Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Հայկական ժամանակը գրում է. ոճանապարհին ողբերգական վթարից մահացած 20-ամյա զինծառայող Էդգար Հունանյանի վարած «Կամազ» մակնիշի մեքենան 2 տարի շարունակ, մեղմ ասած, անսարք վիճակում է եղել: Այդ մեքենան, որով վթարի են ենթարկվել զինծառայողները եւ որի հետեւանքով 4 զինծառայողներ են մահացել, զինծառայողն անձամբ, անգամ սեփական միջոցներով փորձել է վերանորոգել:

Դեպքի նախորդ օրը Հունանյանը ծնողներին տեղեկացրել է, որ չի ցանկանում վարել մեքենան, քանի որ զինծառայողների է տեղափոխում: Այս մասին երեկ մեր զրույցում պատմեցին Հունանյանի ծնողները՝ պնդելով, որ այդ մեքենան ոչ թե մարդատար է, այլ՝ բեռնատար, այսինքն՝ այդ մեքենան նախատեսված չի եղել զինծառայողներ տեղափոխելու համար: Հունանյանի մայրը՝ տիկին Սուսաննան, մեր զրույցում պատմեց, որ մեքենան ի սկզբանե եղել է ուղղակի անունով մեքենա: «Այդ մեքենան ամենասկզբից մինչեւ վերջ անիվներից մինչեւ դիմապակի, սարքել է իմ որդին՝ հոր օժանդակությամբ, մասնագիտական խորհուրդներով, նյութական մատակարարմամբ: Մենք հանդուրժողականորեն լռել ենք, որովհետեւ իմ երեխան էնքան դաստիարակված ու համեստ էր, որ ասում էր՝ մամ ջան, ծառայում եմ, պետք չի էստեղ ավելորդություններ, խոսակցություններ լինի: Խնդրում եմ՝ պարզաբանեք ես իմանամ, իմ երեխան վարել է մարդատա՞ր, թե բեռնատար անսարք մեքենա»,- ասաց որդեկորույս մայրը: Վերջինս թվարկեց մեքենայի թերությունները, որոնք բազմաթիվ էին, սկսած արգելակների չաշխատելուց: Մայրը պատմեց, որ դեպքից 10 օր առաջ Գորիսում՝ Տեղ գյուղում, այդ նույն մեքենան հրդեհվել է. «Իմ երեխան տեղեկացրել է ղեկավարներին, նրանք, ինչպես միշտ, ոգեւորել են, թե դու մեկ է՝ կարողանում ես ամեն ինչ անել, սարքի արի հասի, դարձյալ իմ դաստիարակված, խոհեմ, երեխաս արել է: Դրանից առաջ էլի էր հրդեհվել մեքենան, հետադարձ խողովակը ու սալյարկան դուրս էին եկել, լցվել մատոռի մեջ, երեխես ձեռքերը վառել էր, տեւական ժամանակ մեքենան վարել է ձեռքի ափերով, բայց մեզ տեղյակ չի պահել: Ախր գնացած օրվանից դա է եղել, ուղղակի մեզ սաստում էր, ասում էր՝ մամա ջան, ծառայում եմ, մի թողեք մեր վրա խոսակցություն գա: Այս անգամ, որ պետք է արդեն զինվոր տեղափոխեր, երեխաս ասում էր՝ մամա ջան, հեչ չեմ ուզում էս անգամ գնամ Արցախ, որովհետեւ զինվոր եմ տեղափոխելու: Նա, իմանալով մեքենայի անսարքության մասին, չէր ուզում ոչ մի զինվորի մազը ծռվեր, բայց խնդրեմ՝ եղավ այն՝ ինչ որ չպետք է լիներ: Այդ ժամանակ ասացի՝ Էդ ջան, ամենացածր արագության տակ կքշես, ամեն վայրկյան կհիշես մեզ... վերջին խնդրանքս էր: Կան մարդիկ, ովքեր կհավաստեն, որ իմ երեխան արագ չի վարել, ուղղակի միգուցե գիշերվա անքնությունն է ազդել, ով իմանա նաեւ, սոված անսարք մեքենայի ղեկին, ջահել երեխեն հո ամենակարող չէր, մատղաշ երեխա էր: Հիմա ես, իմ նման երեք զինվորների մայրերը, ինչպե՞ս վշտանք»,- պատմեց զինծառայողի մայրը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Սրանցից վախեցող չկա՛, սրանց հետ ոչ մի պայմանավորվածություն չի՛ լինելու․ Լևոն Քոչարյան (video) Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Փաշինյանի իշխանության լկտիությանը այնպիսի պատասխան կտանք, որ․․․ Գերասիմ Վարդանյան (video) Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում Նեթանյահուն դատապարտել է Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակումը Սրբոց Թարգմանչաց վարդապետաց ոգով հզորացած՝ Դպրեվանքը բացեց 2026-2027 տարեշրջանի դռները Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստը կկայանա վաղը TRIPP-ը՝ Իրանի թիրախո՞ւմ. ի՞նչ է սպասվում առաջիկայում (video) Մահացել է ազատամարտիկ Վարդան Մալխասյանը Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից Սաուդյան Արաբիան պատրաստվում է պատասխանել հութիների հրթիռային հարձակումներին․ Le Monde Հայաստանը հայտնվել է տարածաշրջանի ամենաթանկ բենզին ունեցող երկրների շարքում Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am