չի գործելու ծանոթ-բարեկամ-խնամի սկզբունքը.«Ցուցակը էնպես չի լինելու, որ դուք հիասթափվեք, և խնամի-ծանոթ-բարեկամ տրամաբանությունից դրդրված որևիցե որոշում չի կայացվել։ Մենք, ամենայն հավանականությամբ, եթե ունենանք էլ ինչ-որ մարդիկ, որոնց կարելի է հեռու ձևով կապել, նրանք լինելու են ռեյտինգային ցուցակում»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝«ինչ-որ մարդիկ» ասելով նկատի ունենալով ՀՀԿ-ի տասովչիկներին, որոնք նախորդ ընտրություններին աշխատել են ՀՀԿ-ի համար: Ալեն Սիմոնյանի վստահեցմամբ իրենց ցուցակը ձեւավորվել է աննախադեպ սիրո եւ համերաշխության մթնոլորտում․ «Ուրեմն ասեմ՝ եզակի դեպքերից է եղել, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սիրով և համերաշխությամբ, առանց իրար հետ վիճելու, առանց բղավելու և առանց բուռն քննարկումների ցուցակ է հաստատել։ Եվ ասեմ ավելին, ցուցակը կազմելուց հետո և վերջնական քննարկումից հետո չնչին փոփոխություններ է կրել։ Սա, նորից եմ ասում, եզակի դեպք է մեր կուսակցությունում»,-ասաց նա: Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ ՔՊ-ի ցուցակը կազմելիս սկզբունքները հստակ են եղել.«Պրոֆեսիոնալիզմը, քաղաքական անցած ճանապարհը, քաղաքական պրոցեսների վրա ազդելու հնարավորությունները, հանձնաժողովներում տեղ զբաղեցնելու հնարավորությունները»:Արայիկ Հարությունյանը, սակայն, հրաժարվեց անդրադառնալ տեղեկություններին, որ ցուցակում հայտնվել են մարդիկ, ովքեր հեղափոխության օրերին քայլել են Փաշինյանի ու թիմի հետ: Ինչպես նաեւ այն դիտարկմանը, թե այդ չափորոշիչներին համապատասխանում են արդյոք «Իմ քայլը» դաշինքի ցուցակով հայտնված ԶԼՄ-ների ներկայացուցիչները՝ օրինակ Ազատություն ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, Ժողովուրդ օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը, Հարությունյանը պատասխանեց միայն, որ մշտապես պրոցեսների մեջ եղած մարդիկ այդ ճանապարհն անցնում են: Նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ ուսուցիչներն ու տնօրենները պարտավորություն չունեն ներգրավվելու ընտրական պրոցեսներին, և դա նույնպես կնպասի կրթության զրգացմանը, քանի որ, ըստ Հարությունյանի, այն ուսուցիչը, որ զբաղվել է ընտրակեղծարարությամբ, չի կարող քաղաքացի դաստիարակել։Այդուհանդերձ, սեփական թիմի մասին նման գովեստի խոսքեր շռայլելուց հետո Հարությունյանը չբացառեց, որ իրենց էլ կարող են արջի ծառայություններ մատուցել: Ժամանակին ՀՀԿ-ի համար էին «արջերը » փրկօղակ հանդիսանում եւ որեւէ ընտրազեղծարար որակվում էր որպես արջ, որը ինքնակամ իր ծառայությունն է մատուցում տվյալ ուժին: Սակայն Հայաստանում քաղաքական նոր իրավիճակում այդ արջերն առաջինն են քաշվելու իրենց որջերը, եթե իհարկե, իրենց գրկաբաց ընդունողներ չկան: Իսկ լրատվամիջոցների տեղեկություններն այդ մասին չեն հուսադրում: Հակառակը ՔՊ-ն մարզերում որոշել է ապավինել նախորդ իշխանության թաղային հեղինակություններին, որոնք ընտրություններին անգնահատելի դերակատարում են ունեցել եւ նպաստել ՀՀԿ-ի վերարդատրությանը: Անի Սահակյան

դիտվել է 65 անգամ
Լրահոս
2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am