«Երկիր Ծիրանի»-ն մերժում է «ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով կեղծ նախաձեռնությունը»

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մերժում է «ՀՀ  խորհրդարանական ընտրություններ» անվանումով  կեղծ նախաձեռնությունը»: Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասվում է «Ակնհայտ է եւ անհերքելի փաստ, որ 27 տարի Հայաստանի Հանրապետությունում գործել է կուսակցապետություն: Այս կուսակցապետությունը կրկնել է Կոմունիստական կուսակցության արատավոր ավանդույթը` քաղաքական դաշտի եւ պետական իշխանության բոլոր գործառույթների մենաշնորհումը: 1995 թվականին կեղծիքով ընդունված ՀՀ Սահմանադրությունը եւ սահմանադիր օրենքները բացառել են Հայաստանի Հանրապետությունում անկախ դատական համակարգի գործունեությունը` դատական համակարգը ենթակա դարձնելով գործադիր իշխանությանը: Արցախցիներին արգելել են օգտվել ընտրական իրավունքից եւ միլիոնավոր հայերի չեն տրամադրել երկքաղաքացիություն: Դյուրին պայմաններ են ստեղծել քրեա-օլիգարխիայի առաջացման համար: 2005 թվականին կեղծիքով ընդունված ՀՀ Սահմանադրությունը եւ սահմանադիր օրենքները չվերացրեցին գործադիր իշխանության ենթակայության տակ գտնվող դատական համակարգի անկախ գործունեության համար երաշխիք հանդիսացող իրավական արգելքները (դատավորների ուղղակի, որոշակի ժամկետով, պարբերական ընտրություններ` նրանց գործունեության սոցիալական երաշխիքների տրամադրմամբ): Արցախցիներին եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին  չվերադարձրեցին ընտրելու եւ ընտրվելու իրավունքը: Լիարժեքորեն ապահովեցին քրեա-օլիգարխիայի ինստիտուցիոնալ ներկայությունը խորհրդարանում եւ կառավարությունում: 2015 թվականին կեղծիքով ընդունված ՀՀ Սահմանադրությունը եւ սահմանադիր օրենքներն ապահովում են 100 տոկոսով վերահսկվող քաղաքական մենաշնորհը եւ միլիոնավոր քաղաքացիների (արցախցիներին, Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող քաղաքացիներին եւ բազմաքաղաքացիներին) դուրս են թողնում ազգային քաղաքական կյանքում քաղաքական իրավունքների իրացումից: Այս իրավական կառուցվածքը բացառում է անկախ դատական համակարգի ներդնումը, բազմակարծիք խորհրդարան ձեւավորելու  եւ պետության առջեւ առկա մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու հնարավորությունը: 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած Համահայկական Մեծ Ընդվզումը չվերածվեց Հայկական Մեծ Հեղափոխության: Քառորդդարյա ավտորիտար համակարգին իրավա-քաղաքական դատապարտման գնահատական չտրվեց: Մրցունակ եւ արդյունավետ պետական համակարգի ներդրման վերաբերյալ իրավական հայեցակարգ չընդունվեց: 27-ամյա ավտորիտար համակարգում տեղի ունեցած վերադասավորումները եւ անվանափոխությունները չեն կարող երաշխավորել արդար, հավասար եւ թափանցիկ պայմաններում ընտրական իրավունքի իրացում: Ավտորիտար ռեժիմի կեղծ տապալման` նմանակման (իմիտացիայի) պայմաններում,  այսպես կոչված՝ «խորհրդարանական ընտրություններ» անվանվող քաղաքական պայքարն ի սկզբանե ձախողված է: Ավտորիտար ռեժիմի կեղծ տապալման սցենար մշակողների կողմից սահմանված կանոններով «խորհրդարանական ընտրությունների» անվան տակ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններ միջոցառմանը մասնակցելը, որպես քաղաքական միավոր, ոչ միայն հնարավորություն չի ընձեռելու տապալել ավտորիտարիզմը եւ ներդնել ժողովրդավարական համակարգ, այլեւ ընդհակառակը` նպաստելու է ավտորիտար ռեժիմի թարմացմանը եւ լիցքավորմանը: Ավտորիտարիզմի կյանքի երկարաձգումն ապահովող քրեա-օլիգարխիկ համակարգի կանոնները, այն է` ՀՀ Ազգային ժողովում կայուն մեծամասնության սահմանումը, խորհրդարան անցնելու համար բազմակարծություն չապահովող բարձր տոկոսային շեմը (կուսակցությունների համար՝ 5 տոկոս, դաշինքների համար՝ 7 տոկոս), ռեյտինգային համակարգը, արցախցիների եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող քաղաքացիների համար ընտրական իրավունքի իրացման բացակայությունը, բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց համար ընտրական իրավունքի իրացման արգելքը, քրեա-օլիգարխիան ներկայացնող կուսակցությունների մասնակցության ապահովումը, կեղծարարության երաշխավոր՝ ՀՀ ԿԸՀ գործունեությունը եւ ընտրարշավի անցկացման համար ստեղծած բացառիկ անհավասար պայմաններն անարդյունավետ են դարձնում քաղաքական պայքարն այս ձեւաչափով: Հաշվի առնելով վերը թվարկվածը` «Երկիր Ծիրանի» կուսակցությունն արձանագրում է. Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարությունը, չնայած ստանձնած պարտավորությանը, չի լուծել արդի Հայկական պետականությունում ընտրական իրավունքի իրացման հետ կապված համակարգային խնդիրը` չի ազատականացրել քաղաքական դաշտը, հայ ազգի բոլոր հատվածների` արցախցիների, Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների, բազմաքաղաքացիների համար  չի ապահովել ընտրելու եւ ընտրվելու իրավունքը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն առանց ընտրական համակարգի արմատական փոփոխության` բազմաշերտ եւ բազմակողմ հանցավոր պայմանավորվածությունների  հետեւանք են: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը  համոզված է. Գործող գործադիր եւ օրենսդիր իշխանության կողմից  2018 թվականի դեկտեմբերի 9-ին  «ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով նախաձեռնությունը հետապնդում է ապօրինի նպատակ, չի բխում հայ ազգի շահերից եւ օգտագործվելու է ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում առկա թարմացված ավտորիտարիզմի: Պատերազմական գործողությունների նախաշեմին առանց ներառող Ազգային ժողովի եւ կառավարության ձեւավորման` բազմակի խոցելի է դառնում ազգային անվտանգությունը: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, գիտակցելով, որ Մեծ Միջին Արեւելքում աշխարհաքաղաքական օրակարգի բանեցումն ուղղակի առնչվում է հայկական ազգային շահի հետ, ինչը պահանջում է ազգային լայն ներառող համախմբում (կոնսոլիդացիա), որի համար նվազագույն անհրաժեշտ պայման է համարում. արդի Հայկական պետականությունում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու, արտաքին եւ ներքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու եւ պատերազմը հաղթելու հարցերում Արցախի վերամիավորման իրավական վերահաստատում (հանրաքվեի անցկացում) եւ Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի ձեւավորում (հիմնադրում) հայ ազգի բոլոր հատվածների ներկայացուցիչների կողմից, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ բազմաքաղաքացիություն, պարզ համամասնական ընտրակարգով եւ նվազագույնը 2 տոկոս անցողիկ շեմով: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նախատեսվող՝ «ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով կեղծ նախաձեռնությունը: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կոչ է անում հանրությանը` պայքարել հանուն հայ ազգի բոլոր հատվածների ընտրական իրավունքի իրացման եւ հայ ազգի քաղաքական մանդատի վերականգնման՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր Հայկական պետականության իրավազորության տարածքի ներքո: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մերժում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ խորհրդարանական ընտրություններ անվան տակ կեղծիքը եւ հայտարարում, որ շարունակելու է պայքարը` կյանքի կոչելով Հայկական Մեծ Հեղափոխությունը:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video) Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ «Շարժումը սկսելու ենք ավելի մեծ թափով, սրանց դեմ տանք ու գիտե՞ք ինչ ասենք»․ Դավիթ Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am